/home/med-practic.com/public_html/includes/include_organizations_my_1.php on line 47
" title=" Warning: Undefined array key "nicename" in /home/med-practic.com/public_html/includes/include_organizations_my_1.php on line 47
" />
ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ պոլիկլինիկան 1941-1945թթ. շահագործվել է որպես բուժսանմաս, 1945-1952 թթ.` թիվ 5 հիվանդանոց, 1952-1980 թթ.` 5-րդ բուժմիավորում, իսկ 1980-2004 թթ.` թիվ 18 պոլիկլինիկա, 2004թ. առ այսօր` ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ պոլիկլինիկա:
Բուժհաստատությունն սպասարկում է 21 831 մեծահասակ և 6 928 մանկական բնակչության: Ներառում է հետևյալ բաժանմունքները և ծառայությունները. տեղամասային թերապևտիկ բաժին, տեղամասային մանկական բաժին, կանանց կոնսուլտացիա, հակատուբերկուլոզային ծառայություն, կլինիկական, կենսաքիմիական, սերոլոգիական լաբորատորիա, ռենտգենագրաֆիա, ֆլուորոգրաֆիա, սոնոգրաֆիա, ԷՍԳ, մանրէաբանական լաբորատորիա:
Նեղ մասնագիտական ծառայություններն են` ներզատաբանական, ուռուցքաբանական, մաշկավեներաբանական, վիրաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ակնաբուժական, նյարդաբանական, սրտաբանական, վարակաբանական, հակատուբերկուլոզային, ատամնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, ֆունկցիոնալ ախտորոշման:
Մեր առանձնահատկությունը կայանոմ է նրանում, որ պոլիկլինիկան սպասարկում է ընտանիքի բոլոր անդամներին` հղիների, փոքրիկների, մեծահասակների։
Պոլիկլինիկայի գործունեության հիմնական տեսակն է առողջապահական բուժօգնության կազմակերպում և սպասարկում:
Նպատակները.
հիվանդության կանխարգելում,
ախտորոշում,
բուժում.
վերականգնողական միջոցառումների իրականացում,
նեղ մասնագիտական խորհրդատվության կազմակերպում, մասնագիտական բուժման կարիք ունեցող անձանց ուղեգրի տրամադրում համապատասխան բժշկական հիմնարկներ,
պատվաստումների իրականացում,
ողջ ազգաբնակչության բժշկական կրթում, կանխարգելիչ միջոցառումների իրականացում,
բժշկական անձնակազմի որակավորման բարձրացում։
Գորխունեության ոլորտը.
պետպատվերի շիջանակներում ազգաբնակչության արտահիվանդանոցային բժշկական սպասարկում,
պետպատվերի շրջանակներից դուրս արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում։
Ծառայությունների բնութագիրը.
թերապևտիկ ծառայություն,
մանկաբուժական ծառայություն,
կանանց կոնսուլտացիա,
նեղ մասնագիտական բժշկական օգնություն,
լաբորատոր, գործիքային ախտորոշիչ ծառայություններ.
զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց սպասարկում։
Կազմակերպության նեղ մասնագիտական ստորաբաժանումները.