Առաջին օգնություն Վերին վերջույթների վնասվածքներ
Վերջույթների վնասվածքները ոսկրամկանային համակարգի ամենատարածված վնասվածքներն են։
Վերջույթների ցանկացած վնասվածքի դեպքում անմիջապես ցուցաբերվող առաջին օգնությունը կմեղմի ցավը, կթեթևացնի տուժածի վիճակը և կկանխի հետագա բարդությունները։ Վերջույթների վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելիս հետևեք ոսկրամկանային վնասվածքների ժամանակ ցուցաբերվող առաջին օգնության ընդհանուր քայլերին։
Վերին վերջույթի վնասվածքները հաճախ առաջանում են վայր ընկնելու հետևանքով։ Ընկնող մարդն ակամա մեկնում է ձեռքը և, մարմնի ամբողջ ծանրությամբ կտրուկ հենվելով նրա վրա, կարող է վնասել ոսկրերը, կապանները, ջլերն ու մկանները։
ՈՒՍԱԳՈՏՈՒ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ
Թիակը, անրակը և բազկոսկրը միանալով իրար՝ առաջացնում են ուսահոդը։ Ուսահոդի վնասվածքներից են կապանների ձգումն ու պատռվածքը, հոդախախտը, թիակի, անրակի և բազկոսկրի կոտրվածքները։ Անրակի կոտրվածքն ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ։ Այն սովորաբար ընկնելու հետևանք է։ Տուժածը վնասված մասում ուժեղ ցավ է զգում։ Ցավը տարածվում Է ամբողջ ձեռքով, և այն նվազեցնելու նպատակով տուժածն առողջ ձեռքով պահում Է վնասված վերջույթը։ Քանի որ անմիջապես անրակի տակ են գտնվում խոշոր անոթները և նյարդերը, ուստի շատ կարևոր է անշարժացնել վնասված վերջույթը՝ դրանց հետագա վնասումը կանխելու նպատակով։
Թիակի կոտրվածքներ հազվադեպ են հանդիպում։ Հաճախ դրանք առաջանում են բավական ուժեղ հարվածի հետևանքով։ Ամենացայտուն նշանը տվյալ դեպքում ձեռքը բարձրացնելու անկարողությունն Է։ Քանի որ թիակի կոտրվածքի առաջացման համար մեծ ուժ է պահանջվում, չի բացառվում, որ այդ ուժն առաջացնի նաև կրծքավանդակի վնասվածք (տե'ս "ԿՐԾՔԱՎԱՆԴԱԿԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ")։
Ուսահոդի հաճախ հանդիպող վնասվածքը հոդախախտն Է, որը ոլորող, ձգող, սեղմող կամ հարվածող ուժի ազդեցության հետևանք է։ Վերջին երկուսի դեպքում բազկոսկրը կարող Է ներս հրվել հոդի մեջ՝ վնասելով թիակը կամ անրակը։ Արդյունքում կարող է առաջանալ կապանների ձգում, ոսկրերի կոտրվածք։
Ուսի հոդախախտին բնորոշ է հոդի շրջանում ուժեղ ցավը և ցայտուն ձևափոխությունը։ Այս վնասվածքի դեպքում սովորաբար տուժածն առողջ ձեռքով պահում Է վնասված ձեռքը, ինչը թեթևացնում է ուսահոդի ծանրաբեռնվածությունը՝ նվազեցնելով ցավը։
Հիշե՛ք՝ երբեք չի կարելի փորձել ոսկրերն ինքնուրույն տեղը գցել. այդ գործողությունը կբերի միայն վնասվածքի բարդացման, քանի որ պահանջում է հատուկ հմտություն։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Ուսագոտու լուրջ վնասվածքների ժամանակ անշարժացրեք ամբողջ վերջույթը։ Անրակի կոտրվածքների դեպքում անշարժացրեք վերջութը բարձր դիրքով:
Վերին վերջույթի անշարժացում
- Խնդրեք տուժածին, որ արմունկում ծալված ձեռքը պահի իրանին մոտ՝ նախաբազուկը հորիզոնական դիրքով։
- Եռանկյունաձև վիրակապն անցկացրեք վնասված ձեռքի տակով այնպես, որ նրա մի ծայրը հայտնվի առողջ ուսի վրա, իսկ գագաթը՝ արմունկի մոտ։
- Վիրակապը ծալեք վնասված ձեռքի վրա և մյուս ծայրը անցկացրեք վնասված կողմի ուսի վրայով։ Վիրակապի ծայրերը հանգուցեք առողջ կողմի անրակի շրջանում (նկ.16.5ա);
- Վիրակապի գագաթը ծալեք և ամրացրեք անգլիական քորոցի օգնությամբ կամ պարզապես հանգույց անելով։
- Ժապավենաձև ծալված մեկ ուրիշ եռանկյունաձև վիրակապով փաթաթեք վնասված ձեռքը (բազկի ստորին մասում) կրծքավանդակի հետ և հանգուցեք ծայրերը (նկ.16.5բ)։
Վերին վերջույթի անշարժացում բարձր դիրքով
- Խնդրեք տուժածին, որ արմունկում ծալված վնասված ձեռքը դնի առողջ ուսին:
- Տեղադրեք եռանկյունաձև վիրակապը վնասված ձեռքի վրա այնպես, որ վիրակապի գագաթը լինի արմունկի մակարդակի վրա, փոքր ինչ դեպի դուրս։ Վիրակապի վերին ծայրն անցկացրեք վնասված ձեռքի վրայով և տարեք դեպի թիկունք (նկ.16.6ա);
- Եռանկյունաձև վիրակապի հիմքը շրջեք դեպի ներս՝ առաջացած ծալքի մեջ ընդգրկելով ամբողջ նախաբազուկը և դաստակը։
- Եռանկյունաձև վիրակապի ստորին ծայրն արմունկի վրա ծալելով՝ անցկացրեք դեպի թիկունք և վիրակապի մյուս ծայրի հետ ծովային հանգույցով հանգուցեք առողջ ուսի վրա։
- Վիրակապի գագաթը ծալեք և ամրացրեք անգլիական քորոցով կամ պարզապես ոլորեք և մտցրեք ծալքի տակ (նկ.16.6բ)։
ԲԱԶԿՈՍԿՐԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ
Բազկոսկրը վերին վերջույթի ամենախոշոր ոսկրն է։ Այն ավելի հաճախ կոտրվում է վերին հատվածում՝ ուսահոդին մոտ կամ ոսկրի մեջտեղում։ Ոսկրի վերին հատվածում կոտրվածքներն ավելի հաճախ հանդիպում են տարեց մարդկանց կամ երեխաների մոտ։ Մինչդեռ ոսկրի միջին հատվածի կոտրվածքները հիմնականում հանդիպում են երիտասարդների մոտ։
Բազկոսկրի կոտրվածքի դեպքում մեծ է արյունատար անոթների և նյարդերի վնասման հավանականությունը։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպես ուսահոդի վնասվածքների ժամանակ, այս դեպքում ևս անշարժացրեք ամբողջ վերջույթը։ Անշարժացման համար կարող եք օգտագործել կոշտ բեկակալ (նկ. 16.7)։ Բեկակալով բազկոսկրը անշարժացնելուց հետո, եռանկյունաձև կամ փաթույթային վիրակապով անշարժացրեք նաև ամբողջ վերին վերջույթը՝ նախօրոք անութափոսում փոքր բարձիկ տեղադրելով։
ԱՐՄՆԿԱՅԻՆ ՀՈԴԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ
Արմնկային հոդը կազմվում է բազկոսկրի ստորին և նախաբազկի ոսկրերի վերին հատվածներից։ Արմնկային հոդի վնասվածքները կարող են հանգեցնել վերին վերջույթի գործունեության երկարատև խանգարման։ Արմնկային հոդում հնարավոր է կապանների ձգում, հոդախախտ, կոտրվածք կամ այդ բոլորը միասին։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Արմնկի վնասվածքի դեպքում, եթե արմունկը ծալած է, և ուղղելը ցավ է պատճառում տուժածին, անշարժացրեք այն դիրքով, որով հայտնաբերել եք: Բեկակալը տեղադրեք անկյունագծով վերջույթի տակ՝ ամրացնելով այն դաստակի մոտ և բազուկի վրա (նկ.16.8ա)։ Եթե արմունկն ուղիղ է, ապա անշարժացրեք այդ դիրքով (նկ.16.8բ)։
ՆԱԽԱԲԱԶԿԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ
Նախաբազկի ոսկրերի (ծղիկոսկրի և ճաճանչոսկրի) կոտրվածքներն ավելի հաճախ հանդիպում են երեխաների մոտ։ Հնարավոր է, որ միաժամանակ երկու ոսկրերն էլ կոտրվեն, բայց պարտադիր չէ, որ կոտրվածքները լինեն նույն շրջանում։ Հնարավոր է նաև մեկ ոսկրի մեկուսացված կոտրվածք։ Նախաբազկի կոտրվածքների դեպքում լինում են վերջույթի ակնհայտ ձևափոխություններ, այն ստանում է Տ-ձև տեսք։ Քանի որ նախաբազկի վրա զարկերակներն ու նյարդերը անցնում են ոսկրերի միջև, վերջիններիս կոտրվածքները կարող են ուժեղ արյունահոսության կամ շարժունակության անվերադարձ կորստի պատճառ դառնալ։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Նախաբազկի և դաստակի վնասվածքների դեպքում բեկակալը տեղադրելիս, նախաբազկի և ձեռքի մկանները թուլացնելու նպատակով, ինչպես նաև մատները հարմար դիրքում պահելու համար տուժածի ափի մեջ դրեք փաթույթային վիրակապի փաթեթ կամ գործվածքի կտոր (նկ.16.9ա)։ Ամրացրեք բեկակալը (նկ.16.9բ) և անշարժացրեք ամբողջ վերջույթը եռանկյունաձև վիրակապերով։ Դաստակի շրջանում կապանների, մկանների կամ ջլերի ձգման դեպքում տեղադրեք ութաձև ճնշող վիրակապ (տե'ս "ՎԻՐԱԿԱՊԵՐ, ՎԻՐԱԿԱՊԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ")։
ՆԱԽԱԴԱՍՏԱԿԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ
Նախադաստակն ու դաստակն առօրյա ակտիվ գործունեության պատճառով հաճախ են վնասվում։ Սովորաբար դժվար է որոշել վնասվածքի ճիշտ տեղը, ուստի ցուցաբերվող առաջին օգնությունն այդ դեպքում այնպիսին է, ինչպես նախաբազկի վնասվածքների դեպքում։ Նախադաստակի կամ մատների բազմաթիվ փոքր ոսկրերը կարող են կոտրվել։ Մատների վնասվածքներից ավելի հաճախ հանդիպում են կապանների, մկանների և ջլերի ձգումը, ինչպես նաև հոդախախտերը։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Նախադաստակն անշարժացնելու համար վիրակապելուց առաջ ափի մեջ դրեք փաթույթային վիրակապի փաթեթ կամ գործվածքի կտոր՝ մատները հարմար դիրքում պահելու համար։ Մատների ոսկրերի կոտրվածքի կամ հոդախախտի դեպքում կարող եք տեղադրել փոքր բեկակալներ, օրինակ՝ պաղպաղակի փայտիկ, և ամրացնել այն կպչուն ժապավենով (նկ.16.10)։ Հոդախախտերի դեպքում մի՛ փորձեք ոսկրերը տեղը գցել։ Միշտ՝ տեղադրեք սառը թրջոցներ և բարձրացրեք վերջույթը։
Տե'ս նաև "ՈՍԿՐԱՄԿԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ":
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն