Ախտանիշներ Մտածողության խանգարումներ` զառանցանքներ. ինքնագնահատականի մեծարմամբ
Գլխավոր
Մտածողության բովանդակային խանգարումներից զառանցանքների` ըստ բովանդակության` զառանցանքների տարատեսակ են: Ինքնագնահատականի մեծարմամբ ընթացող զառանցանքներից առանձնացնում են՝
- այլասիրական (ալտրուիստական) զառանցանքը հիվանդագին միտք է սեփական անձի քաղաքական, կրոնական կամ այլ գործունեության առաքելության մասին, որը հիվանդի վրա է դրված «ի վերուստ»,
- բարձրծագմանզառանցանքը հիվանդագին համոզմունք է, որ իր իրական ծնողները այլ մարդիկ են, որոնք հասարակությունում մեծ ճանաչում ունեն կամ բարձր դիրքեր են զբաղեցնում,
- գյուտարարության զառանցանքը համոզմունք է, որ հանճարեղ գյուտի կամ հայտնագործության հեղինակ է,
- ռեֆորմացիայի (բարեփոխումների) զառանցանք. ախտաբանական գաղափար հասարակարգի արմատական փոփոխման, նրա տնտեսության, գիտության էական հեղաշրջման մասին,
- սիրային (էրոտիկ) զառանցանք՝ հիվանդագին միտք, որ սիրված է որևէ մեկի կողմից,
- մեծամոլական զառանցանք՝ անձի հոգևոր, հոգեկան, ֆիզիկական հատկությունների, սոցիալական դիրքի և հնարավորությունների ուռճացում, գերագնահատում։ Տարբերակում են այս զառանցանքի երկու տեսակ՝ մանիակալ և մեգալոմանիկ։ Մանիակալ զառանցանքի դեպքում հիվանդը չափազանցնում է իր որևէ իրական հատկություն կամ հնարավորություն, ակնկալելով մեծ նվաճումներ ապագայում։ Զառանցանքի բովանադակությունը այս դեպքում այնքան էլ անհեթեթ չէ։ Այլ է մեգալոմանիկ զառանցանքի դեպքում. այն ֆանտաստիկ, վիթխարի, հեքիաթային չափերի և բովանդակության է, ընդ որում, ոչ թե սպասվում են ապագայում, այլ արդեն կատարված են, նվաճված և իրականացված։ Անհեթեթությունը այս դեպքում ակնհայտ է։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն: med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYxZxmey' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_axtanish.php(67): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ