Երեխա Սրտի բնածին արատներ. Ֆալոյի տրիադա
Ֆալոյի տրիադայի դեպքում լինում է երեք անոմալիաների համակցություն՝ թոքային զարկերակի նեղացում, միջնախասրտային խտրոցի արատ, աջ փորոքի հիպերտրոֆիա:
Հեմոդինամիկ խանգարումները այս արատի ժամանակ հիմնականում պայմանավորվում են թոքային զարկերակի նեղացումով, ինչպես նաև՝ աջ փորոքի ֆունկցիոնալ վիճակով։
Հիվանդության սկզբնական շրջանում, աջ փորոքի բավարար կծկողական ունակության և թոքային զարկերակի չափավոր նեղացման դեպքում, արատը կարող է ընթանալ առանց ախտանիշների։ Գերաճի ենթարկված աջ փորոքը ապահովում է արյան լրիվ տեղափոխումը թոքային զարկերակի փականների նեղացած անցքով (ստենոզը հաճախ փականային է, հազվադեպ՝ ինֆունդիբուլյար):
Թոքային զարկերակի արտահայտված նեղացումը կամ աջ փորոքի թուլացումը խանգարում են նախասրտի լրիվ դատարկմանը, որտեղ բարձրանում է ինչպես սիստոլային, այնպես էլ դիաստոլային ճնշումը։
Այսպիսով, առաջանում են նպաստավոր պայմաններ, որպեսզի արյունը աջ նախասրտից անցնի ձախը, ինչը կլինիկորեն արտահայտվում է կապտուկի երևան գալով, քանի որ երակային արյունը խառնվում է զարկերակայինին։
Կլինիկական պատկերը կախված է թոքային զարկերակի նեղացման աստիճանից և որքան ուժեղ է այն արտահայտված, այնքան վաղ են հայտնվում հիվանդության ախտանիշները։ Խիստ արտահայտված նեղացման դեպքում կապտուկը կարող է նկատվել ծնվելու առաջին իսկ օրից։
Հեմոդինամիկայի խանգարման նշանները մեծ մասամբ երևան են գալիս դպրոցական տարիքում։ Հիվանդների մոտ առաջանում է հևոց, կապտուկ, որոնք ուժեղանում են ֆիզիկական լարումից։ Ժամանակ առ ժամանակ կապտուկը դառնում է ավելի արտահայտված։ Առաջանում է մատների վերջնամասերի հաստացում՝ «թմբկափայտիկների» ձևի, զարգանում է սրտային կուզ։ Առաջ է գալիս պոլիգլոբուլիա, պոլիցիտեմիա։
Ականջելիս կրծոսկրի ձախ եզրին II միջկողում կոպիտ սիստոլային աղմուկ է լսվում, II տոնը լինում է թուլացած։ Շոշափելիս երբեմն կարելի է սիստոլային դողոց հայտնաբերել։
Էլեկտրասրտագրի վրա հայտնաբերվում են աջ փորոքի և նախասրտի հիպերտրոֆիայի նշաններ:
Կարևոր տվյալներ են ստացվում սրտի զոնդարկումից, որով բացահայտվում է թոքային զարկերակի նեղացումը, նրա աստիճանը, ինչպես նաև՝ հաստատվում է նախասրտային միջնապատի արատի առկայությունը։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն