ԿԻՆ: Հիվանդություններ
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
Բավական է փոքր-ինչ կրծքի ցավեր ունենալ, և կանանց մեծամասնությունը խուճապի է մատնվում՝ իսկ գուցե քաղցկե՞ղ է: Կրծքի քաղցկեղի մասին խոսակցություններն անգամ վախեցնում են կանանց: Սակայն իրականում վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն կանանցից, ում մոտ կրծքի քաղծկեղ է հայտնաբերվել, միայն 5 տոկոսն է կրծքի ցավեր ունեցել:
Այսպիսով ի՞նչ անել, եթե կրծքի ցավերը սկսում են անհանգստացնել: Նախ պետք է թողնել ծխելը: Հատկապես երիտասարդ տարիքում ծխելը կարող է կրծքի ցավերի պատճառ դառնալ:
Պատճառները
Կրծքի ցավերի պատճառ կարող են հանդիսանալ կիստաները, ինֆեկցիոն հիվանդությունները, դաշտանը: Սթրեսը նույնպես կարող է հանգեցնել կրծքի ցավերի առաջացմանը, պետք է հնարավորինս հաճախ լսել հանգիստ երաժշտություն, լիցքաթափվել, մեդիտացիայով զբաղվել:
Ինչն է օգնում մեղմել ցավը
Կրծքի ցավեր ոնենալիս պետք է նվազեցնել կոֆեինի, շոկոլադի և կոկա-կոլայի օգտագործումը: Այդ ցուցակում են նաև ճարպերը, չիպսերը, չիզբուրգերները և խոզի միսը, որոնք խորհուրդ չի տրվում շատ ուտել, հատկապես' դաշտանից առաջ: Այդուհանդերձ, բոլորովին բացառել ճարպերի ընդունումը պետք չէ, դրանք օգնում են յուրացնել E վիտամին, ինչը շատ կարևոր է, քանի որ հենց այն է օգնում թեթևացնել կրծքի ցավերը: E վիտամինը պետք է օրեկան 400 մգ, վիտամին B6-ը` (նույն պատճառով) 100 մգ: Պետք է հնարավորինս քիչ աղ օգտագործել:
Ցավը մեղմելու այլ միջոցներ
Կրծքի ցավերին օգնում է պրիմուլայի յուղը: Սակայն այն չի կարելի օգտագործել, եթե դուք պատրաստվում եք առաջիկա 2 շաբաթվա ընթացքում հղիանալ, իսկ հղիներին առավել ևս չի թույլատրվում, այն կարող է հանգեցնել վիժման:
Ցավը օգնում է մեղմել նաև դեղատներում վաճառվող իբուպրոֆենի հակաբորբոքային դեղորայքը: Բայց պետք չէ չարաշահել, դրանց մի մասը պարունակում է կոֆեին:
Կրծքի ցավերը մեղմելուն օգնում են հակաբեղմնավորման հորմոնալ հաբերը, բայց դրանք նույնպես չի կարելի չափից շատ ընդունել, ոմանք այդ հաբերը երկարատև օգտագործելուց հետո չեն կարողանում 2-3 տարի հղիանալ:
Կրծքի մերսում` ձեռքի ափերը լայն բացված դնել կրծքերին, կատարել շրջանաձև շարժումներ` սեղմելով և թուլացնելով մատները:
Երբ կուրծքը ցավում է, բժիշկները խորհուրդ են տալիս քնել կրծկալով: Հատկապես խորհուրդ են տրվում վազքի համար նախատեսված ամուր կրծկալները:
03.05.2013 Narine
08.02.2016
Tina
07.02.2016
Margarita
05.02.2016
Metaksya
03.02.2016
Մեդ-Պրակտիկ
02.02.2016
Հարգելի Metaksya, բարև Ձեզ: Ինչպես նշել էի նախորդ պատասխանում ցավի պատճառ կարող է լինել նաև մեխանիկական տրավման: Շատ լավ է, որ դիմել եք բժշկի և հետազոտվել եք: Ըետ Ձեր նկարագրածի, Ձեզ մոտ խնդիր չկա, հետևաբար որևէ բուժման կարիք չկա: Ծորանների քիչ լայնացումը վտանգավոր չէ: Հարկավոր է ուղղակի ավելի հարմարավետ կրծկալ հագնել, առանց մետաղական մասերի, բնական կտորից պատրաստված, շատ կարևոր է ճիշտ չափ ընտրելը: Անպայման հանեք կրծկալը քնելուց առաջ:
Մետաքսյա
28.01.2016
Մեդ-Պրակտիկ
28.01.2016
Հարգելի Լենա, բարև Ձեզ: Ֆիբրոադենոման կրծքագեղձի բարորակ նորագոյացություն է, որն առաջանում է հորմոնալ խանգարումների ժամանակ: Հղիության ընթացքում կարող է նկատվել ֆիբրոադենոմային մեծացում, եթե մեծացոււմը զգալի է հնարավոր է վիրահատության կարիք լինի հենց հղիության ժամանակ: Ձեզ մոտ ֆիբրոադենոմայի չափերը մեծ չեն, կարծում եմ հղիության ընթացքում ավելի մեծացում չի նկատվի: Ինչ վերաբերում է բուժմանը, գերակշռող դեպքերում վիրահատական է: Ծննդաբերությունից հետո, կախված ֆիբրոադենոմայի տեղակայումից կարող է խանգարել կրծքվ կերակրմանը: Որպես կանոն կերակրման ընթացքում ֆիբրոադենոմայի մեծացում չի նկատվում: Խորհուրդ կտայի լինել մամոլոգի հսկողության տակ: Բուժում ամեն դեպքում հարկավոր է, անկախ չափից: Ինչ վերաբերում է ՈՒՁՀ պատասխանին, օջախային փոփոխություն, նշանակում է հենց օջախային գոյացություն, որը Ձեր դեպքում ֆիբրոադենոման է:
Լենա
22.01.2016
Anna
21.01.2016
Metaksya
20.01.2016
Մեդ-Պրակտիկ
19.01.2016
Հարգելի Metaksya, բարև Ձեզ: Տեխնիկական պատճառներով Ձեր նախորդ հաղորդագրությունները մեզ չեն հասել: Եթե կա ցավ կրծքագեղձերում հարկավոր է անպայման պարզել պատճառը: Կրծքագեղձերում ցավ կարող է լինել հետևյալ պատճառներից. հորմոնալ խանգարումներ, մաստոպաթիա, եթե ցավերն ունեն ցիկլիկ բնույթ, ֆիբրոադենոմա, կիստա, մեխանիկական տրավմա, ի վերջո ուռուցք: Հնարավոր է փոքր գոյացության դեպքում չկարողանաք շոշափեք: Հարկավոր է նախ դիմել բժիշկ մամոլոգի, որից հետո եթե կարիք լինի կրծքագեղձի ՈՒՁՀ: Անուշադրության մատնելով կամ վախի պատճառով միայն կվնասեք Ձեր առողջությանը:
Anna
19.01.2016
Haykuhi
19.01.2016
Լենա
18.01.2016
Metaksya
15.01.2016
Metaksya
15.01.2016
Inga
13.01.2016
Մեդ-Պրակտիկ
13.01.2016
Հարգելի Inga, բարև Ձեզ: Դուք նշում եք, որ ցավեր կան նաև թիկունքի հատվածում, ամենայն հավանականությամբ ցավերը կրծքերի հետ կապված չեն, բացի այդ եղել է նյարդային լարվածություն, այսինքն ծակոցների պատճառ կարող է լինել նյարդային լարվածությունը: Եթե ծակոցները հաճախակի են, կան սրտխփոցներ, հևոց, հարկավոր է դիմել սրտաբանի: Ամեն դեպքում կարող եք ինքնուրույն շոշափել կրծքագեղձը: Եթե կշոշափեք որևէ օջախային գոյացություն, շոշափումը կլինի ցավոտ, հարկավոր է դիմել մամոլոգի:
Մեդ-Պրակտիկ
13.01.2016
Հարգելի Liana, բարև Ձեզ: Կարևոր է ցավերի բնույթը, ճառագայթում են, թե ոչ, կապված են դաշտանային ցիկլի հետ, թե ոչ: Ցավերը կարող են ընդհանրապես կապված չլինել կրծքերի հետ: Դուք կարող եք ինքնուրույն շոշափել կրծքերը, եթե կշոշափեք որևէ գոյացություն, անկախ չափից հարկավոր է դիմել մամոլոգի:
Մեդ-Պրակտիկ
12.01.2016
Հարգելի Mariam, բարև Ձեզ: Դաշտանին նախորդող օրերին օրգանիզմում պրոլակտինի արտադրությունն ավելանում է, որի պատճառով կրծքերում առաջանում է լցվածության զգացում, կրծքերը կարող են մեծանալ և սեղմելիս քիչ ցավոտ լինել: Եթե գոյացություն չեք շոշափում, և ցավը միայն դաշտանին նախորդող օրերին է, անհանգստանալու կարիք չկա:
Մեդ-Պրակտիկ
11.01.2016
Հարգելի Syuzanna, բարև Ձեզ: Կաթնարտադրությունը դադարեցնելու համար կան դեղեր: Դրանք նշանակում է միայն բժիշկը: Կարող եք դիմել Ձեր տեղամասային գինեկոլոգին:
liana
09.01.2016
Inga
09.01.2016
Mariam
08.01.2016
Մեդ-Պրակտիկ
07.01.2016
Հարգելի Nana, բարև Ձեզ: Խորհուրդ կտայի ևս մեկ անգամ անցնել կրծքագեղձի ՈՒՁՀ, նաև տվյալ հատված ավշային հանգույցները, վերջնականապես համոզվելու համար, որ կրծքգեղձում վտանգավոր ոչինչ չկա: Եթե ամեն ինչ նորմալ լինի, ցանկալի է նաև նյարդաբանի խորհրդատվություն, միգուցե ցավի պատճառը տվյալ հատված միջկողային նյարդերի բորբոքումն է:
SYUZANNA
06.01.2016
Մեդ-Պրակտիկ
05.01.2016
Հարգելի Syuzanna, բարև Ձեզ: Նման դեպքում հարկավոր է նախ հեռացնել կուտակված կաթը, ինչքան հնարավոր է: Դրա համար խորհուրդ է տրվում կատարել կրծքագեղձերի մերսում, շրջանաձև շարժումներով: Դրանից հետո հարկավոր է կթել ինչքան հնարավոր է, ցանկալի է նաև հատուկ սարքով: Բացի այդ կարող եք նաև դնել կոմպրեսներ կրծքին քամփուրի յուղով: Թրջեք թանզիֆը յուղով և դրեք կրքին, այնեպս որ ամբողջությամբ ծածկվի, վրայից պոլիէթիլենային տոպրակ: Ցանկալի է, որ մնա մի քանի ժամ: Իհարկե պարզ է, որ այս ընթացքում կրծքով կերակրել չի կարելի:
Nana
04.01.2016
Syuzanna
03.01.2016
Մեդ-Պրակտիկ
27.12.2015
Հարգելի Greta, բարև Ձեզ: Դուք կարող եք ինքնուրույն շոշափել կրծքագեղձերը: Ձեր տարիքում ավելի հավանական է ֆիբրոադենոմայի, կիստայի, մաստոպաթիայի առաջացումը: Խորհուրդ կտայի մամոլոգի կոնսուլտացիա անցնել և կրծքագեղձի ՈՒՁՀ:
Կարդացեք նաև
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
24.10.2023
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYL3Is4I' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ