Դեղաբույսեր
Ադամաթուզը (բանան) շատ օգտակար է առողջությանը
Մեր փողոցներում շատ հաճախ կարելի է հանդիպել ադամաթզի թափած կեղեւների: Մինչդեռ քչերը գիտեն, որ ըստ որոշ հետազոտությունների՝ պարզվել է, որ այս պտղի կեղեւն ավելի շատ օգտակար նյութեր է պարունակում, քան միջուկը:
Այնպես որ, ավելի լավ է հետեւել Կենտրոնական Աֆրիկայի բնակիչների օրինակին: Նրանք բանանի կեղեւը չեն թափում, այլ չորացնում են ստվերոտ ու քամոտ վայրում (ոչ մի դեպքում` արեւի տակ կամ առավել եւս ջեռոցում), այն էլ այն կեղեւը, որի վրա չկան սեւ կետիկներ: Այնուհետեւ այդ չորացած կեղեւները աղում են՝ դարձնելով փոշի, փակում են ապակե տարայի մեջ ու պահում մութ եւ սառը տեղում: Այս փոշին օգտագործում են որպե պրոֆիլակտիկ միջոց աղիքային խարամների դեմ: Այն հատկապես արդյունավետ միջոց է աստրիցաների ու գլիստերի դեմ: Ընդունում են այս փոշին դանակի ծայրով օրվա մեջ 5 անգամ` անպայման ուտելուց առաջ: Այն հատկապես շատ լավ միջոց է երեխաների համար:
Շատ կարեւոր է իմանալ, որ բանանի կեղեւը չի առաջացնում ոչ մի թունավորում կամ այլ բարդություններ: Բացի աֆրիկացիներից, բանանի կեղեւի հակագլիստային նշանակությունը հաստատում են նաեւ չինացիները: Այն երկրներում, որտեղ բանան է աճում, կեղեւն օգտագործվում է նաեւ որպես միջոց միջատների կծելու դեմ: Կեղեւի ներսի մասը դնելով կծած մասի վրա` կանխում են այտուցն ու գրգռվածությունը: Իսկ Հարավային Ամերիկայում բանանի կեղեւն օգտագործում են` որպես կապտուկներն անցկացնող միջոց: Հյուսիսամերիկյան բժիշկներն էլ խորհուրդ են տալիս բանանի կեղեւն օգտագործել որպես գորտնուկները բուժող միջոց: Դրա համար անհրաժեշտ է հասած բանանի կեղեւը կտրել 2-3սմ չափով, ներսի կողմից քսել սխտորի հյութ ու հենց այդ մասով դնել մաշկի անհրաժեշտ հատվածի վրա ու կապել: Այս պրոցեդուրան պետք է կրկնել այնքան ժամանակ, մինչեւ գորտնուկի թաղանթի կոշտացած մասը կանհետանա, հետո էլ՝ գորտնուկը: Եվ հետո ամեն անգամ պետք է կտրել կեղեւի նոր կտոր:
Պետք է նաեւ նշել, որ կապտուկների, գորտուկների եւ այլ բաների դեպքում օգնում է հասած բանանի կեղեւը, երբ հայտնվել են սեւ-սեւ բծեր: Բանանի կեղեւը շատ լավ է ոտքի կրունկի ճաքերին: Այն բուժելու նպատակով անհանգստացնող մասերի վրա դնում են կեղեւն ու ոտքին հագցնում պոլիէթիլենի տոպրակ հետո գուլպա: Առավոտյան պետք է հանել այս ինքնատիպ կոմպրեսն ու ոտքերը ցայել ջրով: Իսկ ոտքերի ճաքից ընդհանրապես ազատվելու համար կարելի է այս կոմպրեսը կրկնել 5-6 անգամ: Բանանի կեղեւը կարող է օգնության հասնել նաեւ աչքերի ուժեղ ցավին, օրինակ` գազաէլեկտրաեռակցողներին: Բանանի կեղեւն աչքերին դնելով՝ կզգաք ցավի ու բորբոքված վիճակի հանգստացում:
Բանանը համարվում է բարձրարժեք սնունդ աղեստամոքսային խանգարումների, աղիքաբորբի, հաստ աղիքի բորբոքումների եւ այլ հիվանդություններով տառապողների համար: Այն օգտակար է նաեւ բերանի խոռոչի բորբոքումների դեպքում, ինչպես նաեւ՝ ստամոքսային խանգարումների ժամանակ` հատկապես` երեխաների համար: Առաջարկվում է նաեւ գերլարման, լյարդի ու սրտային հիվանդությունների դեպքում: Բանանի հյութն իսկական սպեղանի է ստամոքսի ու աղիների արյունահոսության ժամանակ: Բանանի ծառի բնից ստացված հյութն օգտագործվում է դիզենտերիայի, խոլերայի դեպքում, իսկ երբեմն էլ կարող է նաեւ ընդհանուր նյարդային լարվածությունը հանգստացնողի դեր կատարել: Բանանը հակացուցված է ստամոքսի բարձր թթվայնություն ունեցողներին:
15.12.2009 Կարդացեք նաև
Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
12.05.2021
Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
16.02.2021
Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
12.02.2021
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
29.01.2021
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
21.01.2021
Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
12.01.2021
Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
05.03.2018
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
22.02.2018
Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
16.02.2018
Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
16.02.2018
Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
29.01.2018
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ