ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը
Աշխատանքը կորցնելու վախը մեծացնում է շաքարախտի առաջացման հավանականությունը. news.am
Աշխատանքը կորցնելու վախը 2 տեսակի շաքարախտի առաջացման հավանականությունը մեծացնում է 12-19 տոկոսով: Այս մասին հայտնում են University of Bristol-ի եւ University College London-ի գիտնականները:
Համատեղ հետազոտության ընթացքում նրանք վերլուծել են ավելի քան 140 հազար մարդու տվյալները, որոնք մասնակցել են 19 հետազոտությունների: Այդ հետազոտությունների մեկնարկին նրանցից ոչ մեկը շաքարախտով հիվանդ չի եղել: Այլ հարցերի թվում նրանք նաեւ պատասխանել են հարցին՝ վախենու՞մ են, արդյոք, մոտ ապագայում աշխատանքը կորցնելուց: Տարբեր հետազոտությունների մասնակիցների 6-40 տոկոսը դրական պատասխան է տվել:
Հաջորդ 10 տարիների ընթացքում այն մասնակիցների քանակը, ում մոտ շաքարախտ է ախտորոշվել, տատանվում էր 10 հազար մարդուց տարեկան 6-85 մարդ: Նույնիսկ տարիքը եւ սեռը հաշվի առնելով՝ հիվանդության առաջացման հավանականությունը նրանց շրջանում, ովքեր վախենում էին իրենց աշխատատեղի համար, 19 տոկոսով ավելի բարձր էր: Գիտնականները «հանձնարարության» պայմաններն ավելի են խստացրել՝ ուշադրություն դարձնելով նաեւ այդ հիվանդության առաջացման հավանականության այլ գործոնների վրա, սակայն նույնիսկ այդ դեպքում նրանք, ովքեր վախենում էին աշխատանքը կորցնել, շաքարախտով 12 տոկոսով ավելի հաճախ էին հիվանդանում:
Գիտնականների ենթադրությամբ՝ հիվանդության առաջացման մեծացող հավանականությունը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ աշխատանքից հեռացվելուց վախեցող մարդիկ ունեն մարմնի զանգվածի միջինում ավելի բարձր ինդեքս, ինչպես նաեւ ավելի հաճախ են հիվանդանում սուր սրտանոթային հիվանդություններով: Բացի այդ, ակնհայտ է, որ այդպիսի մարդիկ ավելի հաճախ են սթրեսների ենթարկվում, որը նույնպես կարող է նոր հիվանդությունների առաջացման կամ եղածների խորացման պատճառ դառնալ:
Գիտնականները հայտարարել են, որ եթե մարդն արդեն աշխատանքը կորցրել է կամ կարող է մոտ ապագայում կորցնել, նա պետք է զբաղվի այնպիսի հիվանդության կանխարգելմամբ, ինչպիսին շաքարախտն է:
Կարդացեք նաև
Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...
Նորվեգիայի Բնական և տեխնիկական գիտությունների համալսարանի գիտնականները հայտնել են՝ ինչպես նվազագույնի հասցնել առողջության համար ռիսկերը նստակյաց կենսակերպի դեպքում: Այս մասին հայտնում է newsyou.info-ն...
Շվեդ գիտնականները պարզել են, որ երկարատև միապաղաղ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է մեծացնել ռևմատոիդ արթրիտի առաջացման ռիսկը: Այդ հիվանդության ռիսկին առավել ենթակա են շինարարները և բեռնակիրները...
Կանգնած աշխատելը ո՛չ միայն օգնում է կալորիաներ այրել և կանխել ճարպակալումը, այլև բարելավում է ուշադրության կենտրոնացումը և ճանաչողական գործառույթները, բարձրացնում աշխատողի արտադրողականությունը...
Հաշվի առնելով աշխատանքի պայմանները` աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին կարող է տրամադրվել հանգստի համար լրացուցիչ ընդմիջում: Մինչև տասնութ տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի...
Երկարատև հերթափոխային աշխատանքը կարող է վտանգել մարդու կյանքը՝ պարզել են գիտնականները: Իրենց հետազոտությունը նրանք հրապարակել են Journal of the American Medical Association ամսագրում...
Օրեգոնի համալսարանից հետազոտողները պարզել են, որ աշխատանքը 60-70 տարեկանում կարող է նպաստել երկարակեցությանը, մինչդեռ վաղ կենսաթոշակի անցնելը մահվան ռիսկի գործոն է: Միաժամանակ, ազդեցությունը քիչ է...
Քառասունն անց մարդիկ աշխատանքի լավ արդյունքներն են ցույց տալիս, երբ աշխատում են շաբաթը երեք օրից ոչ ավելի։ Այդ մասին ասված է ավստրալացի գիտնականների հետազոտության մեջ, որին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն