Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սալուտեմ 4.2021

Հորդորում են 911 ծառայության աշխատակիցները. Սալուտեմ ամսագիր №4

Հորդորում են 911 ծառայության աշխատակիցները. Սալուտեմ ամսագիր №4

Մեր հարցերին պատասխանում են Ճգնաժամային ազգային կենտրոնի 911 ահազանգման կենտրոնի ավագ հրահանգիչ, փրկարար ծառայության փոխգնդապետ Անուշ Պետրոսյանն ու Արտակարգ իրավիճակների նախարարության անհետաձգելի բժշկական օգնության բաժնի հրահանգիչ, փրկարար ծառայության մայոր Սիրարփի Թադևոսյանը։


- Խոսենք ձեր ծառայության մասին. Ինչպե՞ս հիմնադրվեց, ի՞նչ առաքելությամբ:


Ա.Պ. - Ահազանգման կենտրոնի հիմնական նպատակը քաղաքացիներից ստացվող ահազանգերի սպասարկումն է։ Անձնակազմն աշխատում է հերթափոխի սկըզբունքով, և ծառայությունը շուրջօրյա է։ Կենտրոնը ստանում է զանգեր, գրանցում է և արագ արձագանքում։


- Ի՞նչ է տեղի ունենում կանչն ընդունելուց հետո, գործո՞ւմ է սպասարկման հստակ կանոնակարգ, օրինակ՝ որքան ժամանակում պետք է հասնեն դեպքի վայր և այլն:


Ա.Պ. - Բոլոր ահազանգերը սպասարկվում են սահմանված կարգով։ Ոչ մի կամայականություն, ամեն ինչ կանոնակարգված է։ Ծառայության աշխատակիցներն առաջնորդվում են նախարարի, տնօրենի հրամաններով, հրահանգներով ու հանձնարարականներով։ 911 ահազանգման կենտրոնը զանգերը գրանցող և դրանց արձագանքումը կազմակերպող ստորաբաժանում է։ Մենք ստանում ենք ահազանգերը, կայացնում ենք որոշում և կազմակերպում աշխատանքի ընթացքը։

 

Աշխատանքի մյուս մասը հրշեջ-փրկարարական ջոկատների պարտավորությունն ու անելիքն է։ Նրանք մեկնում են դեպքի վայր ու կազմակերպում փրկարարական, հրդեհամարման և այլ աշխատանքներ։


Ըստ սահմանված կարգի՝ ահազանգը, ժամանակի առումով, պետք է սպասարկվի 1 րոպեում։ Այսինքն՝ օպերատորը 1 րոպեի ընթացքում պետք է կարողանա ընդունել ահազանգը, գրանցել այն ու որոշում կայացնել։ Թիրախային հարցերի միջոցով պետք է կարողանա ճշտել դեպքի հասցեն, բնույթը և դրանից ելնելով՝ ենթադրություններ անել ու կազմակերպել աշխատանքի ընթացքը։ Դա պետք է տևի 1 րոպե։ Նույն 1 րոպեն նաև հրշեջ-փրկարարական ջոկատներում է սահմանված, որպեսզի ավտոմեքենան ելք ունենա։

 

Դրանից հետո տեղ կհասնի՝ կախված դեպքի վայրի հեռավորությունից։


- Մասնագիտական ի՞նչ հմտությունների են տիրապետում ծառայության աշխատակիցները։


 Ա.Պ. - Աշխատակիցները պետք է ունենան բարձրագույն կրթություն։ Լեզուների իմացությունը պարտադիր է, որպեսզի կարողանան արձագանքել տարբեր լեզուներով ստացված ահազանգերին։ Արագ կողմնորոշվելու համար շատ կարևոր է օպերատիվ մտածելակերպը։ Կարևոր են նաև կամային հատկությունները՝ որքանով են սթրեսակայուն, որքան երկար կարող են շփվել մարդկանց հետ։ Պետք է լինեն համբերատար, հոգատար, կարեկից, կարողանան հասկանալ զանգահարողի հոգեվիճակը, բայց դրա հետ մեկտեղ, կրկնում եմ, պետք է օպերատիվ մտածելակերպ ունենան՝ ճիշտ որոշումներ կայացնելու համար։

 

Անուշ Պետրոսյան


- Ամանորի տոներին ի՞նչ ահազանգերով են առավել հաճախ դիմում ձեր ծառայությանը:


Ա.Պ. - Ամանորի նախօրեին հիմնականում գրանցում ենք էլեկտրական լարերի կարճ միացումների դեպքեր։ Այդ դեպքերի ավելացումը հիմնականում պայմանավորած է նրանով, որ այդ օրերին մարդիկ տանն են և շատ են ծանրաբեռնում էլեկտրական սարքերը։ Երբեմն առաջանում են կարճ միացումներ, պատահում է՝ կաթսան թողնելով գազօջախի վրա՝ դուրս են գալիս տնից։ Մտազբաղ լինելու կամ հաճախակի ելումուտի հետևանքով ավելանում են դռները փակվելու հետ կապված ահազանգերը։ Երբեմն թոհուբոհի մեջ պարզապես մոռանում են վերցնել տան բանալիները և այլն։ Ավելանում են նաև հրդեհները՝ կապված թե՛ մեծահասակների անուշադրության, թե՛ երեխաներին անուշադրության մատնելու հետ։ Շատ ժամանակ հրդեհ է բռնկվում, երբ երեխաներն անզգուշորեն շրջում են տոնածառը։ Ամանորի տոնական օրերին հիմնականում այսպիսի ահազանգերն են ավելանում։


Ս.Թ. - Ես ուզում եմ դիմել-հորդորել տնային տնտեսուհիներին, որ գազօջախի մոտ երկար մնալու պարագայում միացնեն օդափոխիչ սարքը կամ հաճախակի օդափոխեն խոհանոցը շմոլ գազից թունավորվելը բացառելու նպատակով։ Խոհանոցում զգույշ լինեն, ինչ-ոչ բան կտրատելիս կամ տապակելիս վերքեր, այրվածքներ չստանալու համար պահպանեն անվտանգության կանոնները։


Չեմ կարող չանդրադառնալ սննդային թունավորումներին, որոնք նոր տարվա առաջին օրերին շատանում են։ Կհորդորեմ տնային տնտեսուհիներին փչացած ապրանքը չխնայել ու դեն նետել։ Հատկապես մայոնեզ պարունակող աղցանները, անգամ սառնարանում, երկար պահել չի կարելի։


Տոնական օրերին ալկոհոլի օգտագործումը պետք է լինի չափավոր։ Այդ դեպքում կխուսափենք նաև ալկոհոլային թունավորումներից։


- Կարո՞ղ եք որևէ զավեշտական դեպք հիշել:


Ա.Պ. - Վերջին տարիներին նման զանգերի թիվը զգալիորեն պակասել է։ Ենթադրում եմ, որ դա պայմանավորված է մարդկանց հոգեվիճակով։ Տարիներ առաջ մի տղամարդ էր զանգահարել։ Ասում էր՝ լսել եմ՝ աշխարհի վերջը գալիս է։ Նոր տարվա ծախս անե՞մ, թե՞ ոչ։ Երբեմն զավեշտական դեպքեր են լինում հենց կանչի վայրում։ Տարիներ առաջ ամուսինները վիճել էին։ Ու հանկարծ մենք ահազանգ ենք ստանում, որ մարդու կյանքին վտանգ է սպառնում։ Բնական է՝ պետք է սպասարկեինք կանչը։ Պարզվեց, որ կինն էր որոշել այդպիսի չար կատակ խաղալ ամուսնու գլխին։


- Նոր տարվա տոնախմբությունները հաճախ ուղեկցվում են հրավառությամբ։ Ձեր դիտարկումներից ելնելով՝ ի՞նչ կցանկանաք փոխանցել մեր ընթերցողին:


Ա.Պ. - Այո՛, հրավառությունը կարող է հրդեհի պատճառ դառնալ։ Նախկինում նման ահազանգեր ստացել ենք թե՛ բնակելի շենքերի բնակիչներից, թե՛ ռեստորաններից։ Եթե ձյուն չկա, և չոր խոտածածկը դեռ պահպանված է, կարող է հրդեհ բռնկվել։ Չի բացառվում, որ կրակը տարածվի նաև տանիքներին։ Ցանկալի չէ հրավառություն կազմակերպել բակային փոքր տարածքներում։

 

Սիրարփի Թադևոսյան


Ս.Թ. - Հրավառություն կազմակերպելը շատ վտանգավոր է։ Լավ կլիներ, որ այդ պարագաները վաճառվեին միայն մասնագիտացված խանութներում և չհայտնվեին երեխաների ձեռքերում, որովհետև սխալ օգտագործելու դեպքում վնասվածքներն ու այրվածքներն անխուսափելի են։ Պատահել է՝ ստիպված են եղել անդամահատել։ Որպեզի նման ցավալի հետևանքներից խուսափենք, հրավառությունը թող իրականացնեն մեծահասակները։

 

Եթե, այնուամենայնիվ, տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով կա կտրված-պոկված մարմնի մաս, պետք է անպայման այն դնել օդով լցված տոպրակի մեջ, դա էլ տեղադրել մեկ այլ՝ սառույցով լի տոպրակի մեջ, վրան գրել ժամը, վիրավորին և տոպրակը հասցնել հիվանդանոց, որտեղ միկրովիրաբույժները կկատարեն անհրաժեշտ գործողությունը։ Նման դեպքերում անմիջապես պետք է դիմել Շտապօգնության ծառայությանը՝ զանգահարելով 103։


Տնային պայմաններում այրվածք ստանալու դեպքում (կրակից կամ գոլորշուց), որպես առաջին օգնություն, խորհուրդ է տրվում 5-10 րոպե այրված մասը դնել սառը ջրի մեջ։ Այրվածքի վրա կարելի է նաև սառույց դնել՝ փաթաթելով սառույցը մաքուր սրբիչով։ Կարելի է նովոկայինով թրջոց-վիրակապ դնել, ապա ստերիլ վիրակապով ծածկել վերքն ու դիմել բուժկետ։ Չի կարելի այրվածքին քսել ձեթ, ալյուր, մածուն և այլն։ Դրանք կարող են կարճատև սառեցնող ազդեցություն ունենալ, բայց իրականում էլ ավելի կբարդացնեն այրվածքի վիճակը։


- Տանը տոնածառ զարդարելու ամենակարևոր «չի կարելի»-ները:


Ա.Պ. - Ցանկալի չէ տոնածառը դնել փոքր սենյակում, պետք է ընտրել հնարավորինս ընդարձակ տարածք։ Եթե սեփական տուն է, ցանկալի է տոնածառը դնել առաջին հարկում, որպեսզի խնդիրներ առաջանալու դեպքում հեշտությամբ դուրս հանեք տնից։ Տոնածառի լապտերների նախընտրելի հզորությունը 12 վատտն է։ Անգամ աննշան անսարքության դեպքում լույսերի շղթան պետք է հեռացնել տոնածառից։


Ս.Թ. - Անսարքության հետևանքով հնարավոր է հոսանքահարվել։ Պետք է ուշադիր ստուգել լարերը։


- Առավել հանգամանորեն խոսեք, խդրեմ, էլեկտրահարումների մասին։ Ի՞նչ խորհուրդ կտաք նման դեպքերում:


Ա.Պ. - Միակ հորդորն է՝ լինել ուշադիր և զգոն, պահպանել անվտանգության բոլոր կանոնները։ Էլեկտրահարման դեպքում անմիջապես զանգահարել 911։ Պետք է նաև սովորեցնել երեխաներին նման դեպքերում արագ կողմնորոշվելու կանոնները։ Մանկահասակ երեխան պետք է իմանա իրենց տան հասցեն, որպեսզի փրկարարները կարողանան օգնության հասնել, և դա շատ կարևոր է։ Հաճախ նման տեղեկատվություն կորզելը բավականին բարդ է լինում։


Ս.Թ. - Էլեկտրահարություն կարող է տեղի ունենալ մազահարդարման ժամանակ, երբ մազահարդարիչը միացնում են խոնավ պայմաններում՝ լողասենյակում։ Հորդորում եմ կանանց՝ մազերը հարդարել չոր միջավայրում։ Եթե, այնուամենայնիվ, տեղի է ունեցել էլեկ-տրահարում, պետք է առաջին հերթին հոսանքազրկել տարածքը, այլապես էլեկտրահարությունը կարող է առաջացնել սրտի կանգ։ Տուժածին մոտենալիս անպայման բռնեք հագուստից։ Կարող եք նաև ձեր մեկ ձեռքը փաթաթել որևէ շորով, մեկուսիչով, քանի որ մարդու մարմինը հաղորդիչ է և կարող է Ձեզ հոսանք հաղորդել։ Հոսանքի լար տեսնելով՝ առաջին օգնություն ցուցաբերողը պետք է ճիշտ մոտենա տուժածին՝ ոտքերն իրար կպած, շատ մանր քայլերով։ Հոսանքի լարը կարող է առաջացնել ցավոտ այրվածքներ։

 

Պետք է ստուգել դրանց առկայությունը։ Տուժածին անպայման պետք է թողնել պառկած վիճակում՝ ոտքերը 30 սմ բարձր վիճակում։

 

Եթե նա սրտխառնոց ունի կամ փսխման ցանկություն, պետք է պառկեցնել կողքի վրա։


Տուժածը կարող է կորցնել գիտակցությունը։ Նման դեպքերում ապահովության համար նրան պետք է պառկեցնել կողքի վրա` նախապես բացելով շնչուղիները.: Եթե ձեռքի տակ ունեք անուշադրի սպիրտ, կաթեցրեք բամբակի վրա, մոտեցրեք տուժածի քթին (10-15 սմ)` նյարդային համակարգի գրգռում առաջացնելու, և գիտակցությունը վերականգնելու համար։


Եթե բացակայում են շնչառությունը, սրտի զարկերը, պետք է կատարել արհեստական սիրտ-թոքային վերականգնում՝ մինչև մասնագիտացված օգնության գալը։


- Ձեր մաղթանքը` ընթերցողին:


Ա.Պ. - Տարիների ընթացում, մշտապես, ցանկացել եմ բարեկեցիկ կյանք, հաջողություն և այլն։ Այս տարի ցանկությունս մեկն է՝ խաղաղություն։


Ս.Թ. - Պահպանեք անվտանգության կանոնները և հիշեք, և որ ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ։

 

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. Սալուտեմ, առողջ ապրելակերպի ամսագիր №4
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սուրբ Ծնունդ. աստվածային ճանապարհ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 6-ը
Սուրբ Ծնունդ. աստվածային ճանապարհ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 6-ը

Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան օրը նշում է հունվարի 6-ին, իսկ կաթոլիկ եկեղեցին՝ դեկտեմբերի 25-ին: Մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին...

Ամեն ինչ տոն օրերի մասին Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Lilevents. սիրելի զբաղմունքից` կայացած ընկերություն. Սալուտեմ ամսագիր №4
Lilevents. սիրելի զբաղմունքից` կայացած ընկերություն. Սալուտեմ ամսագիր №4

Առիթ ունեցանք ծանոթանալու Lilevents ընկերության հիմնադիր Լիլիթ Հովհաննիսյանի հետ և փորձեցինք փոքրիկ հարցազրույցի շրջանակում ներկայացնել ընկերության գործունեությանը, պարզել, թե ինչպես հաջողվեց ոչնչից ինչ-որ բան ստեղծել...

«Աջափնյակ» բժշկական կենտրոնի հաջողության գաղտնիքը. Սալուտեմ ամսագիր №4
«Աջափնյակ» բժշկական կենտրոնի հաջողության գաղտնիքը. Սալուտեմ ամսագիր №4

Աջափնյակ բժշկական կենտրոնը հիմնվել է 2019 թվականին։ Կենտրոնը մատուցում է թերապևտիկ և վիրաբուժական, ամբուլատոր ու ախտորոշիչ ծառայություններ։ 2021 թվականի սկզբից կենտրոնն արդեն համալրել էր Հայաստանի դինամիկ...

Կոսմետոլոգի մոտ. հարցազրույց Լիանա Մարկոսյանի հետ. Սալուտեմ ամսագիր №4
Կոսմետոլոգի մոտ. հարցազրույց Լիանա Մարկոսյանի հետ. Սալուտեմ ամսագիր №4

Ի՞նչպես խնամել մաշկը և ի՞նչ միջոցներ ընտրել

Դեմքի մաշկը պահանջում է ամենօրյա խնամք` օրական առնվազն երկու անգամ։ Առանձնահատուկ խնամքը...

Արմեն Նազարյան. «Թող արշալույսները միշտ խաղաղ լինեն». Սալուտեմ ամսագիր №4
Արմեն Նազարյան. «Թող արշալույսները միշտ խաղաղ լինեն». Սալուտեմ ամսագիր №4

Մեր զրուցակիցն է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, բ.գ.թ, բժշկական ծառայության գնդապետ Արմեն Նազարյանը...

Նշաններ, որոնք վկայում են ակնաբանական խնդիրների մասին. Սալուտեմ ամսագիր №4
Նշաններ, որոնք վկայում են ակնաբանական խնդիրների մասին. Սալուտեմ ամսագիր №4

Ակնային ախտահարումները տարեցտարի ավելանում են, որին նպաստող պատճառներն են` գենետիկան, սնուցման խանգարումները, գաջեթների ակտիվ օգտագործումը և այլն: Երեխաների մոտ ակնային ախտահարումները...

Նախապատրաստվում ենք ծննդաբերության. Սալուտեմ ամսագիր №4
Նախապատրաստվում ենք ծննդաբերության. Սալուտեմ ամսագիր №4

Հղիության 37 շաբաթն անցնելուց հետո ապագա մայրիկը պետք է նախապատրաստվի ծննդաբերության: Չափազանց կարևոր է փաստաթղթերի և ծննդատուն տանելու պայուսակի պարտադիր և ցանկալի իրերի ցանկը կազմելը...

Ցրտային եղնջացան. Սալուտեմ ամսագիր №4
Ցրտային եղնջացան. Սալուտեմ ամսագիր №4

Ցրտային եղնջացանն օրգանիզմի յուրահատուկ արձագանքն է ցածր ջերմաստիճանի, սառը օդի, ջրի, անգամ սեփական սառած քրտինքի ազդեցությանը: Այն արտահայտվում է մաշկի՝ վերոնշյալ ազդեցություններին ենթարկված...

Չոր մաշկ՝ ախտաբանությո՞ւն, թե՞ նորմա. Սալուտեմ ամսագիր №4
Չոր մաշկ՝ ախտաբանությո՞ւն, թե՞ նորմա. Սալուտեմ ամսագիր №4

Մաշկն օրգանիզմի ամենամեծ և մարդու կողմից ամենատեսանելի օրգանն է, հետևաբար հենց մաշկն է ամենաշատ տեղեկություններ հաղորդում օրգանիզմի և նրանում կատարվող ֆիզիոլոգիական ու ախտաբանական գործընթացների մասին...

Ֆարինգիտ. արդեն ձմեռ է. Սալուտեմ ամսագիր №4
Ֆարինգիտ. արդեն ձմեռ է. Սալուտեմ ամսագիր №4

Արդեն ձմեռ է, իսկ տարվա այս եղանակին, սովորաբար, գլուխ են բարձրացնում վերին շնչառական ուղիների վարակները։ Վարակի մուտքի դռներ են բերանը և վերին շնչուղիները։ Վարակը վերին շնչառական ուղիներով ներթափանցում է...

Կառլեն Ադամյան. «Բժշկի խոսքն ավելին է, քան դեղահաբը». Սալուտեմ ամսագիր №4
Կառլեն Ադամյան. «Բժշկի խոսքն ավելին է, քան դեղահաբը». Սալուտեմ ամսագիր №4

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Սրտաբանների եվրոպական միության պատվավոր անդամ, Եվրասիական երկրների սրտաբանների ասոցիացիայի նախագահության անդամ...

Կարեն Մելիքսեթյան. «Ամեն փրկած կյանք լուսավոր կետ է». Սալուտեմ ամսագիր №4
Կարեն Մելիքսեթյան. «Ամեն փրկած կյանք լուսավոր կետ է». Սալուտեմ ամսագիր №4

Մեր զրուցակիցն է բժիշկ-արյունաբան, պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բուժական ծառայության գծով փոխտնօրեն Կարեն Մելիքսեթյանը...

«Տարվա բժիշկ», «Տարվա բուժհիմնարկ» Հուսո Աստղ-2021 ամենամյա մրցանակաբաշխությունը. Սալուտեմ ամսագիր №4.
«Տարվա բժիշկ», «Տարվա բուժհիմնարկ» Հուսո Աստղ-2021 ամենամյա մրցանակաբաշխությունը. Սալուտեմ ամսագիր №4.

2021 թվականի սեպտեմբերի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպված «Տարվա բժիշկ» և «Տարվա բուժհիմնարկ»...

Հետաքրքիր փաստեր Սուրբ Ծննդյան տոնի և Ամանորի մասին. Սալուտեմ ամսագիր №4
Հետաքրքիր փաստեր Սուրբ Ծննդյան տոնի և Ամանորի մասին. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի տոնածառ


Տոնածառի պատմությունը շատ հին է, սկիզբ է առնում հոների ժամանակներից և առնչվում է Կենաց ծառի պաշտամունքի հետ...

Պատմության էջերից Ամեն ինչ տոն օրերի մասին
Ամանորն ամենահին ու ամենասպասված տոնն է աշխարհում. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորն ամենահին ու ամենասպասված տոնն է աշխարհում. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորը տարբեր երկրներում նշվում է ազգային ավանդույթների համաձայն, սակայն գլխավոր խորհրդանիշը գրեթե ամեն տեղ համարվում է զարդարված եղևնին։ Տոնից անբաժան են զարդաշղթաները, զանգերը, շամպայնը, նվերները, բարեմաղթանքները...

Պատմության էջերից Ամեն ինչ տոն օրերի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ