Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Անեսթեզիոլոգիա

Արդյո՞ք ընդհանուր անզգայացումը վտանգավոր է երեխաների համար. news.am

Արդյո՞ք ընդհանուր անզգայացումը վտանգավոր է երեխաների համար. news.am

Ընդհանուր անզգայացումը երեխաների համար վտանգավոր չէ եւ չի ազդում նրանց մտավոր ունակությունների վրա. վաղ մանկության տարիքում անզգայացմամբ վիրահատության ենթարկվածները մյուսներից գործնականում չեն տարբերվում ո՛չ ակադեմիական առաջադիմությամբ, ո՛չ մտավոր ունակություններով: Այս մասին հայտարարել են Karolinska Institute-ի շվեդ գիտնականները, որոնք ընտրանքի սկզբունքով մոտավորապես 200 հազար մարդու շրջանում հետազոտություն են իրականացրել:

Հետազոտությանը մասնակցած 33.500 երեխաները մինչեւ 4 տարեկան դառնալը գոնե մեկ վիրահատության են ենթարկվել, իսկ մնացած 160 հազար երեաները երբեք անզգայացում չեն ստացել:

Գիտնականները պարզել են, որ պատանի շվեդների այդ երկու խմբերում 16 տարեկանում առաջադիմության գնահատականների միջեւ տարբերությունը 0,5 տոկոսից պակաս է: Իսկ եթե երեխան անզգայացմամբ կրկնակի կամ ավելի է վիրահատվել, նրա գնահատականները միջինում առնվազն 2 տոկոսով ցածր են եղել, քան մյուս տարեկիցներինը:

18 տարեկան շվեդ պատանիները բանակ զորակոչվելուց առաջ անցում են նաեւ մտավոր ունակությունների (IQ) թեստ: Գիտնականներն առողջ երիտասարդների թեստերի արդյունքները, որոնց մանկության տարիներին անզգայացմամբ վիրահատություն են կատարել, համեմատել են այն երիտասարդների արդյունքների հետ, որոնց մոտ երբեք անզգայացում չեն կիրառել: Պարզվել է, որ նրանց թեստերը գործնականում միանման էին: Եթե մանկության տարիներին պատանին վիրահատական սեղանին էր հայտնվել 3 եւ ավելի անգամ, նրա միջին արդյունքն առնվազն 3 տոկոսով ավելի ցածր էր, քան մյուսներինը:

Հետազոտության ղեկավար Պիա Գլատցը նշել է, որ երեխաների եւ դեռահասների առաջադիմության վրա կարող են ավելի մեծ չափով ազդել այլ գործոններ, օրինակ՝ մոր կրթական մակարդակը, այլ ոչ թե մանկության տարիներին ստացած անզգայացումը:

Մասնագետներն ընդգծել են, որ հետազոտությանն այն երեխաներն են մասնակցել, որոնց կարճատեւ (մեկ ժամից ոչ ավելի տեւողությամբ) եւ ոչ այնքան բարդ վիրահատություններ են կատարել. դրանք են՝ որովայնային խոռոչում կատարվող, ճողվածքի հեռացման, քթի, ականջների, ըմպանի ախտաբանության ժամանակ վիրահատությունները:

Առավել լուրջ միջամտությունները (օրինակ՝ սրտի կամ ուռուցքային գոյացությունների հեռացման վիրահատությունները) այս հետազոտության ընթացքում չեն դիտարկվել, ուստի գիտնականները հստակեցրել են, որ տեղեկություններ չունեն, թե երկարատեւ վիրահատություններն ուղեղի վրա ինչպես են ներգործում: Դրա հետ մեկտեղ, եւ՛ շվեդ գիտնականները, եւ՛ բժիշկները նշել են, որ արդյունքներն, ամեն դեպքում, կարելի է հուսադրող համարել, որոնք հաստատել են նաեւ երիտասարդ կենդանինեի վրա կատարված փորձերը:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կլինիկական դեպք. լոկոռեգիոնար անզգայացում. nairimed.com
Կլինիկական դեպք. լոկոռեգիոնար անզգայացում. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնում օրերս իրականացվել է լոկոռեգիոնար ցավազրկման կիրառմամբ հերթական վիրահատությունը:

75 տարեկան հիվանդի մոտ ախտորոշվել է աջ ծնկահոդի միջային մահիկի վնասում...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Հիպնոսը կարող է դառնալ ապագայի անզգայացնող միջոց. 1in.am
Հիպնոսը կարող է դառնալ ապագայի անզգայացնող միջոց. 1in.am

Գիտնականները խոստովանել են, որ վիրահատության ընթացքում ընդհանուր անզգայացումը մարդուց խլում է մի քանի տարվա կյանք: Ուստի բժշկությունն այլընտրանքային մեթոդ է փնտրում՝ լուրջ վիրահատական միջամտություններն առանց ցավի...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
Անզգայացման տակ գտնվող շատ պացիենտներ կարող են վիրահատության ընթացքում արթնանալ. med.news.am
Անզգայացման տակ գտնվող շատ պացիենտներ կարող են վիրահատության ընթացքում արթնանալ. med.news.am

Իրականում ավելի հաճախ են անզգայացման տակ գտնվող պացիենտները վիրահատության ընթացքում արթնանում, քան ընդունված է կարծել, զգուշացնում են Royal College Anaesthetists-ի մասնագետները...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
Վիրահատության ենթարկված մինչև 4 տարեկան երեխաները հասակակիցներից հետ են մնում մտավոր զարգացման հարցում. 1in.am
Վիրահատության ենթարկված մինչև 4 տարեկան երեխաները հասակակիցներից հետ են մնում մտավոր զարգացման հարցում. 1in.am

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ հետազոտողները պարզել են, որ մինչև 4 տարեկան երեխաները, ովքեր ենթարկվել են ազնգայացմամբ վիրահատության, իրենց մտավոր...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա Լրահոս երեխաների մասին
Ծխողները վիրահատությունների ժամանակ ավելի շատ անզգայացման կարիք ունեն. գիտնականներ. 1in.am
Ծխողները վիրահատությունների ժամանակ ավելի շատ անզգայացման կարիք ունեն. գիտնականներ. 1in.am

Ծխողներին և, այսպես կոչված, պասիվ ծխողներին, ովքեր պարբերաբար ծխախոտի ծուխ են շնչում, վիրահատությունների ժամանակ անհրաժեշտ է լինում անզգայացման ավելի մեծ դոզա, քան...

Ընդհանուր անզգայացումը խախտում է կենսաբանական ժամերը. tert.am
Ընդհանուր անզգայացումը խախտում է կենսաբանական ժամերը. tert.am

Գիտնականները հաստատել են, որ վիրահատական միջամտությունների ժամանակ կիրառվող ընդհանուր անզգայացումը հանգեցնում է մարդկային օրգանիզմի կենսաբանական ժամերի խախտմանը...

Իմունիտետն է հանգեցնում թմրամիջոցներից կախվածության
Իմունիտետն է հանգեցնում թմրամիջոցներից կախվածության

Ադելաիդայի և Կոլորադոյի համալսարանների մասնագետները բացահայտել են, թե ինչ ձևով է իմունային համակարգը ուժեղացնում կախվածությունը թմրամիջոցներից...

ԼՈՒՐԵՐ: Իմունային համակարգ ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ