Երեխա Հելմինթոզներ. տրիխոցեֆալոզ (մանկական տարիքի)
Հարուցիչը մաղագլուխն է՝ Trichocephalus trichiuris։ Մազագլուխը փոքր որդ է (էգի երկարությունը 35-55 մմ է, կարմրավուն երանգով գորշ գույն ունի։
Հասուն մաղագլուխները պարազիտային կյանք են վարում հաստ աղիքներում, կույր աղիքում, երբեմն՝ որդանման ելունում։ Ինտենսիվ ինվազիայի դեպքում նրանք անցնում են դեպի բարակ աղիքները։ Իր բարակ ծայրով մաղագլուխը ներթափանցում է աղիքի լորձաթաղանթի մեջ։ Այն հեմատոֆագ է, այսինքն՝ սնվում է արյունով։
Մազագլխի ձվերը արտազատվում են կղանքային զանգվածով, իսկ հարսնյակի ձևավորման պրոցեսը տեղի է ունենում արտաքին միջավայրում։ Ձվի հասունացման պրոցեսը տևում է 3 շաբաթ։ Երբ հասուն ձուն ընկնում է աղիքների մեջ, նրանից դուրս է գալիս հարսնյակը, որը զարգանում է և դառնում հասուն որդ։
Տրիխոցեֆալոզի վարակի աղբյուրը հիվանդ մարդն է։ Այս դեպքում ևս, ինչպես և ասկարիդոզի ժամանակ, վարակումը տեղի է ունենում մազագլխի ձվերով վարակված հողի, ջրի, բանջարեղենի և ճանճերի միջոցով։
Տրիխոցեֆալոզի դեպքում երեխաները գանգատվում են փորացավերից, որոնք կարող են տեղակայվել կույր աղիքի, որդանման ելունի, էպիգաստրալ շրջաններում։ Ցավերը երբեմն կրում են նոպայաձև բնույթ։ Հաճախ կարող են լինել նաև ախորժակի վատացում, սրտխառնություն, թքահոսություն, երբեմն` փսխում։
Հյուսվածքներում, պարազիտի ներթափանցման տեղում, կարող են զարգանալ բորբոքային փոփոխություններ, որոնք ուղեկցվում են աղիքի լորձաթաղանթի ինֆիլտրացիայով և այտուցով։ Այդ պատճառով էլ երեխաների որոշ մասի մոտ կարող են դիտվել էնտերիտի, կոլիտի, տիֆլիտի երևույթներ։ Կարող են նկատվել նյարդային համակարգի խանգարման երևույթներ՝ գրգռվածություն, անքնություն, գլխացավ, գլխապտույտ։
Կապված պարազիտի արյունով սնվելու առանձնահատկության հետ, ինտենսիվ ինվազիայի դեպքում կարող են զարգանալ հիպոքրոմ սակավարյունության երևույթներ։ Կղանքում կարող է լինել լորձ և արյուն։
Որոշ հիվանդների մոտ տրիխոցեֆալոզը կարող է թույլ արտահայտված ախտանիշներ ունենալ և հայտնաբերվել պատահաբար։
Բուժումը։ Օգտագործում են դիֆեզիլ, մեբենդազոլ, թթվածին, նաֆթամոն։ Դիֆեզիլը տրվում է մինչև 5 տարեկան երեխաներին 2,5 գ, 5 տարեկանից բարձր՝ օրական 5 գ 5 օրվա ընթացքում։ Սեբենդազոլը (վերմոքս) նշանակվում է 0,05 գ օրը 2 անգամ, ուտելու ժամանակ, 3 օր տևողությամբ։
Կիրառվում է նաև թթվածնային բուժում։ Երեխայի բուժումը սկսելուց առաջ երեկոյան ընթրիքից հետո կատարվում է մաքրող հոգնա։ Առավոտյան մինչև բուժման սկսելը երեխան ընդունում է թեթև նախաճաշ։ Ամեն օր թթվածին տալուց 20 րոպե առաջ կատարում են բարձրադիր մաքրող հոգնա, ապա ռետինե խողովակով 10-15 րոպե տևողությամբ աղիք է մտցվում թթվածին։ Թթվածինը տրվում է 6-7 օր, 100 մլ՝ կյանքի յուրաքանչյուր 1 տարվա հաշվով։ Թթվածին ստանալուց հետո երեխային պետք է պառկեցնել մեջքի վրա 2 ժամ։
Բուժական լավ արդյունք ստանալու համար խորհուրդ է տրվում թթվածնաբուժումը զուգորդել դիաթերմիայի հետ։ Էլեկտրոդներից մեկը դրվում է աջ զստափոսում, իսկ մյուսը՝ գոտկային շրջանում, հոսանքի ուժը՝ 0,6-1,2A ։ Պրոցեդուրան տևում է 30 րոպե։ Ընդամենը անց է կացվում բուժման 10 սեանս։ 5-րդ և 10-րդ սեանսից հետո նշանակվում է աղային լուծողական։
Նաֆթամոնը (ալկապար) տրվում է քաղցած վիճակում ուտելուց 3 ժամ առաջ։ Երեխաներին օրական (միանվագ) նշանակվում է մինչև 5 տարեկան` 2,5 գ, 6-8 տարեկան` 3 գ, 9-10 տարեկան` 4 գ, 11 տարեկան և բարձր` 5 գ։ Խորհուրդ է տրվում պատրաստուկը խառնել 30-50 մլ քաղցր ջրին (թեյ) և խմել միանգամից։ Նաֆթամոնը խմելուց հետո հիվանդը 3 ժամ պետք է գտնվի պառկած դիրքում։ Հինգ օրից հետո բուժումը կրկնվում է։ Լավ արդյունք է տալիս նաֆթամոնի զուգակցումը թթվածնի հետ։ Այս դեպքում նաֆթամոնը նշանակվում է կես դեղաչափով։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
 Տեղեկատվություն. med-practic.com
 
         
    
         
		 
        
        
	ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ 
     
     
    