Ախտանիշներ Կամք
Կամքը մարդու գիտակցված, նպատակասլած, պատճառաբանված (մոտիվացված) և ակտիվ հոգեկան գործունեությունն է, որն ուղղված է արտաքին և ներքին խոչընդոտների հաղթահարմանն ու մարդու պահանջների բավարարմանը։
Պահանջմունքների բավարարումը բավականին բարդ և բազմափուլ գործունեություն է, որի սկզբում առաջանում է պահանջ (հակում, ցանկություն, ձգտում, մղում) միջավայրի ազդեցության ներքո։ Այն, ինչը դրդում է մարդուն գործունեության, մղում նրան պահանջների բավարարման, կոչվում է մոտիվ. դա այն է, ինչին հասնում ենք որևէ գործողություն (գործունեություն) կատարելով։
Ըստ անձի մոտիվների բովանդակության և ուղղվածության տարբերում ենք`
1. ցածրագույն մոտիվներ (կամ հակումներ, պահանջներ), որոնք իրենց հերթին բաժանվում են`
- ինֆանտիլ-հեդոնիստական, որի հիմքում կենսական բնազդների բավարարումն է, և
- եսասիրական—սպառողական, որոնք ուղղված են միայն սեփական «ես»-ի պահանջները բավարարելուն և անձնական շահ ստանալուն։
2. բարձրագույն մոտիվներ (կամհակումներ, պահանջներ)։ Այս մոտիվները լինում են`
- այլասիրական (ալտրուիստական)
- կեղծայլասիրական։ Սրանց հիմքում դրված է ինտելեկտուալ, էթիկական և էսթետիկական պահանջմունքների բավարարումը, սակայն կեղծ այլասիրությունը՝ ի տարբերություն այլասիրության, ուղղված է անձնական շահ ստանալուն (սկզբունքն է՝ «ես-քեզ, դու-ինձ»)։
Մարդու կամային ոլորտը բաղկացած է երկու հիմնական մասից՝
- բունկամային
- էֆեկտոր (գործնական)։
Կամային յուրաքանչյուր գործունեություն իր հիմքում ունի մղում (բուն կամք) և գործունեություն (էֆեկտոր մաս)։
Մարդկային գործունեությունը կարող է լինել
1. ակամա - գործունեությունն առաջանում է չգիտակցված մղումների արդյունքում՝ աֆեկտի, վախի, շփոթմունքի պայմաններում, և չունի կոնկրետ և հստակ պլան։
2. կամային - գործունեությունն ընդգրկում է հստակ նպատակ, գործունեության պլան և գործելու միջոցներ։ Որոշ դեպքերում կամային գործունեությունը ենթադրում է արգելքների և խոչընդոտների հաղթահարում։ Սովորաբար, կամային գործունեությունը սկսում է մի քանի մոտիվներից, որոնք, կարելի է ասել, մրցակցում են միմյանց հետ, և այդ «մոտիվների պայքարում» հաղթում է դրանցից մեկը, որի հիման վրա էլ կայացվում է որոշում, սահմանվում է նպատակը և գոծողությունների հերթականությունը։ Հզոր մոտիվների մրցակցության դեպքում, մի քանի հավանական և այլընտրանքային արդյունքների հնարավորության դեպքում, կարող են առաջանալ այնպիսի հոգեբանական վիճակներ, ինչպիսիք են՝ անհանգստությունը, լարվածությունը, ներքին դիսկոմֆորտը։ Մարդու հիմնական կամային հատկություններն են`
- ինքնուրույնություն,
- վճռականություն,
- համառություն,
- ինքնատիրապետում, ինչպես նաև՝
- անվստահություն,
- համառություն,
- անկայունություն,
- ներշնչվելիություն։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն: med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYLKlvOc' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_axtanish.php(67): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ