Երեխա Աորտայի բացվածքի նեղացում
(ՍՐՏԻ ԱՐԱՏՆԵՐ)
Աորտայի բացվածքի նեղացումը մեկուսացված ձևով գրեթե չի հանդիպում։ Որպես կանոն, զարգանում է աորտայի փականների անբավարարության ֆոնի վրա։ Այս արատի դեպքում դժվարանում է արյան հոսքը ձախ փորոքից դեպի աորտա։ Ձախ փորոքի ծանրաբեռնվածությունն ավելի մեծ է, քան անբավարարության ժամանակ։ Ձախ փորոքը ենթարկվում է գերաճի, որի հետևանքով սրտային հրոցը ուժեղանում և դեպի ձախ է տեղափոխվում։ Շոշափման ժամանակ զգացվում է սիստոլային դողոց։ Ականջելիս լսվում է կոպիտ երկարատև սիստոլային աղմուկ II միջկողում՝ աջից կամ կրծոսկրի վրա։ Երբեմն աղմուկը հաղորդվում է դեպի ձախ անութային փոսը և մեջքը, II տոնը աորտայի վրա լինում է թուլացած։
Պուլսը լինում է tardus, parvus et rarus տիպի, այսինքն` փոքր է, պուլսային ալիքը՝ դանդաղ բարձրացող, իջնող և սակավաթիվ։ Արյան ճնշումը չափավոր իջած է։
Էլեկտրասրտագիրը հայտնաբերում է էլեկտրական առանցքի ձախ թեքում, ձախ փորոքի hիպերտրոֆիայի նշաններ։
Զուգակցված արատների ժամանակ, երբ աորտայի անբավարարությանն է միանում նաև նրա նեղացումը, կլինիկական նշանները որոշ չափով թուլանում են, անոթների պուլսացիան դառնում է պակաս նկատելի, արյան ճնշման ամպլիտուդան փոքրանում է։
Աորտայի արատների դեպքում արյան շրջանառության կոմպենսացված դրությունը երկար ժամանակ պահպանվում է։ Արյան շրջանառության խանգարումը լինում է ձախ փորոքի թուլացման hետևանքով և ընթանում է ձախ փորոքային տիպով։
Եռփեղկ փականի անբավարարությունը հանդիպում է հազվադեպ և հանդես է գալիս երկփեղկ փականի արատների հետ զուգակցված։
Այս արատի դեպքում պայմաններ են ստեղծվում արյան հետհոսքի համար՝ աջ փորոքից դեպի աջ նախասիրտը։ Սիներակներում կանգային երևույթներ են առաջանում, որոնք հետագայում տարածվում Են արյան մեծ շրջանառության վրա։
Օբյեկտիվ քննության ժամանակ ուշագրավ է երեխաների կապտուկը, հևոցը, պարանոցի երակների սիստոլային արտափքումը, սրտագդալի շրջանի պուլսացիան։ Սրտի սահմանները մեծացած են դեպի ձախ և աջ։ Ականջելիս լսվում է սիստոլային աղմուկ, ինչպես միտրալ փականի անբավարարության դեպքում, բայց ավելի լավ է լսվում կրծոսկրի աջ եզրին՝ V միջկողում։ Բացի այդ, խոր ներշնչման ժամանակ աղմուկը ուժեղանում է, ինչը չի լինում միտրալ անբավարարության դեպքում։
Էլեկտրասրտագիրը հայտնաբերում է աջ սրտի ծանրաբեռնվածության նշաններ, ռենտգենոգրաֆիան՝ աջ փորոքի մեծացում։
Եռփեղկ փականի ախտահարման միանալը խիստ դժվարացնում է սրտի աշխատանքը և հիվանդի մոտ արագ առաջանում են արյան շրջանառության խանգարման Երևույթներ։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն