|
ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ բժշկական կենտրոն փակ բաժնետիրական կենտրոնը ստեղծվել է 2003թ.՚ 8-ՐԴ ԲՈՒԺ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՓԲԸ բազայի վրա: 8-ՐԴ ԲՈՒԺ ՄԻԱՎՈՐՈՒՄ-ըհամարվում էր ԶԵՅՔՈՒՆ թաղամասի առաջին առողջապահական հիմնարկը: Ստեղծվել է 1957թ., որպես պոլիկլինիկական-հիվանդանոցային համալիր: Ստեղծման առաջին տարիներին բուժմիավորման պոլիկլինիկայի հզորությունը կազմում էր ընդամենը 150 այցելություն` մեկ հերթում, հիվանդանոցային մահճակալների թիվը` 150 էր: Տարիների ընթացքում ԶԵՅՔՈՒՆ թաղամասի զարգացման հետ միասին ավելացան նաև 8-ՐԴ ԲՈՒԺ ՄԻԱՎՈՐՄԱՆ օղակների հզորությունը:Կառուցվեցին նոր մասնաշենքեր, բացվեցին նոր բաժանմունքներ և կաբինետներ, ավելացավ բնակչությանն սպասարկող բժշկական անձնակազմի թիվը, բարձրացավ բժշկական օգնության մակարդակն ու որակը:
|
|
|
2003թ. ՀՀ կառավարության որոշման համաձայն, 8-ՐԴ ԲՈՒԺ ՄԻԱՎՈՐՄԱՆ բազայի վրա ստեղծվեց ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունը, որի կազմի մեջ մտան ԶԵՅՔՈՒՆ և ԱՐԱԲԿԻՐ մանկական պոլիկլինիկաները, ՀԻԳԻԵՆԱՅԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏԱ-ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ: ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ բժշկական կենտրոնում աշխատում են 334 բժիշկներ, 491 միջին և կրտսեր բուժանձնակազմ: Կենտրոնի աշխատողներից 5-ը բժշկական գիտությունների դոկտորներ են, 20-ը` բժշկական գիտությունների թեկնածուներ, 4-ը` կենսաբանական և տեխնիկական գիտությունների թեկնածու: ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ բժշկական կենտրոնը Երևանի Պետական բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի ուսանողների ուսուցման կլինիկական բազա է: |
|
Անցած 3 տարիների ընթացքում հիվանդանոցում բացվել են նոր բաժանմունքներ` ուրոլոգիայի և անդրոլոգիայի կենտրոնը, պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջաբանական, ցածր տեսողության բաժանմունքները: |
|
Ներկայումս ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունում գործում են թերապիայի, էնդոկրինոլոգիայի, նյարդաբանության, ընդհանուր վիւաբուժության, դիմա-ծնոտային վիրաբուժության, պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության, գինեկոլոգիայի, ակնաբուժության, անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքները, ուրոլոգիայի և անդրոլոգիայի կենտրոնը, ծննդատունը: Ժամանակակից նոր սարքավորումներով և գործիքներով են հագեցվում բժշկական կենտրոնի լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունները` կլինիկական, կենսաքիմիական, մանրեաբանական լաբորատորիաները, ճառագայթային և ֆունկցիոնալ-գործիքային հետազոտությոնների կաբինետները: |
|
Վերանորոգվել և եվրոպական ստանդարտներին են համապատասխանեցվել անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման, վիրաբուժական, ակնաբուժական գլաուկոմայի և ցածր տեսողության բաժանմունքները, ուրոլոգիայի և անդրոլոգիայի կենտրոնը : Վերանորոգվել և սանիտարական նորմերին են համապատասխանեցվել հիվանդանոցի ընդունարանը և կլինիկական լաբորատորիան: Վերանորոգման փուլում է նոր ստեղծվող էնդոկարդիովասկուլյար վիրաբուժության և ախտորոշման կենտրոնը: |
|
Հետևողական աշխատանք է իրականացվում հիվանդանոցում ապաքինվող հիվանդների դեղորայքային սպասարկման մակարդակը բարձրացնելու համար. հիվանդանոցի տարբեր բաժիններում բուժվող հիվանդների համար 2006թ. դեղորայքի ձեռք բերման ծախսված գումարները ավելի քան 3 անգամ գերազանցում են 2003թ.` կազմելով շուրջ 110 մլն դրամ: |
|
Նյութատեխնիկական բազայի, դեղորայքով ապահովվածության, բժշկական կադրերի մասնագիտական որակավորման մակարդակի բարձրացման, վարվելակերպի նորմերի անշեղ պահպանման շնորհիվ 1,5 անգամ ավելացել է ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ բժշկական կենտրոնի հիվանդանոցի բաժանմունքներում բուժվել ցանկացող հիվանդների թիվը` 4 հազարից հասնելով ավելի քան 6 հազարի: Իրականացված միջոցառումների շնորհիվ հիվանդանոցում նվազել է հիվանդների բուժման միջին տևողությունը: |
ՔԱՆԱՔՌ-ԶԵՅԹՈՒՆ բժշկական կենտրոնը օրեցօր հարստանում է նոր ավանդույթներով և ունի նաև հետագա զարգացման բազմաթիվ ծրագրեր: |
|