Երեխա Հելմինթոզներ. տրիխինելոզ (մանկական տարիքի)
Հարուցիչը փոքր, կլոր հելմինթ է (Trichinella spiralis): Անզեն աչքով պարազիտը համարյա անտեսանելի է (էգի երկարությունը 3-4 մմ է, արուինը՝ 1,4-1,6 մմ)։
Իր զարգացման համար տրիխինելան կարիք ունի միջանկյալ տիրոջ, ընդ որում, նույն կենդանի օրգանիզմը սկզբում վերջնական է, իսկ հետո նաև՝ միջանկյալ տեր։ Տրիխինելաները պարազիտ կյանք են վարում ոչ միայն մարդու, այլ խոզերի, շների, կատուների, առնետների և այլ կենդանիների օրգանիզմում։
Հասուն տրիխինելան տիրոջ բարակ և կույր աղիքներում է գտնվում։ Բեղմնավորումից հետո էգը գլխային ծայրով ներ է թափանցում աղիքի պատի մեջ և 1 շաբաթ հետո ծնում է կենդանի հարսնյակ՝ երիտասարդ տրիխինելա։ Ծնված տրիխինելան անցնում է ավշի մեջ, այնուհետև արյան հոսք և տարածվում ամբողջ օրգանիզմում։ Մազանոթների միջոցով տրիխինելան միջաձիգ զոլավոր մկանների մեջ է անցնում, որտեղ նա մեծանում և ինվազիայից երեք շաբաթ անց ոլորվում է սպիրալի ձևով։ Տրիխինելայի շուրջն առաջանում է պատիճ, որը վեց և ավելի ամիսներ հետո կրակալվում է։ Հատկապես հաճախ են ախտահարվում ստոծանու, կոկորդի, լեզվի, աչքերի և միջկողային մկանները:
Տրիխինելայի հետագա զարգացման համար անհրաժեշտ է, որ նա ընկնի այլ կենդանու աղիքների մեջ, որտեղ նրա պատիճը մարսողական հյութերի ազդեցության տակ քայքայվում է և տրիխինելան անցնում է իր հասուն վիճակին։
Մարդը սովորաբար վարակվում է տրիխինելոզով վարակված վատ մշակված խոզի միս օգտագործելիս։ Խոզերի վարակումը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունենում այն դեպքերում, երբ նրանք ուտում են վարակված տնային և վայրի կենդանիների մնացորդներ, ինչպես նաև՝ առնետներ, միջատներ։
Հիվանդության կլինիկան կախված է օրգանիզմ անցած կենսունակ տրիխինելաների քանակից։ Հիվանդության ընթացքում տարբերում ենք երեք շրջան.
- գաղտնի,
- սուր,
- առողջացման կամ մահվան։
Գաղտնի շրջանում հիվանդները սովորաբար գանգատներ չեն ունենում, երբեմն կարող են լինել սուբֆեբրիլ ջերմություն, ընդհանուր թուլություն, վատ ինքնազգացում, սրտխառնություն։ Այս շրջանը տևում է միջին հաշվով 2-3 շաբաթ, բայց երբեմն կարող է ձգձգվել մինչև 7 շաբաթ։
Տրիխինելոզի սուր շրջանի համար բնորոշ է կոպերի այտուցը։ Կարող են այտուցվել նաև ձեռքերը, ամորձապարկը, գոտկատեղը։ Այտուցի հետ միաժամանակ բարձրանում է ջերմությունը՝ 39° և ավելի։ Ջերմությունը կարող է պահպանվել 2-3 շաբաթ, երբեմն մի քանի ամիս։ Կոպերի այտուցը հաճախ զուգորդվում է կոպերի, շաղկապենու գերարյունությամբ ու այտուցով։ Կլինիկական պատկերը կախված է այս կամ այն մկանախմբերի ախտահարումից, ըստ որում մկանների ախտահարման մեջ նկատվում է որոշակի հաջորդականություն, սկզբում ախտահարվում է մեկ մկանախումբն, ապա՝ ուրիշները։ Լեզուն դաոնում է ցավոտ, դժվարանում է խոսակցությունն, առաջանում է ծամիչ մկանների կծկանք, ակնագնդերի շարժումների սահմանափակում։
 Հիվանդության սուր շրջանում  կարող են լինել փորացավեր, լուծ, նյարդային համակարգի խանգարում՝ գրգռվածություն, մենինգիալ  ախտանիշներ։ Այս շրջանում հիվանդության մշտական նշան է էոզինոֆիլիան, որը կարող է լինել  խիստ արտահայտված և պահպանվել մի քանի ամիս։
Մահը կարող է վրա հասնել հիվանդության 4-7 շաբաթում, բարդությունների (թոքաբորբեր, սուր միոկարդիտ, էնցեֆալիտ, անոթների թրոմբոզ) հետևանքով։
Բուժումը։ Նշանակվում է թիաբենդազոլ (մինթեզոլ)` օրական (միանվագ) 25 մգ/մգ, 2-3 օր տևողությամբ, վերմոքս՝ 3 օր, օրական 0,1 գ
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
 Տեղեկատվություն. med-practic.com
 
         
    
         
		 
        
        
	ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ 
     
     
    