Առաջին օգնություն Տուժածի համաձայնությունը նրան օգնություն ցուցաբերելու համար
Դժբախտ պատահարի հետևանքով տուժածը կարող է լինել անհանգիստ, (նյարդայնացած և գրգռված։ .Նա կարող է բացասաբար վերաբերվել օգնություն ցուցաբերող անձանց, ինչը կարող է էլ ավելի դժվարացնել օգնության ցուցաբերումը։ Այս պատճառով խորհուրդ Է տրվում մինչև աոաջին օգնության ցուցաբերումը տուժածից համաձայնություն ստանալ։ Տուժածն իրավունք ունի մերժել կամ ընդունել օգնությունը։ Տուժածի համաձայնությունը , ստանալու համար դուք պետք Է հայտնեք նրան, թե ով եք դուք, աոաջին օգնության ինչ գիտելիքներ ունեք և ինչ եք պատրաստվում անել։ Երբ մոտենում եք տուժածին, աշխատեք գրավել այնպիսի դիրք, որ նա ձեզ տեսնի։ Խոսեք հանգիստ և վստահ։ եթե տուժածը ձեզ թշնամաբար է վերաբերվում, մնացեք հանգիստ ն փորձեք նրան բացատրել, որ դուք պարզապես ցանկանում եք օգնել նրան։ Եթե շրջապատում գտնվում են նրա ընկերները կամ ընտանիքի անդամները, ապա նրանք կարող են օգնել ձեզ այդ հարցում։ Սակայն, եթե տուժածը թշնամական վերաբերմունքը չի փոխում, մի՛ վիճեք նրա հետ և մի՛ վարձեք ստիպելով օգնություն ցուցաբերել։ Հիշե՛ք, առանց տուժածի համաձայնության դուք չեք կարող նրան օգնություն ցուցաբերել։ Նման իրավիճակում ահազանգեք և հետևեք դեպքերի հետագա ընթացքին՝ հետագա բարդությունները կանխելա նպատակով։ Եթե տուժածը երեխա Է, ապա նրան օգնություն ցուցաբերելու համաձայնությունը պետք է ստանալ երեխային ուղեկցող չափահասից։ Համաձայնության ստանալու կարիք չկա, եթե տուժածը՝
- անգիտակից Է,
- հիվանդության կամ վնասվածքի պատճառով ի վիճակի չէ պատասխանել,
- երեխա է՝ առանց չափահաս ուղեկցողի։
Եթե տուժածը սկզբից ևեթ բարյացակամ է տրամադրված կամ ինքն է խնդրում օգնել, ապա նման պարագաներում թույլտվություն խնդրելը ժամանակի ավելորդ կորուստ է։ Խուսափեք տուժածից թույլտվություն ստանալու խիստ պաշտոնական եղանակներից, որը կարող է նրան անհասկանալի թվալ։ Ուստի, յուրաքանչյուր իրավիճակում վարձեք ինքնուրույն կողմնորոշվել։ Սակայն միշտ անհրաժեշտ է խոսել տուժածի հետ և բացատրել նրան, թե ինչ եք պատրաստվում անել։
Տե'ս նաև "ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ":
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYdRIpqn' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_first_aid.php(243): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ