Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ

1922 թվական, մարտի 15: Բացվեց Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը Ստեղծման համառոտ պատմությունը

1922 թվական, մարտի 15: Բացվեց Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը Ստեղծման համառոտ պատմությունը

Մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը հայ երիտասարդները կրթություն էին ստանում Ռուսաստանի և Եվրոպայի համալսարաններում:

 

Առանձնապես մեծ էր հայ ուսանողների թիվը Անդրկովկասյան մասնավոր համալսարանում (Թիֆլիս): 

 

Սովետականացման արդյունքում Վրաստանում ինքնուրույն պետհամալսարան կազմակերպելու հետևանքով Անդրկովկասյան մասնավոր համալսարանը փակվելու շեմին էր, որն այդ տարիներին ուներ 3 ֆակուլտետ, որոնցից մեկը բժշկականն էր` 3 կուրսով: 

 

1919 թ. տեղի է ունենում խորհրդակցություն` նվիրված Անդրկովկասյան մասնավոր համալսարանը Թիֆլիսից Երևան տեղափոխելու նպատակահարմարությանը: Քննարկումների արդյունքների հիման վրա հանրային կրթության նախարարը դիմում է նախարարների խորհուրդ` համալսարանը Երևան տեղափոխելու մասին զեկուցագրով, որին կից ներկայացված ուղեկցող այլ փաստաթղթերի մեջ կարևորվում է մեկը.

 

«Հայաստանում հսկայական է բուժօգնության պահանջարկը…, քանի որ եղեռնի, պատերազմի ու ավերածությունների սարսափները վերապրած հայերը ոչ միայն կարիք ունեն խնամակալության և բուժման, այլ նաև նրանցից ծնված սերունդը նույնպես կարիք կունենա բուժօգնության: Բժշկական ֆակուլտետի բացումը հետաձգելու հիմք չկա»:

 

Զեկուցագրին կից` նախարարը միաժամանակ ներկայացնում է Երևանում համալսարան հիմնելու օրինագիծը, որի առաջին կետում նշվում է.«Երևան քաղաքում հիմնել համալսարան` 4 ֆակուլտետներով` պատմաբանասիրական, իրավատնտեսագիտական, բժշկական և ֆիզիկամաթեմատիկական»:

 

Հայաստանի Առաջին Հանրապետության նախարարների խորհուրդը 1919-ի մայիսի 16-ին հաստատում է ՙՀայաստանում համալսարան բանալու համար 300.000 ռուբլի հատկացնելու մասին օրենքը»:

 

Հարկ ենք համարում նույնությամբ մեջբերել օրենքի առաջին 4 կետը` 

 

  • Հիմնել Երևանում համալսարան` հետևյալ 4 բաժիններով` 

    ա) պատմալեզվաբանական,

    բ) տնտեսաիրավաբանական,

    գ) բժշկական,

    դ) ֆիզիկամաթեմատիկական (տեխնիկական ստորաբաժանումներով):

  • Համալսարանը բանալ 1919-20 ճեմարանական տարում:

  • Առաջին հերթին բանալ պատմալեզվաբանական բաժինը:

  • Մնացած բաժինները բանալու ժամանակը և հերթը սահմանում է Հանրապետության մինիստրների խորհուրդը` հանրային կրթության մինիստրի առաջարկությամբ (ՙԵրևանի համալսարան՚, 1995թ. Էջ 58-59): 

 

Այսպիսով` ընդունվեց օրենք Հայաստանում համալսարան բացելու մասին:

 

Ի դեպ, հենց այս օրենքը հիմք ընդունելով մեր համալսարանում 2010 թվականին նշվեց բժշկական համալսարանի ստեղծման հոբելյանը: 


Սակայն նշենք, որ օրենքը ընդունվելուց հետո Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը բացվեց 1922-ի մարտի 15-ին:


Ելնելով այն հանգամանքից, որ բժշկական ֆակուլտետի բացման իրական տարեթիվը և ամիսը համընկնում է այս օրերին, մենք որոշեցինք անդրադառնալ բժշկական ֆակուլտետի բացման նախապատմությանը: 

 

Հայաստանում համալսարանի բացման հիշարժան տարեթվից` 1920-ի հունվարի 31-ից հետո սկսվում են բժշկական ֆակուլտետի բացման ուղղությամբ քննարկումները: 

 

Մինչև 1919թ. մայիս և հունիս ամիսները կայանում են այդ հիմնախնդրին նվիրված 3 խոհրդակցություն: Առաջին նիստում (25.05.1919 թ.)` մասնավորապես նշվում է, որ բոլոր ֆակուլտետների ուսանողները պետք է հնարավորություն ունենան ստանալու ամբողջական կրթություն, ապահոված լինեն անհրաժեշտ ուսումնական ձեռնարկներով: 

 

Գ. Տեր-Ներսեսովը խոսում է տերմինաբանության և բժշկական բառարանի կարևորության մասին և հայտնում Հայ բժիշկների միության աջակցությունը` մասնավորապես Վահան Արծրունու կազմած բժշկագիտական բառարանի խմբագրման ու հրատարակման գործում:

 

Երկրորդ նիստում (30.05.1919 թ.)` քննարկվում են բժշկական ֆակուլտետի կարգավիճակի, նրա հաստիքացուցակի նվազագույն նախահաշվի կազմման, ամբիոնների դասախոսական կազմի թեկնածուների, ինչպես նաև տարբեր երկրներից հայազգի պրոֆեսորների հրավիրման հարցերը:

 

Երրորդ նիստում (06.06.1919 թ.)` քննարկվում են բժշկական ֆակուլտետի ծրագրերի, պրոֆեսորներին հրավիրելու հարցերը և նրանց անվանաթերթերի բովանդակությունը: 

 

Այսպիսով` բժշկական ֆակուլտետի կազմակերպման հնարավորությունն ավելի իրատեսական է դառնում: Հայաստանն այդ տարիներին ծայրահեղ ծանր սոցիալտնտեսական ու սանիտարահամաճարակային անմխիթար պայմաններում էր գտնվում: Գրեթե ողջ բնակչությունը զրկված էր ամենապարզ բուժօգնություն ստանալու հնարավորությունից: Այդ իսկ պատճառով հետևողական աշխատանք էր տարվում բժշկական ֆակուլտետի բացման ուղղությամբ:

 

Ահա ինչու` հաշվի առնելով խնդրի կարևորությունն ու հրատապությունը, 1920թ. աշնանը Հանրապետության կառավարությունը ստեղծում է զուգահեռ գործող երկու հանձնաժողով` մեկը Երևանում, մյուսը` Թիֆլիսում: Վերջինիս նիստը կայանում է 1920-ի սեպտմբերի 28-ին, Գ. Մ. Չաչիկյանի բնակարանում, որի ընթացքում մանրամասն ներկայացվում է Հայաստանում, մասնավորապես Երևանում բժշկական գործի անմխիթար վիճակը: Նշվում է, որ Հայաստանում եղած առանց այն էլ փոքրաքանակ բուժհաստատությունները բժիշկների փոխարեն սպասարկվում են բուժակների կողմից: Զեկուցողը մանրամասնորեն նշում է նաև ֆինանսական միջոցների հնարավոր աղբյուրների և հիվանդանոցների մասին, որոնք կարող են ուսումնական բազա դառնալ նորաբաց ֆակուլտետի համար: 

 

Երկարատև քննարկումից հետո ընդունվում է հետևյալ որոշումը.

 

ՙ«Ընդունելով ի գիտություն Տեր-Միքայելյանի հաղորդումը` Երևանում համապատասխան բժշկական հիմնարկի առկայության մասին, որտեղ կարելի է կազմակերպել 4-րդ կուրսի ուսանողների կլինիկական ուսուցումը, ինչպես նաև խնամարարության նախարարության պատրաստակամությունն` ըստ ամենայնի աջակցել բժշկական ֆակուլտետի կազմակերպմանը, հանձնաժողովը հնարավոր է համարում այս ուսումնական տարվանից (ճիշտ է փոքր ուշացումով) բացել բժշկական ֆակուլտետի 4-րդ կուրսը, իսկ եկող ուսումնական տարվանից` 1-ին կուրսը»: 

 

Վերը նշվածն իրականացնելու համար հանձնաժողովը որոշում է`

 

  1. ներկայացնել Երևանի համալսարանի ռեկտորի կողմից ստորագրված օրինագիծը` բժշկական ֆակուլտետի առաջին և չորրորդ կուրսեր բացելու վերաբերյալ, 

  2. անցնել հրավերների ձևակերպման և անհրաժեշտ պարագաների ձեռքբերման փաստացի աշխատանքին,

  3. ընտրել հանձնաժողով, որը կմեկնի Երևան` տեղի պայմաններին ծանոթանալու և պարապմունքների սկզբի մասին վերջնական որոշում ընդունելու համար:

 

Այսպիսով` շուրջ երկու տարվա հետևողական աշխատանքից և բանակցություններից հետո, ՀՀ կառավարությունը 1920-ի հոկտեմբերի վերջին ընդունում է ՙՀամալսարանում բժշկական ֆակուլտետի բացման մասին օրենքը՚ (ՙԵրևանի համալսարան՚, 1995թ. էջ 271-272): Սակայն խոսքը գործի չի վերածվում, քանի որ 1920-ի նոյեմբերի 29-ին ավարտվում է Առաջին Հանրապետության պատմությունը և սկսվում է Հայաստանի Երկրորդ` Սովետական Հանրապետության ժամանակահատվածը: 

 

1921-ի նոյեմբերի 3-ին Հայաստանի ժողկոմխորհը որոշում է Երևանի քաղաքային հիվանդանոցին առընթեր բացել բժշկական կադրերի պատրաստման կենտրոն, որի բազայի վրա 1922-ի մարտի 15-ին հիմնադրվում է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը, որի դեկան է նշանակվում առողջապահության հմուտ կազմակերպիչ, բժիշկ Սպանդարատ Կամսարականը: 

 

Հարկ է նշել, որ ժամանակներն այնքան ծանր էին, հնարավորություններն այնքան չնչին, որ թվում էր` անհնար է հաղթահարել առկա դժվարությունները, և նորաբաց ֆակուլտետը կանգնած էր անխուսափելի փլուզման առջև: Ոմանք անգամ անհրաժեշտ էին համարում փակել ֆակուլտետը: Սակայն մեծամասնությունը դեմ էր այդ կարծիքին և համոզված, որ հնարավոր է հաղթահարել եղած դժվարությունները և պատրաստել սեփական բժշկական կադրեր` որքան էլ դժվար ու ծանր լինի այդ գործընթացը...

Հեղինակ. Ս. Թորոսյան
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Շնորհավորանք մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ
Շնորհավորանք մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ

Սիրելի գործընկերուհիներ և ուսանողուհիներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ: Կնոջ, աղջկա նկատմամբ հարգանքն ու սերը...

Իրադարձություններ Հայաստանում Բժիշկներ Ամեն ինչ տոն օրերի մասին
Հեռուստակամուրջ Մոսկվայի, Կիևի, Քիշնևի, Աստանայի և Երևանի մասնագետների միջև՝ նվիրված հազվադեպ հանդիպող հիվանդությունների միջազգային օրվան
Հեռուստակամուրջ Մոսկվայի, Կիևի, Քիշնևի, Աստանայի և Երևանի մասնագետների միջև՝ նվիրված հազվադեպ հանդիպող  հիվանդությունների միջազգային օրվան

Փետրվարի 29-ը հազվադեպ հանդիպող  հիվանդությունների միջազգային օրն էր: Այդ օրվա առիթով կազմակերպված հեռուստակամուրջին մասնակցած Մոսկվայի, Կիևի, Քիշնևի, Աստանայի...

Իրադարձություններ Հայաստանում
Երևանի պետական բժշկական համալսարանի պատվիրակությունն այցելեց ԼՂՀ
Երևանի պետական բժշկական համալսարանի պատվիրակությունն այցելեց ԼՂՀ

Լեռնային Ղարաբաղի հանրապետության կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանի հրավերով երկօրյա աշխատանքային այցով...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված գիտաժողով ԵՊԲՀ-ում
ՀՀ զինված ուժերի կազմավորման  20-ամյակին նվիրված գիտաժողով ԵՊԲՀ-ում

Ռազմական բժշկության կայացման, անցած ուղուն և հետագա զարգացման խնդիրներին էր նվիրված մարտի 3-ին համալսարանում կայացածգիտաժողովը, որը Հայոց բանակի 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքից էր...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Բանակի ստեղծումն առանց ռազմական բժշկության անհնար է պատկերացնել»: Հայոց բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված գիտաժողով
«Բանակի ստեղծումն առանց ռազմական բժշկության անհնար է պատկերացնել»: Հայոց բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված գիտաժողով

Այս դահլիճում նստածներից շատերը հոգու ու խղճի պարտք էին կատարում, հիպոկրատյան երդմանը հավատարիմ նշտարն

ու զենքը փոխելով` կռիվ էին տալիս թե´ հանուն հայրենիքի, թե´  ազատամարտիկների կյանքի համար...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հսկայական միջոցներ ենք հատկացնում ռազմաբժշկության զարգացմանը, իրավունք չունեք թերանալու»
«Հսկայական միջոցներ ենք հատկացնում  ռազմաբժշկության զարգացմանը,  իրավունք չունեք թերանալու»

Սեյրան Օհանյան, ՀՀ պաշտպանության նախարար

ՀՀ վարչապետի և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից սահմանամերձ գոտիների և արցախյան գոտեմարտի ընթացքում, ինչպես նաև թիկունքում ցուցաբերած մասնագիտական օգնության համար պարգևներ հանձնեց Սեյրան Օհանյանը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Իրենք զոհվեցին` թեև կյանք փրկելու էին կոչված»։ Սամվել Նիկոյան, ՀՀ ԱԺ նախագահ
«Իրենք զոհվեցին` թեև կյանք փրկելու էին կոչված»։ Սամվել Նիկոյան, ՀՀ ԱԺ նախագահ

Ռազմաբժշկության կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ԱԺ պատվավոր մեդալով պարգևատրվեցին ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Սամվել Գալստյանը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Իրենք զոհվեցին` թեև կյանք փրկելու էին կոչված»։ Մանվել Գրիգորյան, ԵԿՄ նախագահ
«Իրենք զոհվեցին` թեև կյանք փրկելու էին կոչված»։ Մանվել Գրիգորյան, ԵԿՄ նախագահ

Մանվել Գրիգորյանը Երկրապահ կամավորականների միության մեդալներ և պատվոգրեր հանձնեց ՀՀ սահմանամերձ մարզերի և մայրաքաղաքի մի խումբ բժիշկների ու առողջապահության կազմակերպիչների...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Գործնական քննարկումներ` արդյունավետ որոշումներով

«Համալսարանի ռեկտորատում օրերս քննարկման առակա դարձան ձմեռային քննաշրջանի արդյունքների ամփոփումը, ակադեմիական անբավարար առաջադիմությամբ ուսանողների հեռացման և 2011-12 ուստարվա երկրորդ...

Հրատապ թեմա Հայաստանում
Մեր պատվիրակների մասնակցությունը մայրենիի տոնին. ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր ԴԵՐԵՆԻԿ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Մեր պատվիրակների մասնակցությունը  մայրենիի տոնին. ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր ԴԵՐԵՆԻԿ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ

ՀՀ սփյուռքի նախարարությունը, հանձինս Ձեզ, շնորհակալություն է հայտնում համալսարանի աշխատակիցներին, մասնավորապես` Ձեր մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանին...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ-ի հանրային առողջության ֆակուլտետի նոր ծրագիրը
ԵՊԲՀ-ի հանրային առողջության ֆակուլտետի  նոր ծրագիրը

Երևանի պետական բժշկական համալսարանը կարևորում է կրթական ծրագրերի համապատասխանեցումը միջազգային պահանջներին և մոտեցումներին, որը կնպաստի միջազգային կապերի ընդլայնմանը, եվրոպական...

Հրատապ թեմա Հայաստանում
Վաղն ո՞ւմ ենք վստահելու մեր առողջությունը
Վաղն ո՞ւմ ենք վստահելու մեր առողջությունը

Լավ մասնագետը ցանկացած ոլորտում է հարգի: Սակայն մասնագետներ կան, որոնց սխալների կամ անգամ թերացումների հետ պարզապես անհնար է համակերպվել: Հանրությունն այս առումով առավել խստապահանջ է բժիշկների հանդեպ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ ՈՒԽ-ն 20 տարեկան է. 2012-ը հոբելյանական է Հայաստանի Հանրապետության առաջին ուսանողական խորհրդարանի համար
ԵՊԲՀ ՈՒԽ-ն 20 տարեկան է. 2012-ը հոբելյանական է Հայաստանի Հանրապետության առաջին ուսանողական խորհրդարանի համար

Շարունակում ենք ներկայացնել խորհրդարանի նախագահներին։ 2004-2007 թվականներին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի  աշխատանքները ղեկավարել է ներկայումս ՀՀ ԱԺ պատգամավոր...

Իրադարձություններ Հայաստանում
Զալցբուրգյան խումբ
Զալցբուրգյան խումբ

Օրերս միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանն առաջարկեց «ԱՊԱԳԱ ԲԺՇԿԻ» էջերում հարցազրույցի հրավիրել նրանց, ովքեր մեկնում են արտերկրի այն կլինիկաները և համալսարանները, ում հետ մեր համալսարանը...

Բժիշկներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ