Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին:

Տարիների հեռվից խոստովանում է՝ ինչ մասնագիտություն էլ ընտրած լիներ, աշխատելու էր նվիրումով:

Դպրոցն ավարտել է ժամանակից շուտ՝ 15 տարեկանում, ցանկությունն է եղել ընդունվել Պոլիտեխնիկական ինստիտուտ, բայց բուհերը փաստաթղթերը չեն ընդունել՝ պատճառաբանելով նրա փոքր տարիքը:

«Կրթության նախարարն այն ժամանակ Արմենակ Խրիմյանն էր, 1954-ին նա հեռագիր ուղարկեց Մոսկվա, ԽՍՀՄ բարձրագույն  և մասնագիտական կրթության նախարարին՝  նշելով, որ բացառության կարգով թույլատրվի մասնակցելու քննություններին: Ես հանձնեցի քննությունները և ընդունվեցի բժշկական ինստիտուտ: Ընտանիքիում ոչ մեկը բժիշկ չէր, բայց ինձնից հետո մեր ընտանիքում 4-ը բժիշկ դարձան»:

Բժշկագիտության նահապետը նաև հիշում է՝ Առնոլդ Հակոբյանը (ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս), իր բնորոշմամբ, փայլուն վիրաբույժ էր, նրա հետ գնում էին հիվանդանոցներ տեսնելու՝ ինչպես են  ավագ գործընկերները վիրահատություններ կատարում, իրենք էլ օգնում էին նրանց:

«Ավարտեցինք բժշկական ինստիտուտը, մեզ ուղարկեցին Թալինի շրջան՝ աշխատելու: Հարցրին՝ ի՞նչ մասնագիտություն կուզես, ասացի՝ ուռուցքաբան, զարմացան, դժվար էր, քանի որ ճանաչված մասնագետներ չկային այդ ոլորտում: Բժշկական ուսումնարանի առաջին հարկում գրախանութ կար, ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի ուռուցքաբանության ազգային կենտրոնի լույս ընծայած ձեռնարկը տեսա, կարդացի և որոշեցի դառնալ ուռուցքաբան»,-նշում է ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի նախկին վարիչը:

Առաջին վիրահատությունն իրականացրել է Գյումրիում՝ արտադրական պրակտիկայի ընթացքում:  Իր ուսանելու տարիներին բոլոր շրջաններում ուռուցքաբանների թափուր հաստիք  կար, և երբ նախարարությունում ասել է, որ ցանկանում է ուռուցքաբան դառնալ, սիրով ընդառաջել, գործուղել են Թալին:

«Հետո օրդինատորի մրցույթ էր հայտարարվել ԳԱԱ ենթակայությամբ Ռենտգենոլոգիայի, ռադիոլոգիայի և ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնում, ես և համակուրսեցիս՝ Ինգա Հակոբյանը, անցանք քննությունը: Օրդինատուրան ավարտելուց հետո ընդունվեցի ասպիրանտուրա, 1967 թվականին պաշտպանեցի թեկնածուական թեզը: Մեկ տարի անց ստացա ավագ գիտաշխատողի կոչում: 1975 թվականին Մոսկվայում պաշտպանեցի դոկտորական ատենախոսությունը, ստացա պրոֆեսորի կոչում, որից հետո երկար ժամանակ Ուռուցքաբանության կենտրոնում զբաղեցրել եմ գիտական գծով տնօրենի տեղակալի պաշտոնը»,-պատմում է պրոֆեսորը:

Նա ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը ղեկավարել է 2002-2014 թվականը, միաժամանակ եղել կենտրոնի ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունքի վարիչը:

Երկար տարիներ հայտնի մասնագետը եղել է ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբանը: 64 տարվա ընթացքում ղեկավարել է գիտական աշխատանքներ, միաժամանակ կատարել հազարավոր վիրահատություններ:

«Հիմա ևս հաճախ եմ գնում կենտրոն: 1961-ից այնտեղ եմ աշխատել, հաճելի է տեսնել, որ այնտեղ աշխատում են ոչ միայն իմ սաները, այլ նաև  փորձառու շատ մասնագետներ: Տեսնելով նրանց գործունեությունը՝ լցվում եմ հպարտությամբ: Շենքը վերակառուցվել է, տեխնիկապես հագեցվել, ձեռք են բերվել ռադիոլոգիական նոր սարքեր: Բժշկության մեր նվիրյալները երազում էին ունենալ կենտրոն, որ մարդիկ հաճույքով գան աշխատանքի, ոչ թե պարտքի զգացումով»,-ասում է պարոն Գալստյանը:

Հիվանդության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը բժշկին վաղ դիմելն է: Չարորակ  հիվանդության դեմ պայքարում չհուսահատվելն է բժիշկ Գալստյանի առաջարկած հիմնական դեղատոմսը:

Նա խստովանում է, որ այժմ օրը լցնում է գեղարվեստական գրականության վերընթերցանությամբ:

«Սիրում եմ կարդալ առաջին հերթին Մեծն Լոռեցու ստեղծագործությունները: Շատ է փիլիսոփայությունը. «Երկու շիրիմ իրար կից, հավերժական լուռ դրկից… »,-կարդում է հմուտ բժիշկը, հավելում. «Ինչքա՜ն մեծ, խորը մտքեր են կամ, օրինակ. «Հե՜յ անհոգ մարդ, հե՜յ ագահ մարդ, միտքդ երկար, կյանքդ՝ կարճ..»,- շարունակում է զրուցակիցս՝ բազմաթիվ են եղել շփումներն ավագ ընկերների, հասակակիցների, երիտասարդ գրողների հետ, բոլորին հիշում է անուն առ անուն:

«Ալեքսան Կիրակոսյան, Սոս Սարգսյան, Վլադիմիր Մովսիսյան, Հրանտ Մաթևոսյան, Հենրիկ Սիրավյան, Ռաֆիկ Աթոյան, Անատոլի Պապայան, Վարուժան Վարդանյան, Բագրատ Գրիգորյան, Հենրիկ Էլիբեկյան, Սվետլանա Նավասարդյան, Տիգրան Մանսուրյան, Լուսինե Զաքարյան, Հովիկ Հախվերդյան, Ալբերտ Մկրտչյան, Էդվարդ Խարազյան: Մի օր Հրանտն ասաց. «Հայրո ջան, գնանք Վարուժանի մոտ, գնացինք, ասաց՝ Վարուժան նկար պետք է գնեմ , նկարիչն այլայլվեց՝ ասելով , թե ինչպես կարող է նրան նկար վաճառել, ասաց պետք է, նա էլ , թե, Վարպետ, Դուք ընտրեք, ուզում եմ Հայրոյին նվիրեմ, ընտրեց «Ամբերդը», նվիրեց»,-հիշում է ճանաչված վիրաբույժը՝ մատնացույց անելով պատից կախված նկարը:

Հետաքրքիր դրվագեր է հիշում նաև բանաստեղծ Համո Սահյանի հետ մտերմությունից:

«Երկտող փոխանցեցին ինձ, գրել էին՝ «Երկու հայ բանաստեղծ քեզ խնդրում են անձամբ վիրահատել գրությունը տվողին: Համբույրներով՝ Համո Սահյան և Վահագն Դավթյան»,-տարիներ ի վեր խնամքով պահպանած գրառումն է մեզ ցույց տալիս բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը: Անվանի գիտնականի աշխատասեղանին տեսնում ենք նաև իր մասին Պերճ Զեյթունցյանի գրառումը. «Գրքի հեղինակից և կազմող խմբագրից».

«Շնորհավորելով Ձեզ առաջին 70- ամյակի առիթով՝ համայն հայության անունից մաղթում ենք առողջություն, երկար կյանք՝ ի շահ այն պայքարի հաջողություն, որ Դուք իբրև բժիշկ, գիտնական մղում եք՝ գտնվելով մարդկությանը պատուհասող աղետաբեր հիվանդության դեմ մաքառողների առաջին շարքերում: Դուք, որ ապրում եք Աստվածային 10 պատվիրանով և մարդկային բարձր բարոյականության նորմերով, դեռ շատ ու շատ մարդկանց կյանք եք փրկելու Ձեր հրաշագործ ձեռքերով ու  գիտնականի հմտությամբ»,-գրում է Զեյթունցյանը հայ բժշկության նահապետի մասին:

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանի բնորոշմամբ՝ Հայրապետ Գալստյանը բարձրակարգ մասնագետ է, քաղաքականության մեջ քաղաքական գործիչ: Հասրաթյանն իր հեղինակած գրքում գրել է՝ զարմանալի խառնվածքով մարդ է Հայրոն: Կարող է ընկերություն անել տարբեր մասնագիտության ու դիրքի տեր մարդկանց հետ. նրա շրջապատում կոմպոզիտորներ ու դաշնակահարներ են, երգիչներ ու պարողներ, ուսուցիչներ ու դասախոսներ, ձեռնարկությունների տնօրեններ ու բիզնեսմեններ, բոլորի հետ միաբանություն ու բարեկամություն է ստացվում:

Ակնարկաշարի հերոսը իսկապես այս բնագավառի նվիրյալ է, մեր երկրում ուռուցքաբանության ոլորտի առաջատար մասնագետ։ Նա գործունեության երկար տարիները նվիրել է քաղցկեղի դեմ պայքարին, հարյուրավոր պացիենտների բուժման գործին։ ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնը ղեկավարել է մինչև 2023-ի սեպտեմբերը: Նրա գիտական աշխատանքները վերաբերում են ստամոքսաաղիքային համակարգի, կաթնագեղձի, փափուկ հյուսվածքների չարորակ նորագոյացությունների ախտորոշման և համակցված բուժման հարցերին։ Առաջիններից է ԽՍՀՄ-ում ներդրել չարորակ ուռուցքների նախավիրահատական խոշոր բաղադրիչներով ճառագայթային բուժման մեթոդը: Գիտության վաստակավոր գործիչը 300-ից ավելի գիտական աշխատանքի, 6 մենագրության և ուսումնական ձեռնարկների հեղինակ է։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 14 դոկտորական, 46 թեկնածուական ատենախոսություն: Տարիներ ի վեր ղեկավարել է ինստիտուտի պետական ավարտական քննական հանձնաժողովը՝ «Գինեկոլոգիա», «Թերապիա», «Վիրաբուժություն» մասնագիտություններով, եղել է ԱՆ համակարգում պետական ֆինանսավորմամբ թեմաների ընտրության հանձնաժողովի նախագահ, երկար տարիներ ղեկավարել գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհուրդը՝ օնկոլոգիայի, բժշկական ռադիոլոգիայի գծով:

Արժանացել է բարձր կոչումների:  Հայաստանի ու միջազգային տարբեր կազմակերպություններ Հ. Գալստյանին շնորհել են տասնյակ շքանշաններ, մեդալներ, դիպլոմներ, պատվոգրեր ու շնորհակալագրեր: Մեծ  է նրա ներդրումը ուռուցքաբանության ոլորտում մասնագետների պատրաստման գործում։

Պրոֆեսորի սաները կայացած բժիշկներ են, ովքեր բարձր են պահում բժշկական մայր բուհի, նաև ուսուցչի՝ ավագ գործընկերոջ պատիվը՝ գործունեություն ծավալելով Հայաստանի և արտերկրի առողջապահական հաստատություններում, պատվախնդրորեն կատարելով  ամռանը 85-ը բոլորող ուսուցչից ստացած բժշկության դասերը։

Լուսանկարների  և տեքստի հեղինակ Մայա Խաչատրյան

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ