ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Ս.Վ. Մալայանի անվան
| Տնօրեն | Ալեքսանդր Մալայան |
| Բուժական գծով փոխտնօրեն | Մարինա Կանդայան |
| Ֆինանսական գծով փոխտնօրեն | Սմբատ Օհանյան |
| Միջազգային և հասարակության հետ կապերի փոխտնօրեն | Զառա Մալայան |
| Անոթային ախտաբանության բաժանմունքի վարիչ | Գեորգի Գրիգորյան |
| Վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ | Արմեն Վարդանյան |
| Գլաուկոմային բաժանմունքի վարիչ | Լիլիթ Ոսկանյան |
| Բորբոքային հիվանդությունների բաժանմունքի վարիչ | Աննա Հովակիմյան |
| Մանկական բաժանմունքի վարիչ | Ռուզաննա Հարությունյան |
| Նորագույն ախտորոշման և լազերային բուժման բաժանմունքի վարիչ | Ելենա Մալայան |
| Դիանա Մարգարյան |
| Հասցե | Հայաստան, 0066, Երևան, փող. Ֆուչիկ, շենք 30 | ||
| Հեռախոս | +374 10 34 49 44 | Ֆաքս | +374 10 39 34 25 |
| Էլ. փոստ | [email protected] | Վեբ կայք | www.eyecenter.am |
| Ն Ո Ր ՈՒ Յ Թ | |||||||
|
Բարի գալուստ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ-ը պատրաստակամ է ներդնելու իր փորձն ու գիտելիքները` պահպանելու և վերականգնելու Ձեր առողջությունը, այդ ամենը մատուցելոււ նվիրումով, բարձր մասնագիտական և բարեկամական մթնոլորտում: Մենք կօգնենք ձեզ ավելին իմանալու ակնաբուժության ոլորտում, ստանալու աչքի հիվանդությունների և առողջ աչքերի վերաբերյալ տեղեկատվություն ու խորհրդատվություն: |
|
||||||
|
|||||||
| ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ | ||||
| Աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունք | ||||
| Մանկական բաժանմունք | ||||
| Գլաուկոմային բաժանմունք | ||||
| Վնասվածքաբանական բաժանմունք | ||||
| Մանկական բաժանմունք | ||||
| Մանկական բաժանմունքը կազմավորվել է 1978թ: Բաժանմունքի վարիչն է Ռ. Հարությունյանը: | ||||
| Բաժանմունքում բուժվում են հետևյալ հիվանդությունները. | ||||
| 1. | բնածին և ձեռքբերովի ներակնային բորբոքային հիվանդություներ, | |||
| 2. | ցանցաթաղանթի բնական և ձեռքբերովի ախտահարումների կոնսերվատիվ և վիրահատական բուժում, | |||
| 3. | ռեֆրակցիոն ախտահարումների կոմպլեքս բուժում, | |||
| 4. | անհասության ռետինոպաթիայի վաղ հայտնաբերում և լազերային բուժում: | |||
| Կատարվում են հետևյալ վիրահատությունները. | ||||
| 1. | Շլության վիրահատական ուղղում, | |||
| 2. | Բնածին և ձեռքբերովի կատարակտի վիրահատություն` արհեստական ոսպնյակի իմպլանտացիայով, | |||
| 3. | ցանկացած վնասվածքի վիրաբուժական կամ կոնսերվատիվ բուժում, | |||
| 4. | բնածին գլաուկոմայի վիրահատական բուժում, | |||
| 5. | կոպի և արցունքատար խողովակի բնածին և ձեռքբերովի ախտահարումների վիրահատական բուժում: | |||
| Բաժանմունքում միջին հաշվով ամսական կատարվում է 35-50 վիրահատություն: Ներկայումս, բաժանմունքը զբաղվում է անհասության ռետինոպաթիայի վաղ հայտնաբերման ժամանակաից բուժման ծրագրով: | ||||
| Կազմավորվել է 1990 թ.: Պատերազմի տարիներին այն ստացել է ռազմական վնասվածքների ուղղվածություն: Բաժանմունքը ղեկավարում է Գ. Գրիգորյանը: | ||||
| Այստեղ իրականացվում են հետևյալ վիրահատությունները. | ||||
| 1. | բոլոր տեսակի կատարակտի վիրահատություններ, | |||
| 2. | վիտրեորետինալ վիրահատություններ, | |||
| 3. | օկուլոպլաստիկ վիրահատություններ, | |||
| 4. | առաջային հատվածի և ակնահատակի լազերային վիրահատություններ: | |||
| Գլաուկոմային բաժանմունք | ||||
|
Գլաւկոմայի բաժանմունքում ախտորոշվում և բուժվում են գլաուկոմայի բոլոր տեսակները. |
||||
| 1. | առաջնային և երկրորդային գլաուկոմա, | |||
| 2. | բնածին և յուվենիլ գլաուկոմա, | |||
| 3. | ուվեալ գլաուկոմա, | |||
| 4. | նեովասկուլյար գլաուկոմա և այլն: | |||
| Իրականացվում են հետևյալ բուժումները. | ||||
| • | կոնսերվատիվ, լազերային (լազերիրիդէկտոմիա, տրաբեկուլոպլաստիկա, լազերդիսցիզիա, պուպիլոպլաստիկա, միկրովիրաբւժական կարերի հատում լազերով և այլն), | |||
| • | վիրաբուժական (սինուստրաբեկուլէկտոմիա, բազալ իրիդէկտոմիա, դրենաժային համակարգերի տեղադրում, բնածին գլաուկոմայի ժամանակ գոնիոտոմիա և տրաբեկուլոտոմիա և այլն): | |||
| Բաժանմունքում պրակտիկ բժշկության հետ համատեղ իրականացվում է նաև գիտական գործունեություն. | ||||
| 1. | Աֆակիկ գլաուկոմա: | |||
| 2. | Բուժում լազերային մեթոդներով: | |||
| 3. | Պսևդոէքսֆոլիատիվ գլաուկոմա: | |||
| 4. | Գլաուկոմայի բուժման կոմբինացված մեթոդների կիրառում: | |||
| 5. | Առաջային խցիկի շունտավորում: | |||
| 6. | Դրենաժային համակարգերի տեղադրում: | |||
|
||||
| Վնասվածքաբանական բաժանմունք | ||||
| Գործում է 1978 թ.: Բաժանմունքը ղեկավարում է Ա. Վարդանյանը: | ||||
| Բաժանմունքում կատարվում են հետևյալ վիրահատությունները. | ||||
| 1. | թափանցիկ վնասվածքների դեպքում` վերքի աջառնային մշակում, | |||
| 2. | կոպի պլաստիկա` վնասվածքից հետո, | |||
| 3. | եղջերաթաղանթի փոխպատվաստում (թափանցող կերատոպլաստիկա), | |||
| 4. | արհեստական ծիածանաթաղանթի տեղադրում` հետվնասվածքային անիրիդիայի դեպքում, | |||
| 5. | ծիածանաթաղանթի և բբի պլաստիկա, | |||
| 6. | ֆակոէմուլսիֆիկացիա կամ ոսպնյակի էքստրակապսուլյար էքստրակցիա` հետին խցիկ արհեստական ոսպնյակի IOL տեղադրումով (ոսպնյակի հետին կապսուլայի վնասվածքի դեպքում սկլերալ ֆիկսացիայի միջոցով), | |||
| 7. | արհեստական ոսպնյակի տեղադրում` բնածին, հետվնասվածքային կամ հետվիրահատական աֆակիայի դեպքում, | |||
| 8. | արհեստական ոսպնյակի դիրքի ուղղում` տեղախախտի դեպքում, | |||
| 9. | ցանցաթաղանթի շերտազատման հետ կապված վիրահատություններ, | |||
| 10. | օպտիկ ռադիար նեյրոտոմիա: | |||
|
||||
| Դիաբետիկ անգիոռետինոպաթիան այսօր աշխարհում բնակչության կուրության հիմնական պատճառն է: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, 2010 թ. Երևանի Քաղաքապետարանի որոշմամբ Ա. Վարդանյանի ղեկավարությամբ ստեղծվել է Դիաբետով հիվանդների աչքի ախտահարումների դեմ պայքարի խորհուրդ, որտեղ ք. Երևանի բոլոր ակնաբույժների և էնդոկրինոլոգների հետ ձեռնարկվելու են բոլոր միջոցները` կանխելու հիվանդության հետագա զարգացումը: | ||||
| Բաժանմունքում կատարվել է 4 գրանտային աշխատանք. | ||||
| • | NUS (ՏՆՍ)-ի ատրոֆիա | |||
| • | NUS - պիգմենտային դիստրոֆիա | |||
| • | Տաուրին | |||
| • | NUS – վիտրէկտոմիա: | |||
| #4551b9 | ||||
| Կենտրոնը զբաղվում է ոչ միայն բժշկական, այլև գիտական գործունեությամբ, որին ակտիվորեն մասնակցում են կլինիկական օրդինատորները: | ||||
| Կենտրոնում գործում է պոլիկլինիկական բաժանմունք, այլ կերպ ասած` խորհրդատվական ախտորոշիչ բաժանմունք (ԽԱԲ): Այստեղ կատարվում է բարձր որակավորված կոնսուլտացիա, ախտորոշում, համապատասխան բուժման նշանակում: Բաժանմունքը ղեկավարում է Թ. Հովհաննիսյանը: | |||
| Բաժանմունքում գործում են հետևյալ կաբինետները. | |||
| 1. | ընդհանուր կաբինետ (առաջնային զննում և բժիշկ-օֆթալմոլոգի կոնսուլտացիա), | ||
| 2. | գլաուկոմայի կաբինետ (բժիշկ-գլաուկոմատոլոգի կոնսուլտացիա), | ||
| 3. | մանկական կաբինետ (մանկական բժիշկ-օֆթալմոլոգի կոնսուլտացիա), | ||
| 4. | բարդ մեթոդներով տեսողության կոռեկցիայի կաբինետ, | ||
| 5. | ֆունկցիոնալ կաբինետ, | ||
| 6. | աչքի ուլտրաձայնային հետազոտության կաբինետ, | ||
| 7. | աչքի ֆլուրոեսցենտային անգիոգրաֆիայի կաբինետ, | ||
| 8. | ակնային պլաստիկ վիրաբուժության կաբինետ, | ||
| 9. | լազերային կաբինետ, | ||
| 10. | վնասվածքաբանական կաբինետ, | ||
| 11. | ռենտգեն կաբինետ, | ||
| 12. | թերապևտի կաբինետ, | ||
| 13. | կլինիկո-բիոքիմիական լաբորատորիա, | ||
| 14. | բակտերոլոգիական լաբորատորիա, | ||
| 15. | ստոմատոլոգիական կաբինետ, | ||
| 16. | պլեօպտո-օրթոպտիկ կաբինետ, | ||
| 17. | աչքի ֆիզիոթերապևտիկ կաբինետ: | ||
|
Լազերային կաբինետ |
|||
| ԽԱԲ-ում գործում է լազերային կաբինետ` Ս.Հ. Օհանյանի ղեկավարությամբ, որը հիմնադրվել է 1986 թ. որպես Հանրապետական լազերային ակնաբուժական կենտրոն: Կաբինետի աշխատանքի շնորհիվ է կատարվել լազերային բուժման մշակումը, ներդրումը և օգտագործումը Հայաստանում: | |||
| Լազերային բուժման ենթակա հիվանդներին ցույց է տրվում բարձր որակավորված բուժիչ, ախտորոշիչ ակնաբուժական օգնություն հետևյալ ածտահարումների ժամանակ. | |||
| • | դիաբետիկ ռետինոպաթիա, | ||
| • | դրտահայտված մակուլոդեգեներացիա, | ||
| • | բարձր աստիճանի կարճատեսություն, | ||
| • | ցանցաթաղանթի պատռվածքներ, շերտազատումներ, | ||
| • | գլաուկոմա (ցուցումների դեպքում), | ||
| • | երկրորդային կատարակտ: | ||
| Լազերային կենտրոնի մասնակցությամբ է կատարվել բժիշկների մասնագիտացում և վերապատրաստում` լազերային բուժման հարցերով: Կաբինետի հիմնական գիտական թեման դիաբետիկ ռետինոպաթիան է: 1994-1999 թթ. կատարվել են շաքարային դիաբետով հիվանդների լայնածավալ հետազոտություններ` ՀԱԿ-ի ծրագրով. սկրինինգ` կապված Սենտ Վինսենտի դեկլարացիայի հետ: Հրապարակվել է 8 գիտական աշխատանք: | |||
![]() |
|||
| Նորմայում եղջրաթաղանթը (աչքի առաջնային հատվածը) ունի ճիշտ, սֆերիկ ձև: Կերատոկոնուսի ժամանակ եղջրաթաղանթը արմատապես փոփոխվում է: | |||
| Կերատոկոնուսի բուժումը մեր կենտրոնում իրականացվում է քրոսլինքինգի միջոցով: Այն կատարելապես նոր մեթոդ է, որը թույլ է տալիս բարձրացնել եղջրաթաղանթի մեխանիկական ամրությունը: | |||
| Քրոսլինքինգը ընդունված չափանիշներին համապատասխանող անվտանգ ընթացակարգ է: | |||
| Հատուկ մշակված ուլտրամանուշակային ճառագայթումը եղջրաթաղանթն հնարավորություն է ընձեռում դանդաղեցնել, երբեմն նույնիսկ կանխել կերատոկոնուս հիվանդության զարգացումը և խուսափել եղջրաթաղանթի փոխպատվաստումից: |
|||
| Միջամտության արդյունքում ամրանում է եղջրաթաղանթը, ինչը դանդաղեցնում է դրա հետագա բարակացումը ու կորացումը: Այսպիսով կանգ է առնում կերատոկոնուսի զարգացումը և աչքի բեկող ուժը մնում է կայուն: | |||
| Այսօր արդեն բազմաթիվ հիվանդներ ամբողջ աշխարհում օգտվել են քրոսլինքինգի մեթոդից: 5 տարիների ընթացքում կատարված դիտարկումների արդյունքները ապացուցում են տեսողության զգալի աճ ավելի քան 85% դեպքերում: Բուժումից 6 ամիս անց 80% հիվանդների մոտ նվազում է աստիգմատիզմը, 92%-ի մոտ հաջողվել է կայունացնել հիվանդության ընթացքը և խուսափել եղջրաթաղանթի փոխպատվաստումից: | |||
|
|||
|
Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայություն |
|
|
ԽԱԲ-ում գործում է ակնային պլաստիկ վիրաբուժության կաբինետը: Պլաստիկ վիրաբուժության ծառայությունը նորաստեղծ բաժին է և սկսել է գործել 2005 թ.: Այս ծառայությունը զբաղվում է կոպերի, արցունքատար ուղիների և ակնակապիճի ախտահարումներով: Ծառայությունը ղեկավարում է աչքի պլաստիկ վիրաբույժ Ա. Ղարաքեշիշյանը: |
|
| Իրականացվում են հետևյալ վիրահատությունները. | |
| 1. | դակրիոցիստոռինոստոմիա` սիլիկոնային ինտուբացիայով, |
| 2. | արցունքատար ուղիների պլաստիկա, |
| 3. | բլեֆարոպլաստիկա, |
| 4. | պտոզի ուղղում, |
| 5. | ծանր աստիճանի պտոզի ուղղում` սիլիկոնային լարերով, |
| 6. | կոպերի ուռուցքի հեռացում` կոպերի ռեկոնստրուկցիայով, |
| 7. | ակնակապիճի պլաստիկա, |
| 8. | էնուկլեացիա` պլաստիկայով, |
| 9. | լագոֆթալմի պլաստիկա` ոսկյա իմլանտով, |
| 10. | էկտրոպիոնի և էնտրոպիոնի պլաստիկա: |
| Քրոնիկ արցունքահոսությունը խիստ տարածված ախտահարում է, որի հիմնական պատճառը արցունքաքթային խողովակի բլոկադան է: | |
| Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունը միակն է Հայաստանում, որտեղ արցունքահոսության բուժումն իրականացվում է դակրիոցիստոռինոստոմիա սիսլիկոնային ինտուբացիայով: | |
| Այս վիրահատությամբ բուժվում են և′ բնածին, և′ ձեռքբերովի, և’ հետվնասվածքային քրոնիկ դակրիոցիստիտով տառապող հիվանդները: | |
| Պտոզը վերին կոպի կախվածությունն է, որը, կոսմետիկ դեֆեկտ լինելով հանդերձ, կարող է բերել նաև աչքի տեսողական ֆունկցիաների խիստ սահմանափակման: Ծանր աստիճանի պտոզը նախկինում համարվում էր անբուժելի: | |
| Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունը միակն է տարածաշրջանում, որտեղ իրականացվում է ծանր աստիճանի պտոզի ուղղում` աշխարհում լավագույնը համարվող սիլիկոնային լարերի միջոցով: | |
| Կոպերի ուռուցքները բավականին տարածում ունեցող ախտահարումներ են: Ուռուցքի հեռացումից հետո հաճախ մնում է կոպեզրի 50%-ից մեծ դեֆեկտ, երբեմն էլ անհրաժեշտ է լինում հեռացնել ողջ կոպը: Պլաստիկ վիրաբուժության ծառայության կողմից իրականացվում են կոպերի վերականգնողական վիրահատություններ, որոնց միջոցով վերականգնվում է կոպի և’ անատոմիան, և’ ֆունկցիան: | |
| Դիմային ներվի պարիեզից հետո առաջանում է լագոֆթալմ, որը բնորոշվում է վերին կոպի փակվելու ֆունկցիայի բացակայությամբ: Լագոֆթալմը նաև կոսմետիկ դեֆեկտ է, և խիստ վտանգավոր ակնագնդի համար: Այն կարող է բերել անգամ ակնագնդի կորստի: | |
| Տարածաշրջանում Մալայանի անվան Աչքի կենտրոնը միակն է, որտեղ լագոֆթալմի վերացման համար իրականացվում են աչքի պլաստիկ վիրահատություններ` ոսկյա ծանրոցի իմպլանտացիայով: | |
| Բորբոքային հիվանդությունների բաժանմունք | |
| Կազմավորվել է 2002 թ.` սկզբում որպես լաբորատորիա, իսկ 2005 թ. սեպտեմբերից` առանձին բաժանմունք: Բաժանմունքը ղեկավարում է Ա. Հովակիմյանը: | ||||||||||||||||||||
| Բաժանմունքում հետազոտվում, վիրահատվում և բուժվում են արտաքին աչքի, եղջերաթաղանթի, անոթաթաղանթի, ցանցաթաղանթի զանազան բնույթի բորբոքումներով հիվանդներ, կատարվում են կատարակտի (ԿԷԷ+հ/խ IOL, ֆակոէմուլսիֆիկացիա +հ/խ IOL) և եղջերաթաղանթի փոխպատվաստման վիրահատություններ (թափանցող կերատոպլաստիկա): | ||||||||||||||||||||
|
Առաջին անգամ Հայաստանում Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում է կատարվում ամնիոտիկ թաղանթի ու լիմբալ ցողունային բջիջների տրանսպլանտացիա և կերատոպրոթեզավորում` Բոստոնյան առաջին տեսակի կերատոպրոթեզով: |
||||||||||||||||||||
| Կերատոպրոթեզավորման շնորհիվ տեսնելու հնարավորություն է ընձեռվում քիմիական, ջերմային և ջերմաքիմիական ծանր աստիճանի այրվածքներով հիվանդներին: | ||||||||||||||||||||
| Անի Համբարձումյանը ղեկավարում է Հայաստանի Աչքի Բանկը, որը զբաղվում է աչքի հյուսվածքների` սկլեռայի և եղջերաթաղանթի հայթհայթմամբ ու պահածոյացմամբ: Վերջին մի քանի տարիների ընթացքում կատարվում է նաև վիրահատությունների ժամանակ օգտագործվող ամնիոտիկ թաղանթի պահածոյացում: Բոլոր հյուսվածքները նախապես հետազոտվում են ՁԻԱՀ-ի, B և C հեպատիտների հանդեպ: | ||||||||||||||||||||
| Բաժանմունքում լայնորեն կիրառվում են իմունոսուպրեսանտներ` ուվեիտների բուժման համար, որը զգալիորեն բարձրացնում է բուժման արդյունավետությունը: Կուտակվել է զգալի փորձ այս դեղորայքը ստացող հիվանդների արյան հսկողության գործում (ոսկրածուծի, լյարդի, երիկամների ֆունկցիաների պարբերական քննություն): Բաժանմունքում կատարվում են նաև կորտիկոստերոիդների (կենալոգ, դիպրոսպան) հետին սուբտենոնյան և ինտրավիտրեալ ներարկումներ: | ||||||||||||||||||||
| Կատարվում են հետևյալ վիրահատությունները. | ||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||
| Հայաստանում նորամուծություն է եղջերենու խորը լամելյար կերատոպլաստիկան (DSAEK): Մոտ ապագայում կներդրվի խորը առաջային լամելյար կերատոպլաստիկան (DALK): Այս երկու մեթոդները հնարավորություն են ընձեռում պահպանել եղջերաթաղանթի չվնասված շերտերը: | ||||||||||||||||||||
| Բաժանմունքում ներդրվել է նաև եղջրաթաղանթի քերուկի հետազոտությունը և վերջինիս մանրադիտակային զննումը, որն առավելագույնս բարձրացնում է ախտորոշման ճշգրտությունն ու ուղղորդված բուժման արդյունավետությունը` եղջրաթաղանթի բորբոքային ախտահարումների ժամանակ: Բաժանմունքում ներդրվել է նաև վիրուսային կերատիտների ժամանակ պոլիմերազային շղթայական ռեակցիաների մեթոդի կիրառումը, չոր աչքի ախտորոշման թեստերը և արցունքատար կետիկների իմպլանտների տեղադրումը: | ||||||||||||||||||||
| Արյան գենետիկ թեստերի կիրառման հետ կապած` կենտրոնը համագործակցում գենետիկական լաբորատորիայի հետ, ուվեիտների ախտորոշման մակարդակն առավելագույնս բարձրացնելու նպատակով (HLA-B27, HLA-B51 և այլն): | ||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||
|
Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնիկայով և որակյալ կադրերով
Ամերիկացի նշանավոր պրոֆեսոր, աչքի պլաստիկ վիրաբույժ Բրանսոն Քոլը Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայության մասնագետների հետ Հայաստանում մեկ շաբաթ կիրականացնի բարեգործական վիրահատություններ ու կոնսուլտացիաներ... |
![]() |
Տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնն ունի տեսողության լազերային շտկման 8-ամյա փորձ: 2005 թ.-ից ի վեր մեր կենտրոնում իրագործվել են ավելի քան 4800 լազերային վիրահատություններ /ՖՌԿ,LASIK /:2010 թ.-ին առաջինը Հայաստանում մեր կենտրոնի “Ախտորոշիչ և լազերային բուժման” բաժանմունքի վարիչ Ելենա Ալեքսանդրի Մալայանը կատարել է... |