Ախտանիշներ Մտածողության խանգարումներ` գերարժեք մտքեր
Մտածողության բովանդակային խանգարումներից է: Գերարժեք են համարվում այն մտքերը, որոնք առաջանում են իրական հանգամանքների հիման վրա, սակայն հետագայում աճող հուզական լարվածության արդյունքում հիվանդի համար ձեռք են բերում գերիշխող և կարևոր նշանակություն։ Այսպես, օրինակ, որևէ անարդարության նկատմամբ շատ բնական ռեակցան ժամանակի ընթացքում ներքին վերապրումների և վերագնահատումների հիման վրա ոչ թե հանգուցալուծվում է և անցնում, այլ ընդհակառակն՝ ուժեղանում, ձեռք բերում նոր իմաստ ու նշանակություն։ Հիվանդն անընդհատ վերադառնում է այդ հանգամանքներին, տառապանքն ավելի ու ավելի է աճում, քանի որ հիվանդի ողջ գիտակցությունը լեցուն է զանազան մանրամասների և մանրուքների վերագնահատմամբ։
Ի տարբերություն կպչուն մտքերի, սրանք չեն ընկալվում հիվանդի կողմից որպես օտար, տանջող, այլ, ընդհակառակն, դառնում են հիվանդի աշխարհայացքի մի մասը. հիվանդը ոչ թե պայքարում է դրանց դեմ (ինչպես կպչունության պարագայում), այլ աստիճանաբար զարգացնում և խորացնում է այդ ապրումները։ Սակայն, ի տարբերություն զառանցանքային մտքերի, դրանք ունեն իրական հիմք և պատճառ, և չնայած գերիշխող բնույթին գերարժեք մտքերն այնուամենայնիվ աշխարհահայացք չեն դառնում, չեն բերում անձի փոփոխմանը, ինչը բնորոշ է զառանցանքին։ Գերարժեք մտքերը կարող են ընդգրկել մարդու կենսաբանական, հոգեբանական և սոցիալական ոլորտները և համապատասխան էլ արտահայտվել կլինիկորեն։
Գերարժեք մտքերը կարող են դիտվել նաև որպես ինքնուրույն հոգեախտաբանական խանգարումներ անձնային խանգարումների, ինչպես նաև՝ անձնային նորմայի շրջանակներում։ Կլինիկայում հաճախ ենք տեսնում այս խանգարումները՝ քրոնիկական զառանցանքի սկզբնական փուլերում։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն: med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYAVowQm' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_axtanish.php(67): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ