Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանաչ աշխարհ

ԴՐԱՄԱԿԱՆ ԾԱՌ. խնամքը որևէ խնդիր չի ներկայացնում

ԴՐԱՄԱԿԱՆ ԾԱՌ. խնամքը որևէ խնդիր չի ներկայացնում

Ծառանման թանձրատերևուկը, որը հիշեցնում է փոքրիկ ամուր կաղնի, մեծ ճանաչում ունի սիրող-ծաղկաբույծների մոտ։ Այն կայուն է ջերմաստիճանի տատանումների հանդեպ, կարող է երկար դիմանալ առանց ջրի և հեշտությամբ գոյատևում է ոչ բավարար լուսավորության պայմաններում։


Ծառանման թանձրատերևուկի հայրենիքը Հարավային Աֆրիկան է։ Միգուցե հենց դա է պատճառը, որ այս բույսն այդքան լավ է պահում իր մեջ խոնավությունը։ Դրան են նպաստում նաև հաստ, մսոտ տերևները, բույսը պատող մոմի շերտը և տերևների վրայի հերձանցքը, որը բացվում է միայն գիշերը։ Գիշերվա ընթացքում թանձրատերևուկը կուտակում է ածխաթթու գազ, որը կլանում է օդից։ Հետագայում այն վերածվում է խնձորաթթվի, և ջուրը գրեթե չի գոլորշիանում, իսկ խնձորաթթուն վերածվում է շաքարի։

 

ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՔԸ

 

Թանձրատերևուկի տերևները, որոնք հիշեցնում են թեփիկներ և մի քանի սանտիմետրի հասնող երկարություն ունեն, կարող են լինել ամենազանազան ձևերի` կլորավուն, ոսպնյակաձև, նեղ և մախաթանման, լայն տերևային վահանիկով և տերևակոթով։ Գույնը կարող է տատանվել մոխրագույնից ընդհուպ մինչև կարմիր։ Ցողունի վրա տերևները դասավորվում են հերթականությամբ կամ միմյանց հանդիպակաց։


Առավել տարածված է ծառանման թանձրատերևուկը (C. arborescens (Mill.) Willd.)` ձվաձև, 2-3 սմ լայնությամբ, հաճախ կարմրավուն եզրագիծ ունեցող տերևներով, որոնց մուգ կանաչ փայլուն մակերևույթը պատված է կետիկներով։ Հազվադեպ հանդիպում է դեղնատերև տեսակը (Hummel’s Sunset)։

 

ԲԻՈԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ԵՎ ՖԵՆ-ՇՈՒՅԸ

 

Ֆեն-շուի ուսմունքի համաձայն՝ թանձրատերևուկը պետք է տնկել կարմիր գույն ունեցող ծաղկամանի մեջ և պահել սենյակի հարավարևելյան անկյունում։ Սա դրամական թալիսմաններից մեկն է։ Չինական կայսրերի պալատներում այս բույսը հատկապես գնահատել են հարստություն պարգևելու և դրամի էներգետիկան պահելու կարողության պատճառով։ Իսկ եթե տասնամյա թանձրատերևուկը նաև ծաղկում է, ապա պատրաստե՛ք հնչուն մետաղադրամների համար նախատեսված մի մեծ պարկ։ Թեև, անհրաժեշտ է նշել, որ վարդագույն ծաղիկները հազվադեպ են հայտնվում։ Ասում են, որ եթե թանձրատերևուկով ծաղկամանը դնեք նարընջի ծառի և ծաղկող քրիզանթեմի թփի կողքին, ապա Ձեր ֆինանսական վիճակը կբարելավվի յուրաքանչյուր րոպեն մեկ։


Համարվում է, որ այս բույսը նպաստում է լավ տրամադրությանը և ծառանման ցողունի ու կլորավուն տերևների շնորհիվ օժտված է դրական էներգետիկայով։ Ինչպես նշում է բույսերի բիոդաշտերի գերմանացի հետազոտող Եվա-Կատարինա Հոֆֆմանը, թանձրատերևուկի տերևների շուրջը «որպես թիթեռնիկների ուրախ խումբ պարում են էներգիայի փոքրիկ պարուրագծիկներ», իսկ էքստրասենս և բիոթերապևտ Ելենա Մազովան գտնում է, որ այս բույսը տան մթնոլորտին հաղորդում է հանգստություն, կայունություն և խաղաղություն, քանի որ պատկանում է հիմնական, այսինքն` հաստատուն համաստեղություն համարվող նշանին` Այծեղջյուրին։ Թանձրատերևուկը մարդու մոտ մշակում և զարգացնում է աշխատասիրություն և համառություն, բարերար կերպով ազդում մարմնի մասերի և օրգանների վրա՝ ոսկրամկանային համակարգը և մաշկը, որոնց համար, համաձայն բժշկական աստղագուշակության, մեծ դեր ունի Այծեղջյուրը։

 

ԻՆՉՊԵ՞Ս ԽՆԱՄԵԼ ԹԱՆՁՐԱՏԵՐԵՎՈՒԿԻՆ

 

Ջրումը. չնայած նրան, որ բույսը հարմարեցված է չորայնությանը, այն ավելի լավ է աճում գոլ ջրով առատորեն ջրելու դեպքում։ Սակայն ուշադիր պետք է լինել, որպեսզի ջուրը չկուտակվի ծաղկամանի ստորին մասում դրված ամանի մեջ։ Մինչև հաջորդ ջրելը հողագունդը պետք է միայն թեթևակի չորացած լինի։ Աշնանը ջրելն աստիճանաբար քչացնում են, իսկ ձըմռանը սահմանափակում են ամիսը 2-3 անգամ, սակայն խորհուրդ չի տրվում հասցնել մինչև հողի չորանալը։ Գերխոնավացումը նույնպես կարող է բույսի վրա կործանարար ազդեցություն ունենալ։


Լուսավորությունը. թանձրատերևուկը լուսասեր բույս է։ Անգամ ձմռանը նրան անհըրաժեշտ է լավ լուսավորում։ Ամռանը բույսը կարելի է տընկել բաց բնահողի, օրինակ` ալպիական բլուրի հարավային մասում։ Եթե նման հնարավորություն չկա, ապա դո՛ւրս հանեք այն պատըշգամբ։ Սակայն չմոռանանք ձմռանը՝ մինչ ցրտերն ընկնելը, բույսը տուն տեղափոխել։


Հողը և պարարտացումը. բնահողը պետք է պարունակի տերևային, ճիմե հող և ավազ (1։1։1 հարաբերակցությամբ)։ Կարելի է օգտագործել նաև փխրուն, ոչ այնքան բերրի հողային հիմք։ Կակտուսների համեմատ թանձրատերևուկը դրական է արձագանքում ազոտական հանքային պարարտանյութերի ներմուծմանը։ Պարարտացումն անցկացնում են գարնանից մինչև օգոստոսի կեսը, հակառակ դեպքում բույսը չի հասցնի պատրաստվել «ձմեռային հանգստին»։


Բազմացումը. բազմացման հասարակ եղանակը պատվաստումն է, որի համար ամենալավ ժամանակահատվածն է մարտ-ապրիլ ամիսները։ Բազմացման համար վերցնում են գագաթի կամ ցողունի միջին մասից պատվաստաշիվեր, ինչպես նաև տերևներ։ Բույսից առանձնացնելուց հետո կտրվածքի վրա շաղ են տալիս մանրած ածուխ, իսկ մինչ տնկելը 1-2 օրերի ընթացքում չորացնում են ստվերոտ տեղում։ Արմատավորման համար օգտագործում են տորֆի և ավազի խառնուրդ ¥1։1 հարաբերակցությամբ¤։ Պատվաստաշիվերը կարելի է ծածկել պոլիէթիլենային թաղանթով կամ անոթով։ Մի՛ մոռացեք պարբերաբար օդափոխել և խոնավացնել հողի հիմքը։

 

Ֆենշուի ուսմունքի համաձայն՝ թանձրատերևուկը պետք է տնկել կարմիր գույն ունեցող ծաղկամանի մեջ և պահել սենյակի հարավարևելյան անկյունում։ Սա դրամական թալիսմաններից մեկն է։

Սկզբնաղբյուր. Ֆարմացևտ պրակտիկ 6-7-2008 (13
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձնծաղիկ
Ձնծաղիկ

Մանուշակ
Մանուշակ

Սոճի
Սոճի

Անանաս
Անանաս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ