Ախտանիշներ Հիշողություն
Մարդու ճանաչողությունը չի սահմանափակվում միայն ընկալման պրոցեսներով։ Ընկալումը դա պայմանականորեն ճանաչողական պրոցեսի առաջին փուլն է, որին, նույնպես պայմանականորեն, հաջորդում է հիշողության ֆունկցիան։ Մենք խոսում ենք պայմանականության մասին միայն և միայն ուսուցողական պահանջներից ելնելով, որոնք էլ թելադրում են այդ հաջորդականությունը։ Իրականում հոգեկան բոլոր ֆունկցիաները, ունենալով էվոլյուցիոն տեսակետից հիերարխիկ կառուցվածք, ընթանում են զուգահեռ և միաժամանակ։
Հիշողությունը հոգեկան պրոցեսներից հաջորդն է, որի հիմնական «առաքելությունը» ձեռք բերված փորձը կուտակելու, պահպանելու և վերարտադրելու մեջ է, ինչը հնարավորություն է տալիս անհատին լիարժեք հարմարվել միջավայրում։ Հիշողության հիմնական ֆունկցիաներն են մտապահելը, պահպանելը, վերարտադրելը և մոռանալը։ Հիշողությունը դասակարգվում է հետևյալ կերպ`
1. Ըստ հիշողության ակտիվության (այսինքն, ըստ նրա, թե որն է ավելի ակտիվ) այն բաժանվում է՝
- պատկերային (այսինքն` հիշվումէպատկերը)՝ձայնային, տեսողական, համի, հոտի, տակտիլ,
- շարժողական (մոտոր),
- հուզական (էմոցիոնալ),
- տրամաբանական։
2. Ըստ գործունեության նպատակի՝
- կամային,
- ակամա։
3. Ըստ տևողության՝
- կարճատև,
- երկարատև։
Մտապահման ընթացքում ֆիքսվում և ամրանում է նոր ձեռք բերած փորձը նախկինում ձեռք բերածի հետ։ Հաջորդ քայլը` ֆիքսած փորձի (ինֆորմացիայի) պահպանումն է, ինչը կախված է այդ նոր փորձի նշանակությունից անձի համար։ Այս պրոցեսի հիմքում ընկած է ասոցիացիաների ստեղծումը։ Վերարտադրման ընթացքում տեղի է ունենում երկարատև հիշողության «պահեստներում» կուտակված ինֆորմացիայի ակտուալիզացիան (կարևորումը) և այդ ինֆորմացիայի օգտագործումը։ Այդ ընթացքում էական նշանակություն ունի, այսպես կոչված, ճանաչումը, այսինքն` վերարտադրում կրկնակի ընկալման պայմաններում։
Ներկայումս կարծիք կա, որ հիշողության պրոցեսներում ներգրավված են ոչ միայն անալիզատորի կեղևի համապատասխան կենտրոնները, այլև ոչ սպեցիֆիկ կառույցները՝ հիպոկամպը, մամիլյար մարմինները, թալամուսը (Պեյպեյցի գոտին) և ցանցանման գոյացությունը։
Խորհրդային ականավոր հոգեբան Ա. Լուրիան (1974) նշում էր, որ հիշողությունը ակտիվ մնեստիկ (մտային) գործունեություն է, որն ապահովվում է ուղեղի տարբեր մասերի համալիր և բարդ գործունեության շնորհիվ՝ ճակատային բլթերի «հսկողությամբ»։ Փոխհամագործակցում են հիշողության սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ «սուբստրատները» խոսքի և մտածողության ուղեղային գոտիների հետ։
Ապացուցված է, որ վաղ մանկական հասակից հիշողության ֆունկցիայի հնարավորություններն աստիճանաբար կատարելագործվում են՝ սկզբում պատկերավոր, իսկ հետագայում` տրամաբանական։ Հասնելով իր հնարավորությունների գագաթնակետին 20-25 տարեկանում, այն մինչև 40-45 տարեկան մնում է նույն մակարդակին, որից հետո աստիճանաբար սկսում է թուլանալ, խաթարվել, հատկապես նոր տեղեկատվություն ձեռք բերելու առումով։
Հիշողության ֆունկցիան կարող է տատանվել որոշակի սահմաններում, զանազան արտաքին ամենօրյա իրադարձությունների ազդեցությամբ՝ անքնությունից, հոգնածությունից, հույզերից, հիվանդությունից։ Ուստի, հիշողության շուրջ գանգատները բավականին հաճախ են հնչում զանազան բժիշկների առանձնասենյակներում։ Հետաքրքիր է նշել նաև, որ մարդիկ հակված են բողոքել հիշողությունից, բայց երբեք՝ խելքից։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն: med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYEOZv76' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_axtanish.php(67): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ