Ախտանիշներ Կամային ոլորտի հոգեախտաբանությունը իրականացման մակարդակում
Գլխավոր
Կամային ճիգերի ախտահարումը իրացման մակարդակում արտահայտվում են հետևյալ կերպ՝
1. Կամային ճնշվածություն՝
- հիպոկինեզիա՝ շարժողական արգելակում, շարժումների դանդաղում, որի ծայրահեղ ձևը կոչվում է ակինեզիա՝ շարժումների բացակայություն, հանդիպում է ասթենիայի, ստուպորի, դեպրեսիայի, ապաթո-աբուլիկ վիճակների ժամանակ,
- հիպոմիմիա՝ դեմքի մկանների շարժողականության ծավալի, ինտենսիվության արտահայտչականության նվազում, իսկ վերը նշվածի բացակայությունը կոչվում է ամիմիա, հանդիպում են արտահայտված ասթենիայի, ստուպորի, դեպրեսիայի և ապաթո-աբուլիկ վիճակների ժամանակ,
- մուտիզմ՝ ինքնաբուխ և պատասխան խոսքի բացակայություն՝ խոսքը հասկանալու և վերարտադրելու ունակություն պահպանման պայմաններում, բնորոշ է ստուպորին և դեպրեսիային, ինչպես նաև՝ ապաթո-աբուլիկ վիճակներին։
2. Կամային ուժեղացումն արտահայտվում է շարժողական գրգռվածությամբ և կոչվում հիպերկինեզիա։ Տարբերակում ենք հետևյալ ձևերը՝
- կատատոնիկ հիպերկինեզիան բնութագրվում է աննպատակ, քաոտիկ և անիմաստ շարժողական գրգռվածությամբ, կրում է ստերեոտիպ, շինծու և սեթևեթ բնույթ,
- ցնորային հիպերկինեզիան առաջանում է ցնորային ապրումների կառուցվածքում և համապատասխանում վերջիններիս բովանդակությանը,
- զառանցանքային հիպերկինեզիան առաջանում է զառանցանքային խանգարումների կառուցվածքում և արտահայտում վերջիններիս բովանդակությունը, ունի նպատակասլաց բնույթ, հաճախ արդյունավետ է,
- դեպրեսիվ-տագնապային հիպերկինեզիան կամ աժիտացիան առաջանում է աֆեկտի գագաթնակետում և դրսևորում աննպատակ և ապարդյուն գործունեությամբ տագնապի, դեպրեսիայի կամ վախի ֆոնի վրա։
Նշված հիպերկինեզիաները հանդիպում են կատատոնիկ, զառանցանքային և ցնորային համախտանիշների կառուցվածքում։
3. Կամային աղավաղումները (պարակինեզիաները) շարժողական ոլորտի աղավաղումներն են և դրսևորվում են հետևյալ ձևերով՝
- էխոպրաքսիա՝ շրջապատող մարդկանց շարժումների, միմիկայի և դիրքի հայելային անհեթեթ և անիմաստ կրկնողություն,
- էխոլալիա՝ շրջապատում հնչող խոսքերի, բառակապակցությունների և ձայների բառացի և անհեթեթ կրկնություն,
- նեգատիվիզմ՝ հիվանդի կողմից անհիմն բացասական վերաբերմունք արտաքին աշխարհի յուրաքանչյուր ազդակի հանդեպ, որն արտահայտվում է մերժումով, դիմադրությամբ, հակազդեցությամբ։ Տարբերում ենք նեգատիվիզմի երկու ձև՝ ակտիվ և պասիվ։ Ակտիվ նեգատիվիզմն արտահայտվում է դիմադրությամբ և հակազդմամբ, պասիվ նեգատիվիզմը՝ առանց որևէ դիմադրության հրահանգներն ու հանձնարարությունները չկատարելով,
- շինծուություն և սեթևեթություն՝ շարժումների, գործողությունների և ընդհանուր պահվածքի անհեթեթություն, արտասովորություն և անհասկանալիություն ստերեոտիպ կրկնողությամբ,
- շարժողական ստերեոտիպիաներ՝ անհեթեթ շարժումների նույնատիպ և անհամապատասխան կրնություն,
- մոմանման ճկունություն՝ տրված դիրքի, երբեմն անհարմար, երկարատև պահպանում։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն: med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY4T1p6e' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_axtanish.php(67): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ