Առաջին օգնություն Մալարիա
Մալարիան վարակիչ հիվանդություն է, որն ընթանում Է պարբերաբար կրկնվող դողէրոցքի նոպաներով։ Փոխանցվում է հատուկ տեսակի մոծակների միջոցով։ Մոծակը հիվանդ մարդուն կծելով՝ վարակվում Է, որոշակի ժամանակ անց դառնում Է մարդու համար վարակիչ և առողջ մարդուն կծելով՝ վարակում։ Հայաստանում այդ մոծակները տարածված են մի քանի շրջաններում և հատկապես Արարատի մարզում, որտեղ շատ են ճահճուտները և ջրականգերը (մոծակների բազմացումը տեղի Է ունենում կանգնած ջրերում)։ Հայաստանում հանդիպող մալարիայի դեպքերը մեծամասամբ լինում են ամռանը և աշնան սկզբում, ինչը կապված է վարակը փոխանցող մոծակների կենսագործունեության հետ։
Առաջին օրերին լինում են միայն ընդհանուր, ոչ տիպիկ նշաններ։ Մի քանի օրից սկսվում են նոպաները։
Դողէրոցքի նոպա
Նոպան սովորաբար սկսվում է առավոտյան ժամերին` դողով (1-2 ժամ տևողությամբ)։ Դողի վերջում մարմնի ջերմաստիճանը բարձրանում է՝ հասնելով 40–41°C։ Տենդը տևում է 6-8 ժամ։ Ջերմության բարձրացումն ուղեկցվում է ուժեղ գլխացավով, մկանացավերով, ծարավի զգացումով, անոթազարկի և շնչառության հաճախացմամբ։ Մաշկը լինում է կարմրած, չոր, տաք, աչքերը՝ արյունալցված։ Նոպան ավարտվում է մարմնի ջերմաստիճանի կտրուկ իջեցումով, որն ուղեկցվում է առատ քրտնարտադրությամբ։ Նոպայից հետո հիվանդը սովորաբար ուժասպառ քնում է։ Զարթնելուց հետո նա իրեն համեմատաբար լավ է զգում։ Յուրաքանչյուր նոպայից հետո հիվանդը գնալով նիհարում ու հյուծվում է։
Դողէրոցքի նոպաները կրկնվում են 2-3 օրը մեկ և չբուժվելու դեպքում կարող են տևել 1-2 ամիս, որից հետո ժամանակավոր դադարում են։ Անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի և համապատասխան բուժում ստանալ։
ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
Մալարիայով վարակումը կանխարգելու համար հետևեք ստորև բերվող խորհուրդներին
- Հիվանդին մեկուսացրեք և ժամանակին դիմեք բժշկի։
- Մալարիայի օջախում պայքարեք մոծակների դեմ, պատուհանները ցանցապատեք, բնության գրկում երկար մնալու դեպքում կրեք հատուկ պաշտպանիչ հագուստ և մաշկին քսեք մոծակներին վանող հատուկ նյութեր։
- Այն վայրերում, որտեղ հիվանդության օջախ կա (Արարատի մարզ և այլն), բնակչության շրջանում ամեն տարի կատարվում է դեղորայքային կանխարգելում, որը պաշտպանում է մարդկանց հիվանդությունից ամբողջ տարվա ընթացքում։ Հրաժարվել այդ դեղորայքից չի կարելի։
Տե'ս նաև "ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ":
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYruF1MR' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ