Ախտանիշներ Մտածողության խանգարումներ` զառանցանքներ. ըստ զարգացման փուլի
Զառանցանքային տրամադրություն - Շրջապատող մարդիկ, առարկաները և երևույթները դառնում են տարօրինակ, խորհրդավոր, տագնապահարույց, ամեն ինչ և ամեն ոք անխուսափելի փորձանք են ներշնչում։
Զառանցանքային ընկալում - Հարաճող տագնապն ու լարվածությունը, ստիպելով հիվանդին «հասկանալ» շուրջը կատարվող փոփոխությունները, բերում են նրան, որ հիվանդը մեկնաբանում է իր անձի հետ կապված երևույթները, «տեսնում է» ամենի իմաստն ու նշանակությունը։
Մտածողության խանգարումներ` զառանցանքային պատկերացում - Ընկալած երևույթների մեջ հիվանդը փնտրում և գտնում է նոր իմաստ և բովանդակություն, որի հիման վրա սկսվում է մեկնաբանվել ամեն ինչ, այդ թվում նաև՝ անցյալը։
Մտածողության խանգարումներ` զառանցանքի կրիստալիզացիա - Հիվանդի համար հասկանալի և ըմբռնելի է դառնում, ի վերջո, աշխարհում կատարվող իրադարձությունների հատուկ նշանակությունը, իմաստը, տեղն ու արժեքը։ Հիվանդի խառնաշփոթ մտքերը վերջապես «պարզվում են», ամեն ինչ դառնում է «տրամաբանորեն հասկանալի»։
Մտածողության խանգարումներ` զառանցանքի մեղմացում - Բնութագրվում է ակտիվ զառանցանքի աստիճանական մեղմացմամբ, քննադատական վերաբերմունքի վերականգնմամբ,
Մտածողության խանգարումներ` մնացորդային զառանցանքը - Դիտվում է սուր շրջանից դուրս գալուց հետո և բնութագրվում այդ շրջանի գանգատների վերապրումով, դրանց նկատմամբ ոչ քննադատական վերաբերմունքով։ Միաժամանակ, վարքի, հույզերի և այլ հոգեկան դրսևորումների կողմից որևէ ախտաբանական նշան չի հայտնաբերվում։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն: med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYQjJQBI' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_axtanish.php(67): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ