Ախտանիշներ Հուզական խանգարումներ` պոզիտիվ. պարաթիմիա
Գլխավոր
Պոզիտիվ հուզական խանգարումներից հուզական վիճակների և հակազդումների ախտահարումներից է: Պարաթիմիաներին են դասվում ամբիվալենտությունը, հուզական անհամապատասխանությունը և «փայտի և ապակու» ախտանիշը (փսիխեսթետիկ համամասնություն)։
- Ամբիվալենտությունը երկու իրար հակասող, սակայն միաժամանակ առաջացող հուզական ապրումն է կապված որևէ երևույթի, առարկայի, օբյեկտի հետ։ Արտահայտվում է շրջապատի հանդեպ երկակի և անտագոնիստական վերաբերմունքով։ Հիվանդը կարող է, միաժամանակ, դրսևորել սիրո և ատելության զգացում՝ ծնողների հանդեպ, խղճահարություն և դաժանություն՝ մերձավորների նկատմամբ։
- Էմոցիոնալ անհամապատասխանությունը հուզական հակազդման որակական անհամապատասխանությունն է այդ հակազդումն առաջացնող երևույթի կամ օբյեկտի նկատմամբ։
- “Փայտի և ապակու” ախտանիշը բնութագրվում է երկու բևեռային հուզական հատկանիշների համատեղումով՝ հուզական բթության հետ մեկտեղ դիտվում է հուզական զգայնություն, մեղմություն, նրբանկատություն։ Ընդ որում, հուզական հակազդման ուժն ու որակը ամենևին կարող են չհամապատասխանել գրգռիչին։
Պարաթիմիաները հիմնականում բնորոշ են շիզոֆրենիայով հիվանդներին, հատկապես՝ կատատոնիկ ձևին, դեֆեկտային վիճակներին։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն: med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYVcSUSk' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_axtanish.php(67): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ