Առաջին օգնություն Տուբերկուլյոզ
Վերջին տարիներին տուբերկուլյոզով հիվանդացությունը Հայաստանում և ողջ աշխարհում կտրուկ բարձրացել է։ Առավել հաճախ այն ախտահարում է շնչառական համակարգը և հենց այս ձևն էլ առավել վտանգավոր է վարակի առումով։ Տուբերկուլյոզի հարուցիչներ կան ամենուր։ Շատ կարևոր է ժամանակին ճանաչել այս հիվանդությունը դեռ վաղ շրջաններում։
Տուբերկուլյոզի նշաները սովորաբար դժվար է ստույգ տարբերակել, քանի որ խիստ յուրահատուկ չեն, բայց երկար ժամանակ (ամիսներ) այդ նշանների առկայությունը թույլ է տալիս կասկածել տուբերկուլյոզի մասին։
- Դյուրհոգնելիություն, թուլություն,
- գլխացավեր,
- ախորժակի բացակայություն, քաշի կորուստ,
- քրտնոտություն,
- երկար ժամանակի ընթացքում մարմնի ջերմաստիճանի մերթընդմերթ բարձրացում մինչև 38° C,
- գունատություն,
- երեխաների մոտ ֆիզիկական զարգացման դանդաղում,
- ավշային հանգույցների մեծացում,
- մերթընդմերթ հազ։
Տուբերկուլյոզի կասկածի դեպքում անպայման դիմեք տուբերկուլյոզային դիսպանսեր՝ ստուգման նպատակով։
Տե'ս նաև "ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ":
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYzhg6gR' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ