Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների շրջանում թերապևտիկ պրոֆիլի հիվանդության բնութագիրն ըստ հիվանդությունների առանձին դասերի ու մասնագիտությունների
Բանալի բառեր. ծանր մետաղներ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, թերապևտիկ պրոֆիլի հիվանդացություն, մասնագիտություն, հիվանդությունների դասեր, նյարդային համակարգ
Բազմաթիվ աշխատանքներով հաստատվել է ծանր մետաղների բացասական ազդեցության փաստը լեռմամետալուրգիական համակարգում աշխատողների առողջական վիճակի վրա [1,5,6]:
Ներկայումս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն (ԶՊՄԿ) իրականացնում է լայնամասշտաբ աշխատանքներ հանքի շահագործման ուղղությամբ: ՀՀ անկախության տարիներին կատարվել են ԶՊՄԿ առկա հիգիենիկ հիմնահարցերին նվիրված մի շարք հետազոտություններ, սակայն աշխատակիցների առողջական վիճակի համալիր ուսումնասիրություններ գրեթե չեն կատարվել [3]:
Նյութը և մեթոդները:
Տվյալ հետազոտության նպատակն էր ուսումնասիրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների շրջանում թերապևտիկ պրոֆիլի հիվանդացությունը` կախված նրանց մասնագիտությունից:
Հետազոտությունն անցկացվել է 2007-2009թթ.: Հետազոտությունում ընդգրկվել են կոմբինատի 1493 աշխատակիցներ:
Կիրառվել են սոցիալ-հիգիենիկ և վիճակագրական մեթոդներ: Որպես դիտարկման միավոր ընդունվել է ամբուլատոր քարտը: Հետազոտության ընթացքում որոշել ենք ինտենսիվ ցուցանիշները (P) 100 մարդու նկատմամբ և միջին սխալը (m) [2,4]: Ստացված արդյունքների հավաստիությունը գնահատվել է ըստ Ստյուդենտի գործակցի: Վերլուծությունը կատարվել է M. Exel ծրագրով:
Արդյունքները և դրանց քննարկումը
ԶՊՄԿ աշխատակիցների շրջանում թերապևտիկ պրոֆիլի հիվանդացության վերլուծությունը կատարվել է համաձայն Հիվանդությունների, վնասվածքների և մահվան դեպքերի միջազգային դասակարգման X վերանայման (1992):
Հետազոտված անձանցից 25,8%-ը եղել են գործնականում առողջ մարդիկ և նրանք հետագա հետազոտությունների ցանկում թերապևտիկ պրոֆիլի հիվանդացության վերլուծության տեսակետից հետագայում չեն դիտարկվել:
ԶՊՄԿ աշխատակիցների շրջանում թերապևտիկ պրոֆիլի հիվանդացության ուսումնասիրության համար հավաքված ողջ նյութը բաշխվել է 7 խմբի (սխեմա 1, նկար 1): 7-րդ խմբում ընդգրկվել են այն բոլոր հիվանդությունները, որոնցից յուրաքանչյուրը քանակական տեսակետից առանձնահատուկ դեր չէր կարող կատարել:
Սխեմա 1
Հավաքված նյութի բաշխման սխեմա
E` էնդոկրին համակարգի հիվանդություններ, սննդային |
G` նյարդային համակարգի հիվանդություններ |
I` արյան շրջանառության համակարգի հիվանդություններ |
J` շնչառական օրգանների հիվանդություններ |
K` մարսողական օրգանների հիվանդություններ |
M` ոսկրամկանային համակարգի և շարակցական |
Այլ դասեր |
Նկ. 1: ԶՊՄԿ աշխատակիցների շրջանում թերապևտիկ պրոֆիլի
հիվանդացության կառուցվածքն` ըստ հիվանդությունների դասերի (%)
Վերլուծությունը ցույց է տալիս, որ թերապևտիկ պրոֆիլի հիվանդացության կառուցվածքում առանձնահատուկ տեղ են գրավում նյարդային համակարգի հիվան-դությունները` 57,3%:
Նկար 2-ում ներկայացված է ԶՊՄԿ տարբեր մասնագիտության աշխատակիցների շրջանում թերապևտիկ պրոֆիլի հիվանդացության կառուցվածքը:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ`
- ԶՊՄԿ աշխատակիցների թերապևտիկ պրոֆիլի հիվանդացության կառուցվածքն ըստ մասնագիտության, եղել է կայուն, բացառությամբ վարչական աշխատակազմի,
- տարբեր մասնագիտության անձանց բոլոր խմբերում էլ նյարդային համակարգի հի-վանդությունների տեսակարար կշիռը եղել է գերակայող` տեսակարար կշիռը կազմել է, 56,5% (տեխնիկներ), 57,8% (բանվորներ), 61,0% (ինժեներներ), բացառությամբ վարչական աշխատակազմի, որի տեսակարար կշիռը 44,8% է,
- մարսողական հիվանդությունների տեսակարար կշիռը տատանվել է 6,7% (բանվորներ) - 17,2%-ի (վարչական աշխատողներ) սահմաններում,
Նկ. 2: ԶՊՄԿ տարբեր մասնագիտության աշխատակիցների շրջանում թերապևտիկ
պրոֆիլի հիվանդացության կառուցվածքն` ըստ հիվանդությունների դասերի (%)
- արյան շրջանառության հիվանդությունների տեսակարար կշիռը եղել 3,4% (վարչական աշխատակազմ) 9,9% (ինժեներներ),
- ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի հիվանդությունների տեսակարար կշռի տատանումները կազմել են 7,1-13,8% (համապատասխանաբար` բանվորներ և վարչական աշխատակազմ),
- այլ դասերի հիվանդությունների տեսակարար կշիռը տատանվել է 5,2-13,8% սահմաններում:
Պակաս կարևոր չէ նաև ԶՊՄԿ աշխատակիցների շրջանում հիվանդությունների կոն-կրետ դասում հիվանդացության կառուցված-քը (նկ. 3):
Վերլուծությունը ցույց է տալիս, որ`
- բոլոր դասերում էլ գերակշռում են բանվորներն ու տեխնիկները,
- տեխնիկների մոտ դիտվում է նյարդային համակարգի, էնդոկրին համակարգի հիվանդությունների, սննդային և նյութափոխանակության խանգարումների, ինչպես նաև այլ դասերի հիվանդությունների հի-վանդացության ինտենսիվ ցուցանիշի հա-վաստի իջեցում, մնացած համակարգերի հիվանդությունների հիվանդացության ցուցանիշի նվազումը միտման բնույթի է,
- ինժեներների և վարչական աշխատողների շրջանում բոլոր դասերի հիվանդությունների հիվանդացության ինտենսիվ ցուցանիշները հավաստի իջնում են:
Նկ. 3: ԶՊՄԿ աշխատակիցների շրջանում կոնկրետ մասնագիտության
աշխատակիցների խմբում հիվանդացության կառուցվածքը (%)
Այսպիսով`
- մասնագիտական ռիսկի տեսակետից առաջին տեղում են բանվորները, երկրորդ-երրորդ տեղերում` տեխնիկներն ու ինժեներները, ում համար հիվանդությունների` որպես գործոնի, հանդես են գալիս էնդոկրին համակարգի հիվանդությունները, սննդային և նյութափոխանակության խանգարումները, այլ դասերի և նյարդային համակարգի հիվանդությունները,
- վարչական աշխատողների համար ռիսկեր են մարսողական օրգանների, ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի, այլ դասերի հիվանդությունները:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ արյան շրջանառության համակարգի հիվանդությունների հիվանդացության հետ համեմատ`
- նյարդային համակարգի հիվանդությունների հիվանդացության տեսակետից բոլոր մասնագիտությունների անձանց համար ցուցանիշները հավաստի աճում են,
- մարսողական օրգանների հիվանդությունների հիվանդացության հավաստի աճ նշվում է միայն վարչական աշխատանք կատարողների շրջանում, բանվորների և տեխնիկների մոտ այն ունի աճի, ինժեներների շրջանում նվազման միտում,
- շնչառական օրգանների, էնդոկրին համակարգի հիվանդություններ, սննդային և նյութափոխանակության խանգարումների հիվանդացության ցուցանիշի հավաստի նվազում արձանագրվում է միայն ինժեներների մոտ, մնացած խմբերում դրա փոփոխությունները տարաբնույթ են իջեցման կամ աճի միտման ձևով,
Աղյուսակ 1
ԶՊՄԿ աշխատակիցների շրջանում թերապևտիկ պրոֆիլի հիվանդացության
պատկերն ըստ հիվանդությունների դասերի և մասնագիտությունների
(100 մարդու նկատմամբ)
Հիվանդությունների դասեր |
Մասնագիտություններ | |||||||
բանվորներ |
տեխնիկներ |
ինժեներներ |
վարչական |
|||||
n |
P±m |
n |
P±m |
n |
P±m |
n |
P±m |
|
I` արյան շրջանառության համակարգի |
36 |
3,2±0,53 |
16 |
1,4±0,36(**) |
18 |
1,6±0,38(**) |
2 |
0,2±0,13(**) |
G` նյարդային համակարգի |
335 |
30,2±1,38* |
163 |
14,7±1,06*(**) |
111 |
10,0±0,90*(**) |
26 |
2,3±0,45*(**) |
K` մարսողական օրգանների |
39 |
3,5±0,55 |
27 |
2,4±0,46 |
16 |
1,4±0,36(**) |
10 |
0,9±0,28*(**) |
J` շնչառական օրգանների |
33 |
3,0±0,51 |
22 |
2,0±0,42 |
6 |
0,5±0,22*(**) |
3 |
0,3±0,16(**) |
E` էնդոկրին համակարգի հիվանդություններ, սննդային և նյութափոխանակության խանգարումներ |
44 |
4,0±0,59 |
16 |
1,4±0,36(**) |
3 |
0,3±0,16*(**) |
1 |
0,1±0,09(**) |
M` ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի |
41 |
3,7±0,57 |
29 |
2,6±0,48* |
14 |
1,3±0,34(**) |
8 |
0,7±0,25(**) |
Այլ դասերի |
52 |
4,7±0,64 |
15 |
1,4±0,35(**) |
14 |
1,3±0,34(**) |
8 |
0,7±0,25(**) |
Ընդամենը |
580 |
288 |
182 |
58 |
Ծանոթագրություն * արյան շրջանառության համակարգի հիվանդությունների հետ համեմատ տվյալ մասնագիտության ենթախմբում հավաստի է,
** բանվորների հետ համեմատ` հավաստի է
- գոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի հիվանդությունների հիվանդացության ցուցանիշի հավաստի աճ առկա է տեխնիկների մոտ, բանվորների և վարչական աշխատողների համար այն ունի աճի, իսկ ինժեներների շրջանում` իջեցման միտում,
- գայլ դասերի հիվանդությունների հիվանդա-ցության ցուցանիշների փոփոխությունները կրում են աճի (բանվորներ, վարչական աշխատողներ) կամ նվազման (ինժեներներ) միտում կամ մնում են անփոփոխ (տեխնիկներ):
Ընդհանրացնելով վերը նշվածը, կարելի է եզրակացնել`
- գբոլոր մասնագիտությունների դեպքում էլ թերապևտիկ պրոֆիլի հիվանդացության կառուցվածքում գերակշռում են նյարդային համակարգի հիվանդությունները,
- գուսումնասիրված բոլոր հիվանդություններն ավելի շատ նշվում են բանվորների շրջանում,
- գարյան շրջանառության համակարգի հիվանդությունների հիվանդացության հետ համեմատ հավաստի աճում է միայն նյարդային համակարգի հիվանդությունների հիվանդացությունը, մնացած դասերի պարագայում փոփոխությունները, եզակի բացառություններով, ունեն աճի կամ նվազման միտում,
- գբանվորների խմբի հետ համեմատ, որոշ բացառություններով, դիտվում է մեծ մաս դասերի հիվանդությունների հիվանդացության հավաստի նվազում:
Այսպիսով, ըստ ԶՊՄԿ աշխատակիցների շրջանում թերապևտիկ պրոֆիլի հիվանդա-ցության և կառուցվածքի վերլուծությունն, ըստ հիվանդությունների դասերի և մասնագիտությունների, ցույց է տալիս, որ հիվանդանում են հիմնականում բանվորները, իսկ հիվանդություններից գերակշռում են նյարդային համակարգի հիվանդությունները:
Գրականություն
- Գալստյան Ս.Գ., Գրիգորյան Մ.Ռ. Կլինիկական թունաբանություն, Երևան, 2008, էջ 122:
- Հարությունյան Ա.Մ. Սանիտարական վիճակագրություն, Երևան, 2000, էջ 120:
- Մարտիրոսյան Ա., Արզումանյան Գ., Գաբրիելյան Գ., Ղազարյան Հ. Քաջարան քաղաքի շրջակա միջավայրի պահպանության գործողությունների ծրագիր, Երևան, զեկույց, էջ 64:
- Миняев В.А., Вишняков Н.Н., Юрьев В.К. Социальная медицина и организация здравоохранения. СПБ., 2000: т. 1: с. 136-174.
- Реутова Н.В., Воробьева Т.И., Реутова Т.В., Тумова А.М. Анализ заболеваемости населения в районе расположения вольфрамо-молибденового комбината. Гигиена и санитария, 2007, № 4. с. 13-15.
- Ajayi G.O. Copper and zinc concentrations in Nigerian women with breast cancer. Eur. J. Gynaecol. Oncol., 2011;32(3):307-8.
ՏԵՎԱ դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում |
Կարդացեք նաև
Բանալի բառեր. ցիրկադային ռիթմ, քրոնոմոդուլյացիոն քիմիաթերապիա
Ներածություն
Երկրագնդի վրա ամեն կենդանի օրգանիզմ, սկսած միաբջիջ բակտերիաներից մինչև մարդը, ենթակա են ռիթմիկ փոփոխությունների, որոնց մեջ ամենակարևորը օրեկան ցիրկադային 24 ժամյա տատանումներն են [3]...
Բանալի բառեր. զարկերակային ճնշում, սրտանոթային հիվանդություններ, երիկամների ախտահարում
Զարգացած երկրներում սրտանոթային հիվանդություններով (ՍԱՀ) պայմանավորված մահացությունը կազմում է ընդհանուր մահերի ավելի քան 50%-ն...
Բանալի բառեր. դեռահասներ, մարմնի զանգվածի ցուցանիշ (ՄԶՑ), գիրություն, ավելցու-կային քաշ, թերսնվածություն, տարածվածություն, Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն (ԱՀԿ), ստանդարտ շեղում (ՍՇ)...
Բանալի բառեր` ռևմատոիդ արթրիտ, աուտոհակամարմիններ, ցիտրուլինացիա, լատեքս-ագլյուտինացիա, ռևմատոիդ գործոն, հակամարմիններ մոդիֆիկացված ցիտրուլինացված վիմենտինի հանդեպ (anti-MCV)...
Խորանիստ երակների թրոմբոզների (ԽԵԹ) և թոքային զարկերակի թրոմբոէմբոլիկ (ԹԶԹԷ) բարդությունների բուժման և կանխարգելման հարցերը ժամանակակից բժշկության հիմնախնդիրներից են...
Բանալի բառեր. աջ փորոք, անատոմիա, ֆիզիոլոգիա, անբավարարություն, միջփորոքային միջնապատ
Վերջին տասնամյակներին մեծացել է հետաքրքրությունը աջ փորոքի (ԱՓ) նկատմամբ, հատկապես կապված ԱՓ-ի անբավարարության հետ: ԱՓ-ի ֆունկցիոնալ գնահատումը կարևոր է թոքային հիպերտենզիայի...
Բանալի բառեր. անաստամոզիտներ, ախտորոշում, կանխարգելում, բուժում
Չնայած գիտական և գործնական բժշկության նվաճումներին, խոցային հիվանդությունը (ԽՀ) մնում է ժամանակակից գաստրոէնտերոլոգիայի առավել արդիական խնդիրներից մեկը...
Բանալի բառեր. անաստամոզ, անաստամոզիտներ, կանխարգելում, բուժում
Ստամոքսի մասնահատումից հետո հետվիրահատական շրջանում հանդիպող բարդությունների մեջ առաջին տեղերից մեկն է զբաղեցնում անաստամոզիտը [1,5,10]...
Բանալի բառեր. վերծնոտային ծոցի բորբոքում, հայմորիտ
Վերծնոտային սինուսի օդոնտոգեն բորբոքումների հաճախականության մասին կարծիքները միանշանակ չեն [1]։ Օդոնտոգեն վերծնոտային սինուսները կազմում են ստոմատոլոգիական բոլոր հիվանդությունների ընդհանուր թվի 3-ից 7%-ը...
Բանալի բառեր. վուլվայի քաղցկեղ, կրկնողություն, մետասթազավորում, հասարակ վուլվէկտոմիա, արմատական վուլվէկտոմիա, վիրահատական, համակցված, ճառագայթային բուժում...
Բանալի բառեր. մաշկի պաշտպանական գործառույթ, ֆիլագրին, ջրի տրանսէպիդերմալ կորուստ, խոնավացնող միջոցներ, Լոկոբեյզ
Մաշկի պատնեշային ամբողջականության խախտումն ընկած է թե´ մաշկային և թե´ համակարգային հիվանդությունների հիմքում, ինչպիսիք են` ատոպիկ դերմատիտը, պսորիազը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն