Հիշարժան տարեթվեր
Փետրվարի 4-ը՝ Հայաստանում սիրահարների հովանավոր Սուրբ Սարգսի օրը
Սուրբ Սարգիսը Հայաստանի Հանրապետությունում ամեն տարի նշվող ազգային տոն է, որը նշվում է հունվարի վերջին կամ փետրվարի առաջին կեսին:
Սուրբ Սարգիսը (St. Sarkis, 320-370) Հայ առաքելական եկեղեցու և ողջ հայության համար ամենամեծարված սուրբն է: Սուրբ Սարգիսն ապրել և սխրանքներ էր գործել Կոնստանտին Մեծ կայսեր օրոք: Հրամանատար Սարգսի քարոզների ազդեցությամբ շատ զինվորներ մկրտվեցին: 363 թ. Յուլիան Կրոնափոխ կայսեր օրոք սուրբ Սարգիսը Քրիստոսի համար տառապանք կրեց:
Մեր օրեր է հասել մի գեղեցիկ լեգենդ, որն օգնում է հասկանալ, թե ինչու են Սուրբ Սարգսին համարում երիտասարդ սիրահարների հովանավոր: Այսպես, հերթական կռվից հաղթանակած վերադառնալուց հետո սուրբ Սարգիսն իր 39 զինվորների և զինակիցների հետ թագավորական պալատում տոնում էր իրենց հաղթանակը: Շռայլ հյուրասիրությունից և արդար քրտինքով վաստակած ալկոհոլը խմելուց հետո, բոլոր քառասուն հերոսները գնացին քնելու: Այդժամ թագավորը քառասուն երիտասարդ կանանց հրամայեց սպանել քաջ զինվորներին: 39 կանայք կատարեցին հրամանը և սպանեցին Սարգսի զինվորներին ու զինակիցներին, բայց մի կին, տեսնելով քնած Սարգսի գեղեցիկ դեմքը, անչափ սիրեց զինվորին, և նրան սպանելու փոխարեն՝ համբուրեց:
Արթնանալով ու գիտակցելով կատարվածը՝ Սարգիսը կայծակնահար թամբեց իր սպիտակ նժույգը, թռավ վրան և, կողքը նստեցնելով իր սիրեցյալին, անցավ քաղաքի դարպասների միջով ու լքեց քաղաքը:
Ահա թե ինչու սիրահարները սկսեցին մեծարել սուրբ Սարգսին և նրա մեջ տեսնել իրենց հովանավորին ու պաշտպանին: Սուրբ Սարգիսը միշտ օգնում և աջակցում է պաշտպանություն փնտրող երիտասարդ սիրահարներին:
Երիտասարդ սիրահարների հովանավոր սուրբ Սարգսի տոնը Հայաստանում պաշտոնապես նշվում է 2007-ից սկսած: Տոնի նախորդ գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում և ակնկալում, որ երազում կհայտնվի իրենց ապագա հարսնացուն կամ փեսացուն:
Եկեղեցին կոչ է անում այս օրերին ջանասիրաբար աղոթել Սուրբ Սարգսին: Այս տոնին հնգօրյա պաս է նախորդում:
Այդ օրը Հայաստանի մայրաքաղաքի փոքր կենտրոնում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցին յուրահատուկ մարդաշատ է լինում: Այստեղ, ինչպես բոլոր հայկական եկեղեցիներում, տոնական պատարագ է տեղի է ունենում: Շատերը՝ զույգերով կամ դեռևս միայնակ, գալիս են օրհնություն ստանալու:
Կարդացեք նաև
Հունվարի 28-ին նշվում է Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրը (Data Protection Day): Այս տոնը սահմանվել է նրա համար, որ ցանցի օգտատերերը չմոռանան պահպանել ինտերնետում վարքագծի...
1991 թ.` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Մինիստրների խորհրդում ստեղծվեց Պաշտպանության Պետական Կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից` ՀՀ նախագահի հրամանով, պաշտպանության նախարար նշանակվեց...
Ինչպես հայտնի է, տոնական օրերի շարքում մի այսպիսի տոն կա՝ Ինտերնետի օր, բայց պետք չէ նաև անտեսել ևս մեկ՝ բավականին անսովոր մի տոն. այն է՝ Առանց ինտերնետի միջազգային օրը...
Գրկախառնությունների միջազգային օրը կարելի է ընկերաբար գրկել անգամ անծանոթ մարդուն: Հունվարի 21-ին ամբողջ աշխարհում նշվում է ամենաանսովոր տոներից մեկը...
Հունվարի 17-ին ամբողջ աշխարհում նշվում է Մանկական գյուտերի կամ Գյուտարար երեխաների օրը (Kid Inventors’ Day), հայտնում է calend.ru-ն...
Հունվարի 11-ը, առանց չափազանցման, կարելի է անվանել «ամենաքաղաքավարի» տարեթվերից մեկը. այսօր նշվում է «Շնորհակալության» միջազգային օրը (International Thank You Day)...
Տարբեր ժամանակներում հայերն ունեցել են երեք նոր տարի, որոնք կոչվել են Նավասարդ, Ամանոր և Կաղանդ: Այս տոները տարբեր ժամանակներում նշվել են տարբեր օրերի. մարտի 21-ին, օգոստոսի 11-ին, հունվարին...
Մայրիկի գիշերը գիշերն է ձմեռային արևադարձից առաջ: Դա տարվա վերջն է: Տարեկան ամբողջ աշխատանքն ավարտված է, ամբարը լիքն է: Եկել է ժամանակը հանրագումարի և աստվածներին ու ընտանեկան հոգիներին շնորհակալություն հայտնելու` ամբողջ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն