ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ
գիտական կենտրոն


ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ
ԲԲԸ, Հունգարիա,
հայաստանյան
ներկայացուցչություն

ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ ԲԲԸ, Հունգարիա, հայաստանյան ներկայացուցչություն

ԿԱՅՔԻ  ՀՈՎԱՆԱՎՈՐ
    Տնօրեն   Վաչագան Այվազյան
  Հասցե   Երևան, Նորք-Մարաշ, 9-րդ փող.,123 շ.
 

Տնօրենի ընդունարան

 

+374 10 65 40 30

  Ընդունարան   +374 10  65 00 41
  Ֆաքս   +374 10 65 54 30
  Էլ. փոստ   [email protected]
  Վեբ Կայք   www.scto.am
  Աշխատանքային օրեր   Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  Աշխատանքային ժամեր   շուրջօրյա
     

 

 

ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ գիտական կենտրոն
   

Վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է 1946-ին պրոֆեսոր Քրիստափոր Պետրոսյանի կողմից` որպես օրթոպեդիկ հաստատություն:

 

Հաստատության գլխավոր նպատակը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին անդամալույծ դարձած մարդկանց բժշկական օգնություն ցուցաբերելն էր: Հետագայում` 1959-ին, Հայաստանի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնը վերանվանվեց Երևանի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտ (ՎՕԳՀԻ):

 

1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ Երևանի ՎՕԳՀԻ բժշկական անձնակազմը ցուցաբերել է մասնագիտական հմտություն և իր պարտականությունները կատարել բարձր մակարդակով: Ավելի քան 1500 տուժածներ բուժվել են Երևանի ՎՕԳՀԻ-ում:

 

Փորձառու բժիշկների, նորագույն սարքավորումների շնորհիվ 1989-ին Պաշտպանության նախարարի թիվ 447 հրամանով Երևանի ՎՕԳՀԻ -ը դարձավ տեղային պատերազմներից տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերող կետրոն:

 

Մեր հաստատության բժիշկներից շատերն իրենց արժեքավոր ներդրումների համար պարգևատրվել են կառավարության կողմից:

 

Այս տարիների ընթացքում մշակվել են հրազենային վերքերի բուժման նոր կոնցեպցիաներ, շրջանառվող նամակներ` մարտական գործողությունների և սահմանամերձ գոտիներում բժշկական օգնություն ցույց տալու համար, անցկացվել են գիտա-գործնական սեմինարներ` մարտի դաշտում վիրաբուժության և, մասնավորապես, վնասվածքաբանական օգնության կազմակերպման տակտիկայի և տեղային մարտերի պայմաններում տուժածներին բուժելու համար:

 

ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ գիտական կենտրոն. Բազմակի վնասվածքների բաժանմունք

ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ գիտական կենտրոն. Բազմակի վնասվածքների բաժանմունք

ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ գիտական կենտրոն. Ընդունարան

ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ գիտական կենտրոն. Ընդունարան

ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ գիտական կենտրոն. Ընդունարան
Բազմակի վնասվածքների բաժանմունք Ընդունարան

 

Հետագայում, վնասվածքաբան-բժիշկների անմիջական ղեկավարությամբ, ՀՀ Պաշտպանության նախարարության Կենտրոնական զինվորական հոսպիտալում բացվեց վնասվածքաբանության բաժանմունք և կազմակերպվեց ՀՀ Բանակի վնասվածքաբանության ծառայություն, որոնք սերտորեն համագործակցում են ՀՀ Կենտրոնական զինվորական հոսպիտալի հետ ո′չ միայն գործնական, այլ նաև գիտական աշխատանքներում:

 

Երևանի ՎՕԳՀԻ 1995-ին վերանվանվեց ՀՀ ԱՆ Վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնողական կենտրոն և ՀՀ վնասվածքաբանության ու օրթոպեդիայի գիտահետազոտական, գիտամեթոդական, ուսումնական և պրակտիկայի կենտրոն է, իսկ 2003-ին, ՀՀ Կառավարության որոշմամբ, միացվեց Այրվածքների և Ճառագայթաբանության գիտահետազոտական կենտրոնին:

 

ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ գիտական կենտրոն. Սուր վնասվածքների բաժանմունք

ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ գիտական կենտրոն. Մանկական վնասվածքների և օրթոպեդիայի բաժանմունք

Սուր վնասվածքների բաժանմունք Մանկական վնասվածքների և օրթոպեդիայի բաժանմունք

 

Արդի փուլում ՎՕԳԿ գիտական ու կլինիկական հնարավորությունները ներառում են հենաշարժական համակարգի վնասվածքների, հիվանդությունների և զարգացման արատների ժամանակակից բուժման բոլոր եղանակները:


Այստեղ պատրաստվող ոսկրային պատվաստները կիրառում են ՀՀ տարբեր բուժհիմնարկների վնասվածքաբան-օրթոպեդները, ինչպես նաև ոսկրային ախտաբանությամբ զբաղվող մյուս վիրաբույժները:


Կենտրոնի աշխատակիցները պարբերաբար մեկնում են հանրապետության շրջաններ` տեղում մասնագիտացված վնասվածքաբանական օգնություն ցուցաբերելու, սեմինար պարապմունքներ անցկացնելու նպատակով, ինչպես նաև ընդգրկվում են շտապ օգնության և բժշկական աղետների ծրագրերի իրականացման աշխատանքներին ո′չ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրներում (Իրան, Ինդոնեզիա): Համագործակցում են ՀՕՖ-ի Հայաստանյան ներկայացուցչության, A.S.A.M.I., SICOT միջազգային կազմակերպությունների հետ: Կենտրոնի աշխատակիցներն ակտիվորեն մասնակցում են ՀՀ վնասվածքաբանների և օրթոպեդների ասոցիացիայի և վնասվածքաբան-օրթոպեդների միջազգային կազմակերպության աշխատանքներին:

 

  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
     
  Բժշկական զննում.  
 

 

ոսկրերի կենսազննում (բիոպսիա),

 

դենսիտոմետրիա,
 

հյուսվածքաախտաբանական հետազոտություններ,

 

ներքին օրգանների սոնոգրաֆիա,

 

 

գերձայնային (ուլտրաձայնային) հետազոտում (սոնոգրաֆիա/էխոգրաֆիա)՝ ներքին օրգանների։

 

     
  Բուժման մեթոդներ.  
 

 

հոդերի ներպրոթեզավորում,

 

իրանակալում,
 

ընդհանուր վիրաբուժություն,

 

միկրովիրաբուժություն,

 

 

հենաշարժական ապարատի վիրաբուժություն,

 

ողնաշարի վիրաբուժություն,

 

 

որովայնախոռոչի վիրաբուժություն,

 

լապարոսկոպիկ վիրաբուժություն,

 

 

էսթետիկ, պլաստիկ վիրաբուժություն,

 

վերջույթների պրոթեզավորում,

 

 

օրթոպեդիկ վիրաբուժություն,

 

օրթեզավորում։

 

     
  Հիվանդությունների բուժում.  
 

 

օրթոպեդիկ հիվանդությունների և վնասվածքների,

 

 

օրթեզավորում,

 

 

հոդերի ներպրոթեզավորում,

 

պրոթեզավորում,

 

 

վիրաբուժություն և միկրովիրաբուժություն,

 

էսթետիկ վիրաբուժություն,

 

 

մեթոդական օգնություն բուժհիմնարկներին` օստեոպորոզի բուժման հարցում,

 

 

մանկական ուղեղային կաթվածի բուժում, հենաշարժական ապարատի, ողնաշարի, ոսկրահյուսվածքի հիվանդությունների բուժում,

 

 

հենաշարժական համակարգի հիվանդություններով տառապող, վնասվածք ստացած հիվանդների, օրթոպեդիկ հիվանդություններով տառապող հիվանդների վերականգնում։

 

   
ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ գիտական կենտրոն. Սոնոգրաֆիայի կաբինետ ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ գիտական կենտրոն. Սուր վնասվածքների բաժանմունք

Սոնոգրաֆիայի կաբինետ

 

 Սուր վնասվածքների բաժանմունք

 

ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ գիտական կենտրոն. Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ գիտական կենտրոն. Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք


ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ գիտական կենտրոն. Ֆիզիոթերապևտիկ բաժանմունք

ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ գիտական կենտրոն. Արյան բանկ

Ֆիզիոթերապևտիկ բաժանմունք

 

Արյան բանկ

 

ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ գիտական կենտրոն. Փորձարարական-մորֆոլոգիական լաբորատորիա և ոսկրային բանկ ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ գիտական կենտրոն. Փորձարարական-մորֆոլոգիական լաբորատորիա և ոսկրային բանկ

Փորձարարական-մորֆոլոգիական լաբորատորիա
և ոսկրային բանկ

 

 

 

Կենտրոնը լայն կապերի մեջ է օտարերկրյա մասնագետների և տարբեր բուժկենտրոնների հետ (Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Վրաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա և այլն): Կազմակերպվում են երկկողմանի գիտական գործուղումներ, սեմինարներ, փորձի փոխանակում և այլն: Գիտական աշխատանքները հրատարակվում են ինչպես հայրենական, այնպես էլ միջազգային պարբերականներում` հոդվածներ, մեթոդական և ուումնական ձեռնարկներ, ժողովածուներ և այլն: Վերջին երկու տարվա ընթացքում հրապարակվել է շուրջ 52 գիտական աշխատանք: Կենտրոնի աշխատակիցները հեղինակ են բազմաթիվ նորարարական առաջարկությունների և հեղինակային արտոնագրերի:

 

ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ գիտական կենտրոն. Մանկական վնասվածքների և օրթոպեդիայի բաժանմունք ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ գիտական կենտրոն. Մանկական վնասվածքների և օրթոպեդիայի բաժանմունք ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ գիտական կենտրոն. Մանկական վնասվածքների և օրթոպեդիայի բաժանմունք

ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ գիտական կենտրոն. Մանկական վնասվածքների և օրթոպեդիայի բաժանմունք

ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ գիտական կենտրոն. Մանկական վնասվածքների և օրթոպեդիայի բաժանմունք

Մանկական վնասվածքների և օրթոպեդիայի բաժանմունք

 

Կենտրոնը խոշոր ուսումնական բազա է ՀՀ ԱԱԻ և ԵրՊԲՀ համար: Ուսանողները, կլինիկական օրդինատորները, ասպիրանտները և կուրսանտները ակտիվորեն մասնակցում են հիվանդների հետազոտման և բուժման գործընթացին: Կենտրոնի բազայի վրա կատարելագործվում են բժիշկներ` վնասվածքաբաններ Երևան քաղաքից և ՀՀ մարզերից: Կենտրոնը կոորդինացնում է հանրապետությունում ողջ վնասվածքաբանական օգնությունը: Մշակվում են մեթոդական հանձնարարականներ, տարբեր արձանագրություններ և այլն, անցկացվում են արտագնա սեմինարներ, որոնց շրջանականերում լուսաբանվում են վնասվածքաբանության և օրթոպեդիայի արդիական խնդիրները:

 

ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ գիտական կենտրոն. Լաբորատորիա

ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ գիտական կենտրոն. Լաբորատորիա ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ գիտական կենտրոն. Լաբորատորիա ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ գիտական կենտրոն. Տեխնիկական օրթոպեդիայի բաժին ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ գիտական կենտրոն. Տեխնիկական օրթոպեդիայի բաժին ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ գիտական կենտրոն. Տեխնիկական օրթոպեդիայի բաժին
Լաբորատորիա Տեխնիկական օրթոպեդիայի բաժին

 

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում գործում են հետևյալ բաժանմունքները.


 
Անզգայացման և վերակենդանացման բաժանմունք Ընդհանուր վիրաբուժության բաժանմունք Ընդունարան
Հետվնասվածքային և ինֆեկցիոն բարդություների բաժանմունք Բազմակի վնասվածքների բաժանմունք Լաբորատորիա
Մեծահասակների օրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության բաժանմունք Սուր վնասվածքների բաժանմունք Ռենտգեն բաժանմունք
Մանկական վնասվածքների և օրթոպեդիայի բաժանմունք Տեխնիկական օրթոպեդիայի բաժանմունք Սոնոգրաֆիայի կաբինետ
Փորձարարական-մորֆոլոգիական լաբորատորիա և ոսկրային բանկ Վերականգնողական բաժանմունք Արյան բանկ
Ֆիզիոթերապևտիկ բաժանմունք Սրտաբանական կաբինետ  

 

ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ գիտական կենտրոն. Լաբորատորիա

ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ գիտական կենտրոն. Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Լաբորատորիա Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

 

ՌԵՆՏԳԵՆՈԼՈԳԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՏԵՍԱՍՐԱՀ
 
 
Կազմակերպության ստորաբաժանումները
Լուրեր Ծառայություններ Գիտական բժշկություն Երեխա Թվեր, փաստեր, դեպքեր Իրադարձություններ Կազմակերպություններ Հիվանդություններ Կին Աֆորիզմներ Հրապարակումներ Բժիշկներ Ավանդական բժշկություն Տղամարդ Տեսասրահ Հայտարարություններ Հիվանդություններ Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա Ուղարկել բացիկ Հրատապ թեմա Դեղեր Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր Կապ Մեր հյուրն է Առաջին օգնություն Պատմական խրոնիկա Կարիերային սանդուղքով