Հոգեբանի մոտ
ՀՈԳԵԲԱՆ ՀՐԱՉՅԱ ԱՄԻՐՅԱՆ. Հիվանդի հանդեպ սրտացավությունն ու հոգատարությունը կձևավորի հիվանդ-բժիշկ լավագույն փոխհարաբերություններ
– Պարոն Ամիրյան, որպես հոգեբան, ի՞նչ եք կարծում` ի՞նչ հոգեվիճակով ու ակնկալիքով է հիվանդը մտնում բժշկի սենյակ:
– Հիվանդի ակնկալիքը ստանդարտ է. բժիշկը լինի իրավասու, փորձառու մասնագետ, զգայուն, հոգատար և ուշադիր` իր անձի հանդեպ: Հայտնի բան է` առանց հոգին բուժելու դժվար է մարմինը բուժել: Ցանկացած գրագետ բժիշկ գիտի դա, նաև գիտակցում է, թե ինչքան կարևոր նշանակություն ունի անհատական վերաբերմունքը` հիվանդի մոտ վստահություն առաջացնելու համար: Քանի որ հիվանդների ճնշող մեծամասնությունը տեղյակ չէ բժշկական նրբություններին և չի կարող նկատել բժշկի փորձառության աստիճանը, ուստի այդ մասին սովորաբար գալիս են եզրահանգման` հաշվի առնելով բուժհաստատության հեղինակությունը, ավելի հաճախ` բժշկի մասին տեղեկություններ հավաքելով:
– Այնուամենայնիվ, հիմնական տպավորությունը հիվանդը ստանում է այդ տեղեկությունների՞ց, թե՞ բժշկի հետ շփումից: Ո՞րն է, ըստ Ձեզ, առաջնայինը:
– Առաջնային նշանակություն ունի բժշկի հետ շփումը։ Զուտ մասնագիտական տեսանկյունից` հիվանդների ճնշող մեծամասնությունը չի կարող եզրակացություններ անել բժշկի պրոֆեսիոնալիզմի մասին, դրա համար առնվազն պետք է շատ լավ տեղեկացված լինել բժշկության այդ ոլորտին: Հենց այս պատճառով էլ ուրիշներից ստացած տեղեկություններից առավել կարևորվում է բժշկի հետ շփումը` որքանով է նա ուշադիր, ինչպես էր հարցեր տալիս, ինչ հոգատարություն էր ցուցաբերում և այլն:
– Իսկ եթե բժշկի տեսանկյունից նայենք հարցին. ինչպե՞ս պետք է ընդունի բժիշկը պացիենտին:
– Բնականաբար, համապատասխան իր պրոֆեսիոնալիզմին: Այսինքն` կարողանա հենց այդ շփումով վստահություն առաջացնել հիվանդի մոտ: Այս դեպքում կարելի է ասել, որ գործի կեսն արված է: Եթե հիվանդը վստահեց բժշկին, ուրեմն դա անպայման կնպաստի բուժման ընթացքին, ավելի արդյունավետ կլինի բուժումը: Հակառակ դեպքում` արդյունքը սպասվածից կարող է շատ ավելի ցածր լինել:
– Կարևոր նշանակություն ունի՞ այն մթնոլորտը, որում կընթանա բժիշկ-հիվանդ շփումը: Ո՞ւմ ուսերին է համապատասխան մթնոլորտ ապահովելու «ծանր բեռը»:
– Ընդհանրապես, ցանկացած շփում ենթադրում է երկկողմանի պատասխանատվություն: Բայց, կոնկրետ այս դեպքում, բժշկի պատասխանատվության չափաբաժինն ավելի մեծ է: Ինչու՞: Որովհետև նա ավելի կոմպետենտ է. պետք է այնպես առաջնորդի զրույցը, որ հիվանդն իրեն առավել պաշտպանված և ապահով զգա: Այսինքն` այս հարցն ավելի շատ բժշկից է կախված, թե որքանով նա կկարողանա հոգատարություն և զգայունույթուն դրսևորել, որպեսզի հիվանդն իր հանդեպ լցվի հավատով: Հիվանդը տագնապած է. նա մտահոգ է իր առողջական վիճակով և, հետևաբար, ավելի խոցելի է:
– Կարծում եմ, որպես հոգեբան, կօգնեք հասկանալ, թե ի՞նչ մեթոդներով, ինչպե՞ս պետք է գրավել հիվանդին, շահել նրա վստահությունը:
– Ես դրան կանվանեի ոչ թե մեթոդ, այլ պարզապես` սրտացավություն: Եթե բժիշկն իրապես, զուտ մարդկայնորեն, շահագրգռված չէ իր հիվանդների անձով և նրանց բուժմամբ, ապա ոչ մի մեթոդ չի փրկի: Իսկ եթե նա իսկապես կարեկից է, ուշադիր և զգայուն, ապա առանձնակի մեթոդների կիրառման կարիք չի լինի: Կան, իհարկե, հատուկ տեխնիկաներ, որոնք կոչված են ինչ-որ ձևով ազդելու, ավելի հեղինակավոր տպավորություն թողնելու համար, բայց բժիշկն այն մասնագետն է, ով պետք է շողարձակի իր սեփական, ներսից բխող, այլ ոչ թե անդրադարձած լույսով:
– Ի՞նչ ասել է բժշկի հոգատարություն հիվանդի հանդեպ: Ի՞նչ է դա ենթադրում:
– Դա ենթադրում է, որ նա արժևորում է իր հիվանդին` անկախ նրա սոցիալական կարգավիճակից, արժեհամակարգից, կրոնական պատկանելիությունից: Բոլոր հիվանդները հավասար են և հավասարաչափ կարևոր:
– Պացիենտին սպասարկումը, ինչպես գիտենք, սկսվում է ոչ թե բժշկի սենյակ մտնելուց հետո, այլ հենց բուժհաստատություն մտնելիս: Ի՞նչը կարող է հիվանդին վանել տվյալ բուժհաստատությունից կամ բժշկից:
– Սրտացավության բացակայությունը, անուշադրությունը, կոպտությունը, ձևականությունը: Իսկ սրանք կարող են դրսևորվել անգամ ամենաչնչին մանրուքներում: Ներկայում տարբեր հաստատություններում ընդունված է, որ հեռախոսազանգերի դեպքում 3-րդ ազդանշանից ավելի ուշ չպետք է պատասխանել:
– Իսկ ի՞նչ կարծիքի եք հայաստանյան բուժհաստատությունների սպասարկման որակի, այցելուին սպասարկելու հմտությունների մասին:
– Հատուկ ուսումնասիրույթյուններ ես չեմ կատարել, չեմ կարծում՝ որևէ մեկն ուսումնասիրած լինի այս հարցը, բայց, հենվելով իմ անձնական փորձառության վրա, փորձում եմ մտաբերել մի այնպիսի դեպք, երբ բժիշկը կոպիտ էր կամ փոքր-ինչ անքաղաքավարի, և չեմ կարողանում: Ժամանակի հետ բոլոր տեսակի սպասարկման ոլորտներում մարդիկ դառնում են ավելի պահանջկոտ, ինչը միանգամայն բնական է: Չափանիշներն են փոխվել: Այս առումով, նաև առողջապահության ոլորտում սպասարկման մշակույթի մակարդակը նկատելիորեն բարձրանում է, և դա միմիայն ուրախալի է:
Կարդացեք նաև
Բուլղարացի աշխարհահռչակ պայծառատես Վանգայի մասին նորանոր լեգենդներ են ի հայտ գալիս անգամ նրա մահվանից 18 տարի անց: Կանխագուշակ Վանգային գործունեության շուրջ 55 տարիների ընթացքում այցելել է ավելի քան...
«Մեզ ամեն վայրկյան հազարավոր նոր հնարավորությունների կոչեր են արվում, սակայն հաջողության հասնելու երբևէ այսքան պարզ ճանապարհ չի եղել, որքան մեզ տալիս է համացանցի աշխարհը: Ո՛չ մի դեպքում բաց մի՛թողեք այդ հնարավորությունը...
Հունվարի 11-ին նշվում է «ամենաքաղաքավարի» տոներից մեկը՝ Շնորհակալության միջազգային օրը: Տոնի առթիվ՝ շնորհակալ լինելու մասին զրուցեցինք հոգեբան Իզաբելլա Ղազարյանի հետ...
Հոկտեմբերի 22-ին նշվում է կակազող մարդկանց խնդիրներին ուղղված միջազգային օրը: Կակազող մարդկանց միջազգային ասոցիացիան, որը գործում է 1995 թվականից, տարվա մեջ հենց այս օրն է նախաձեռնում մի շարք միջոցառումներ...
Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Օրվա խորհրդի, Հայաստանում և աշխարհում ոլորտի խնդիրների մասին զրուցեցինք ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ...
Փետրվարի 22-ին բազմաթիվ երկրներում նշվում է որպես հանցագործությունից տուժածների պաշտպանության միջազգային օր: Պարզվում է` հանցագործության զոհ դարձած անձանց միշտ չէ, որ բավարարում է վնաս հասցրած մարդուն պատժելն ու սոցիալական արդարության...
Հունարի 21-ը Գրկախառնության միջազգային օրն է: Տոնը սկիզբ է առել ԱՄՆ-ում` 1986թ., հետո տարածում գտել ամբողջ աշխարհում: Այդ օրը կարելի է գրկել ցանկացած մարդու` նույնիսկ անծանոթի, նպատակ ունենալով փոխանցել դիմացինին դրական հույզեր ու ջերմություն...
Ժպտացե´ք, եղե´ք շնորհակալ, հանդուրժող, հաճախ համբուրվեք ու գրկախառնվեք. նման կոչերը վաղուց արդեն դարձել են նաև տոնելու առիթներ: Ողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, տարածում գտած տարատեսակ «պոզիտիվ» նեոտոների ու դրանց հոգեբանական...
Բռնությունից և դաժանությունից սեքս-աշխատակիցների պաշտպանության միջազգային օրը (International Day to End Violence Against Sex Workers) ավանդույթ է ձևավորվել 7 ստացել «Կարմիր անձրևանոցների քայլերթ» (March of the Red Umbrellas)...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն