Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին օգնություն

Վարակիչ հիվանդություններ և վարակի կանխարգելում

Դարեր շարունակ այնպիսի վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են ժանտախտը, խոլերան, մալարիան, որովայնային տիֆը, մարդկությանը պատճառել են մեծագույն տառապանքներ։ Սակայն, նույնիսկ այսօր, գիտության և բժշկության առաջընթացի պայմաններում, վարակիչ հիվանդությունները չեն կորցրել իրենց արդիականությունը։ Հատկապես վերջին տարիներին, երբ ի հայտ եկավ քսաներորդ դարի ժանտախտը՝ ՄԻԱՎ վարակը։ Օրեցօր նորից գլուխ են բարձրացնում տուբերկուլյոզը (պալարախտը), մալարիան, հեպատիտ B–ն...

Մալարիա

Մալարիան վարակիչ հիվանդություն է, որն ընթանում Է պարբերաբար կրկնվող դողէրոցքի նոպաներով։ Փոխանցվում է հատուկ տեսակի մոծակների միջոցով։ Մոծակը հիվանդ մարդուն կծելով՝ վարակվում Է, որոշակի ժամանակ անց դառնում Է մարդու համար վարակիչ և առողջ մարդուն կծելով՝ վարակում։ Հայաստանում այդ մոծակները տարածված են մի քանի շրջաններում և հատկապես Արարատի մարզում, որտեղ շատ են ճահճուտները և ջրականգերը (մոծակների բազմացումը տեղի Է ունենում կանգնած ջրերում)...

Փայտացում

Փայտացումը վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է նյարդային համակարգի ախտահարումով և դրսևորվում է հիմնականում ջղաձգումների նոպաներով։ Հիվանդության հարուցիչը լայն տարածված է շրջապատող միջավայրում և երկար ժամանակ կարող է պահպանվել հողում...

Կատաղություն

Կատաղությունը տաքարյուն կենդանիների և մարդու վարակիչ հիվանդություն Է, որն ախտահարում Է կենտրոնական նյարդային համակարգը և ի վերջո բերում մահվան։

Հարուցիչը վիրուս Է, որը գտնվում Է հիվանդ կենդանու թքի մեջ և փոխանցվում է կծած կամ միայն թքոտված վերքերով...

Հերպես

Հերպեսը վիրուսային վարակ է, որի հարուցիչը, մի անգամ մարմին ներթափանցելով, գոյատևում է այնտեղ մարդու ամբողջ կյանքի ընթացքում և դրսևորվում մարմնի դիմադրողականության անկման ժամանակ (գրիպ, մրսածության հիվանդություններ, ՄԻԱՎ՝ մարդու իմուն անբավարարության վիրուսային վարակ և այլն)...

ՄԻԱՎ (HIV) վարակ

ՄԻԱՎ (Մարդու իմուն անբավարարության վիրուսային) վարակը հարուցվում է իմուն անբավարարության վիրուսի կողմից, որն ախտահարում և թուլացնում է մարմնի իմուն (անընկալ) համակարգը, կտրուկ բարձրացնում է մարմնի ընկալունակությունը տարբեր վարակների և չարորակ ուռուցքների նկատմամբ...

Հեպատիտ B

Հեպատիտ B-ն վիրուսային վարակ է, բնորոշվում է լյարդի ծանր բորբոքումով, և հիվանդության հիմնական նշանը հաճախ լինում է դեղնուկի առաջացումը։ Դեղնուկը մաշկի և լորձաթաղանթների դեղին գունավորումն է։ Հիվանդությունը հարուցող վիրուսը փոխանցվում է արյան միջոցով, այսինքն կանխարգելիչ միջոցառումների չպահպանման դեպքում...

Ծննդաբերություն

Հղիությունը և ծննդաբերությունն ինքնին արտակարգ իրավիճակ չեն հանդիսանում։ Հազարավոր մանկիկներ ծնվում են առանց որևէ բարդությունների, նույնիսկ այն տեղերում, որտեղ բժշկական օգնությունն անհասանելի է։ Խոսքը նորմալ ընթացող հղիության ու ծննդաբերության մասին է։ Եթե հղիությունն ընդհատվի կամ ծննդաբերությունն ինչ-ինչ պատճառով տեղի ունենա բժշկական հիմնարկից դուրս, ապա անհրաժեշտ է առաջին օգնություն ցուցաբերել...

Աղետներ

Հայաստանում բարձր է բնական և մարդու գործունեության հետ կապված աղետների հավանականությունը։ Աղետների դեպքում ձեր օգնության կարիքը կարող են ունենալ մի քանի տուժածներ։ Հնարավոր է նաև, որ դուք ստիպված լինեք գործել այնպիսի իրավիճակում, երբ շրջապատող պայմանները խոչընդոտում են առաջին օգնության ցուցաբերմանը։ Հայտնվելով նման իրավիճակներում՝ դուք պետք է արագ գնահատեք իրավիճակը, որոշեք, թե ինչ ուժեր են պետք աղետի հետևանքները նվազագույնի հասցնելու համար, և ինչպես լավագույն ձևով կազմակերպել օգնության ցուցաբերումը...

Ջրհեղեղ

Ջրհեղեղը գետերում և ջրավազաններում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով որոշակի տարածքի ջրածածկումն է։ Սովորաբար ջրհեղեղների պատճառ լինում են ջրամբարների փլուզումը, հորդառատ անձրևները, ձյան և սառույցի հալոցքը։
Եթե դուք ապրում եք հնարավոր ջրհեղեղի գոտում, ապա կարևոր է գիտենալ ձեր բնակավայրի տեղանքը, հնարավոր ջրհեղեղի դեպքում փախուստի անվտանգ ճանապարհները և վայրերը...

Հրդեհներ շինություններում

Մեծ շինություններում բռնկված հրդեհը շատ արագ կարող է տարածվել։ Եթե բարձրահարկ շենքում հրդեհ է բռնկվել, և դուք համոզված չեք, որ կարող եք կրակմարիչով հանգցնել այն, շտապ ահազանգեք հատուկ վթարային ծառայություն (հրշեջ ծառայություն` 01) և հնարավորինս արագ բոլորին դուրս բերեք այրվող շենքից...

Առաջին օգնության վերաբերյալ հարցեր ու պատասխաններ

Հարցերը նախատեսված են ստուգելու, թե ինչքանո՞վ եք պատրաստ պատահարների դեպքում ցուցաբերելու առաջին օգնություն: Պատասխանները որոշելուց հետո, Դուք կարող եք ստուգել այն հարցաշարի ավարտից հետո տեղադրված պատասխանների միջոցով...

Արտակարգ իրավիճակներ

Արտակարգ իրավիճակը (պատահարը) այն իրավիճակն է, որի դեպքում որոշակի տարածքում՝ աղետի գոտում կամ դեպքի վայրում խաթարվում է կարգավորված կենսագործունեությունը, որի հետևանքով առաջանում է առաջին օգնության ցուցաբերման անհրաժեշտություն։ Դեպքի վայրը պատահարի անմիջական տարածքն է։ Բնական աղետների, ավտովթարի, հրդեհի կամ ցանկացած այլ դժբախտ պատահարի հետևանքով կարող են լինել տուժածներ։ Տուժածն այն անձն է, որն առաջին օգնության կարիք ունի...

Արտակարգ իրավիճակի գնահատում

Արդյունավետ առաջին օգնություն ցուցաբերելու համար դուք պետք է կարողանաք կողմնորոշվել տարբեր արտակարգ իրավիճակներում։ Ժամանակին և ճիշտ ձեռնարկված առաջին օգնության քայլերը տուժածի կյանքի համար կարևոր նշանակություն ունեն...

Գիտակցության խանգարումներ

Գիտակցությունը եվ նյարդային համակարգը

Գիտակցության շնորհիվ իրականացվում է մեր կապը արտաքին միջավայրի հետ. վտանգի դեպքում մենք կարողանում ենք պաշտպանել մեզ, հարմարվել արտաքին միջավայրի փոփոխվող պայմաններին։ Գիտակցության լուրջ խանգարման կամ կորստի դեպքում տուժածն այս կամ այն չափով դառնում է անպաշտպան, նրա մոտ թուլանում են կարևոր պաշտպանական ռեֆլեքսները։ Այդ իսկ պատճառով գիտակցության խանգարումները լուրջ վտանգ են ներկայացնում...

Բրոնխիալ ասթմայի նոպա

Բրոնխիալ ասթման հիվանդություն է, որի դեպքում պարբերաբար առաջանում են շնչառական ուղիների մկանների կծկում, լորձաթաղանթի այտուց և առատ լորձարտադրություն, որի հետևանքով դժվարանում է տուժածի շնչառությունը, հատկապես արտաշնչումը (բրոնխիալ ասթմայի նոպա)։ Տուժածը չի կարողանում ազատ արտաշնչել, օդը մնում է թոքերում, և առաջանում է շնչահեղձություն։
Ասթմայի նոպայի զարգացմանը կարող են նպաստել տարբեր գործոններ, ինչպիսիք են...

Շնչառության կանգ

Սովորաբար մարդը շնչում է հանգիստ և ազատ, առանց որևէ դժվարության։ Սակայն որոշ վնասվածքներ և հիվանդություններ կարող են դժվարացնել շնչառությունը։ Ժամանակին ցուցաբերած աոաջին օգնությունը կարող է զգալիորեն թեթևացնել տուժածի վիճակը և կանխել հետագա բարդությունները:

Շնչառության խանգարումը պետք է հայտնաբերել հնարավորիս արագ և ցուցաբերել համապատասխան աոաջին օգնություն։ Որոշ վնասվածքներ կամ հանկարծահաս հիվանդագին վիճակներ կարող են հանգեցնել շնչառության կանգի, որը տուժածի կյանքին անմիջական սպառնացող իրավիճակ է: Նման դեպքերում անհրաժեշտ է անհապաղ ցուցաբերել առաջին օգնություն...

Արյունահոսություններ

Տարբեր վնասվածքների և հանկարծահաս հիվանդագին վիճակների հետևանքով կարող է սկսվել արտաքին կամ ներքին արյունահոսություն։ Առօրյա կյանքում հաճախ հանդիպող փոքր վնասվածքներն ուղեկցվում են թույլ արյունահոսությամբ, որը սովորաբար հեշտությամբ դադարեցվում է և չի պահանջում բժշկական միջամտություն։ Ուժեղ արյունահոսությունը կյանքին սպառնացող վիճակ է, և անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել այն...

Այրածքներ

Մարդու ամենօրյա գործունեության ընթացքում հաճախ են հանդիպում տարբեր տեսակի և աստիճանի այրվածքներ։ Այրվածքները կարող են վարակի, ջրազրկման, շոկի պատճառ հանդիսանալ։ Այրվածքները նաև շատ ցավոտ են, հաճախ հաշմող և այլանդակող։ Այրվածքները կարելի է կանխել՝ հետևելով պարզ նախազգուշական միջոցառումների...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ