Մանկական հիվանդություններ
Կարմրախտ
Հարուցիչը միքսովիրուսների շարքի վիրուս է, որն արտաքին միջավայրում բավական անկայուն է։ Վարակը տարածվում է միայն օդակաթիլային ճանապարհով և հիվանդության աղբյուրը հիվանդ մարդն է։ Ընկալությունը բավականին բարձր է, հիվանդանում են հիմնականում 1-7 տարեկան երեխաները։ Որպես կանոն, կրկնահիվանդացություն չի հանդիպում։ Վիրուսն օրգանիզմից սկսում է արտազատվել նախացանային և ցանային շրջանում, երբեմն ավելի տևական։
Կլինիկան։ Թաքնված շրջանը 11-22 օր է, երբեմն կարող է երկարել մինչև 24 օր։ Հիվանդությունը սովորաբար սկսվում է սուր, թույլ արտահայտված կամ, երբեմն, աննկատելի նախանշանային շրջանով, ջերմության բարձրացումով՝ մինչև 38°, վերին շնչական ուղիների կատառով։ Հաճախ հիվանդությունն ընթանում է առանց ջերմության։ Հիվանդության ամենաառաջին ախտանիշներից է հետպարանոցային, ծոծրակային և հարականջային ավշահանգույցների մեծացումը, բծավոր ցանի արագ զարգացումը, որը մի քանի ժամվա ընթացքում տարածվում է ամբողջ մարմնով, մասնավորապես տարածիչ մկանների մակերեսներին, մինչդեռ դեմքին համեմատաբար քիչ է հանդիպում։ Ցանը հոծ չէ, կարող է լինել էնանթեմա։ Բելսկու-Կոպլիկի-Ֆիլատովի բծեր երբեք չեն լինում։ Ցանային տարրերը հակում ունեն միաձուլման և 2-3 օրվա ընթացքում առանց գունակավորման և թեփոտման անհետանում են։
Արյան հետազոտությունը տալիս է լեյկոպենիա, լիմֆոցիտոզ, պլազմատիկ բջիջների առկայություն։ Հիվանդի ընդհանուր վիճակը էապես չի տուժում, ջերմությունը արագ կարգավորվում է, երբեմն կարող է նկատվել փայծաղի մեծացում։ Կարմրախտի ժամանակ բարդություններ սովորաբար չեն զարգանում, չնայած հազվադեպ կարող են լինել հոդաբորբեր։ Որոշ հեղինակներ նկարագրել են բնածին կարմրախտի դեպքեր և նույնիսկ այդ պատճառով հղիության ինքնուրույն ընդհատումներ։ Պտղի մոտ երբեմն կարող է զարգանալ քրոնիկական կարմրախտային վարակ և արտահայտվել «բնածին կարմրախտայհն համախտանիշով»՝ միկրոցեֆալիա, հիդրոցեֆալիա, խլություն, կատարակտա, սրտի և ոսկրային համակարգերի զարգացման արատներ։ Բնածին կարմրախտը պատանեկան տարիքում կարող է պատճառ դառնալ շաքարային դիաբետի առաջացման։
Ախտորոշման ժամանակ կարմրախտը պետք է հրմնականում տարբերակել կարմրուկից, քութեշից և ալերգիկ բնույթի ցանավորումներից։ Կարմրուկից կարմրախտը տարբերվում է կատառային շրջանի, Բելսկու-Կոպլիկի-Ֆիլատովի բծերի և բարձր ջերմության բացակայությամբ։ Ցանը կարմրախտի ժամանակ էտապայնություն չունի և գունակավորում չի առաջացնում, նկատվում է ավշահանգույցների մեծացում։
Կարմրախտը քութեշից տարբերվում է ցանի բնույթով (քութեշի դեպքում ցանը լինում է մանր կետավոր գերարյունության ֆոնի վրա) և տեղակայումով (կարմրախտի ժամանակ ցանը լինում է տարածիչ մկանների մակերեսներին), ընդգրկելով քիթ-շրթունքային եռանկյունին։ Քութեշի դեպքում լինում է շուրջնշիկային լիմֆադենիտ և պարանոցային առաջնային գեղձերի մեծացում, իսկ կարմրախտի դեպքում նկատվում է հետպարանոցային և ծոծրակային գեղձերի մեծացում։ Քութեշի ժամանակ բնորոշ է անգինան, լեզվի յուրահատուկ տեսքը և, վերջապես, ցանն ավարտվում է թեփոտումով։
Ալերգիկ ցանավորումը սովորաբար կապված է լինում այս կամ այն ալերգենի ներմուծման հետ (դեղամիջոցներ, շիճուկներ, սննդային ալերգեններ)։ Այս դեպքում ցանն ավելի ցայտուն է, հաճախ միաձուլվող ու քորի առկայությամբ և ուղեկցում է կատառային վիճակին, լիմֆադենիտը բացակայում է։ Տարբերակիչ ախտորոշման նպատակով պարտադիր պետք է հաշվի առնել համաճարակաբանական մանրամասն տվյալները։
Բուժումը։ Կարմրախտը առանձնահատուկ բուժում չի պահանջում։ Հիվանդը սովորաբար ենթարկվում է 5-օրյա մեկուսացման: Կոնտակտավորների մեկուսացման անհրաժեշտություն չկա:
Քանի որ կարմրախտի առաջացման մեջ վիրուսի դերն անվիճելի է, ուստի կարևորություն է ստանում այս հիվանդությունից հղի կնոջ պաշտպանումը (մասնավորապես հղիության առաջին եռամսյակում)։

Կարդացեք նաև

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...


Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...


Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...


Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...


Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...


Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...


Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...


Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...


Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...


Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...


Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...


Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...


Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն