Ախտանիշներ Հիշողության խանգարումներ` պարամնեզիա. կոնֆաբուլյացիա
Հիշողության պարամնեստիկ խանգարում է: Այս դեպքում հիշողության բացերը լցվում են հորինված և ֆանտաստիկ կեղծ հիշողություններով։ Սրանք «հիշողության ցնորքներն են» կամ «երևակայության զառացանք»։ Ընդ որում, հիվանդները լիովին համոզված են դրանց իսկության մեջ և ներկայացնում են որպես իրականում կատարված, այնինչ երբևէ գոյություն չեն ունեցել։ Դիտվում են կոնֆաբուլյացիաների երկու տարբերակ՝ փոխարինող և ֆանտաստիկ։ Փոխարինող կոնֆաբուլյացիաները ի հայտ են գալիս ամնեստիկ խանգարումների ֆոնի վրա և լրացնում հիշողությունների բացը։ Բովանդակությունը շատ կենցաղային է, երբեմն կապված հիվանդի մասնագիտության հետ, անկայուն։ Սովորաբար «ծնվում են» զրույցի ընթացքում և այդ ընթացքում ճոխանում, հարստանում և ճյուղավորվում զանազան մանրուքներով ու հանգամանքներով։ Ֆանտաստիկ կոնֆաբուլյացիաները անհավանական բովանդակությամբ կեղծ հիշողություններ են իբր կատարվածի մասին։ Հիվանդները չափազանց պատկերավոր և մանրամասն պատմում են անհավանական պատմություններ իրենց անցյալից՝ սիրային, էրոտիկ, մեծամոլական և այլ բովանդակության։ Այս կոնֆաբուլյացիաները դիտվում են պրոգրեսիվ ամնեզիայի ընթացքում, ինչպես նաև՝ պարաֆրեն համախտանիշի կառուցվածքում։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն: med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYLxY2nc' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_axtanish.php(67): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ