Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Թարախային արթրիտ

Զարգանում է արյունածին ճանապարհով, երբ վարակի առաջնային օջախից մանրէները (ստաֆիլոկոկ, ստրեպտոկոկ և այլն) ներթափանցում են հոդի մեջ։

Թարախային սուր հոդաբորբը երեխաների մոտ կարող է ծագել անգինայի, քութեշի, սեպտիկ էնդոկարդիտի, ֆուրունկուլոզի ժամանակ։

 

Թարախային սուր հոդաբորբ հաճախ կարող է զարգանալ նաև հոդերի թափանցող վնասվածքների դեպքում։


Հիվանդությունը, որպես կանոն, սկսվում է սուր՝ դողով, հեկտիկ բնույթի տենդով, հաճախ մեկ հոդի խիստ ցավոտությամբ։


Ախտահարված հոդում հայտնվում է թեթևակի ուռածություն, կարմրություն։ Սեպտիկ պրոցեսներից թուլացած հիվանդների մոտ արթրիտը կարող է սկսվել աստիճանաբար, առանց տեղային բորբոքման արտահայտված նշանների։ Հոդերից վերցրած ձուսպային (սինովիալ) հեղուկը պղտոր է, բարձր բջջապարունակությամբ և նեյտրոֆիլ լեյկոցիտների գերակշռումով։

 

Արյան մեջ հայտնաբերվում է ձախ թեքումով բարձր լեյկոցիտոզ, ԷՆԱ-ի խիստ արագացում։

 

Ռենտգենաբանական հետազոտությունները հայտնաբերում են տարածուն օստեոպորոզ։

 

Ախտորոշումը կատարվում է սեպսիսի ընդհանուր ախտանիշների առկայության և ձուսպային հեղուկի մանրէաբանական ու մանրադիտակային ուսումնասիրությունների հիման վրա։

 

Բուժումը։ Պարտադիր է հոդի անշարժացումը։ Նշանակվում են հիմնականում հակաբիոտիկներ։ Բուժման լավ արդյունքի համար ցանկալի է որոշել հակաբիոտիկների նկատմամբ միկրոֆլորայի զգայնությունը։ Կատարվում են հակաբիոտիկների ներհոդային սրսկումներ։ Ծանր դեպքերում ցուցված է վիրաբուժական դրենավորում։

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ