Ախտանիշներ Հուզական խանգարումներ` պոզիտիվ. հիպերթիմիա
Գլխավոր
Պոզիտիվ հուզական խանգարումներից հուզական վիճակների և հակազդումների ախտահարումներից է: Հիպերթիմիաներն արտահայտվում են մանիայի, էյֆորիայի, էքստազի և բարեհոգության ձևերով։
- Մանիան հիպերթիմիաների շարքում առավել արտահայտված և տարածված խանգարումն է։ Այն բնորոշվում է բարձր տրամադրությամբ, մտքի արագացմամբ, շարժողական ակտիվությամբ, հախուռն գործունեությամբ, շատախոսությամբ, հակումների ապարգելակվածությամբ, ուշադրության անկայունությամբ, քնի խանգարումներով և բարձր ինքնագնահատմամբ, անհիմն լավատեսությամբ։
- Էյֆորիան հուզական վիճակ է, որը բնութագրվում է բարձր տրամադրությամբ, ուրախության և երջանկության զգացումով, ֆիզիկական և հոգեկան բարձր տոնուսով։ Այլ կերպ ասած, սա այն վիճակն է, որը կենցաղում հայտնի է «կայֆ» անվանմամբ։ Էյֆորիկ վիճակը բացառում է որևէ բացասական ապրում և չի համապատասխանում ոչ շրջակա իրականությանը, ոչ էլ՝ հիվանդի ֆիզիկական վիճակին։ Քննադատությունը սեփական «ես»-ի և իրականության նկատմամբ իջած է։
- Էքստազը մանիայի արտահայտված ձևն է՝ ապրումների միստիկական և կրոնական երանգավորմամբ։ Սա հիացմունքի և ոգևորության բարձրագույն աստիճանն է։
- Բարեհոգությունը բնութագրվում է բավարարվածությամբ, անհոգությամբ, պրոբլեմների իսպառ բացակայությամբ։
Հիպերթիմիաները, հիմնականում, դիտվում են մանիակալ, մանիակալ-զառանցանքային, պարաֆրեն համախտանիշների շրջանակներում, նարկո- և տոքսիկոմանիկ թունավորումների, ինչպես նաև սուր հալյուցինոզների և գիտակցության խանգարման ժամանակ։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն: med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYEThgm6' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_axtanish.php(67): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ