Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Հարցազրույց քիթ-կոկորդ-ականջաբան Գարեգին Միրաքյանի հետ
Մեր հյուրն է ԵրՊԲՀ Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ամբիոնի դոցենտ, ականջի միկրովիրաբուժության և լսողության վերականգնման կենտրոնի բաժնի վարիչ Գարեգին Միրաքյանը:
-Ո՞ր հիվանդություններն են բնորոշ այս սեզոնին։
Գարնանն առավել հաճախ հանդիպող հիվանդություններից են ըմպանի բորբոքումը (ֆարինգիտ), քթաըմպանի և հարքթային խոռոչների բորբոքումները, նշաբորբերը` քրոնիկական և սուր (անգինա)։
Ականջաբորբերից առավել հաճախ հանդիպող տարբերակներից է միջին ականջի սուր բորբոքումը, որը հիմնականում զարգանում է քթաըմպանային հատվածից եվստախյան փողի միջոցով վարակի ներթափանցումից (սուր ռինիտ, գրիպ և այլն)։ Եվստախյան փողի օդափոխման ֆունկցիայի խանգարման հետևանքով թմբկախորշում առաջանում է բացասական ճնշում, որն էլ նպաստում է բորբոքային հեղուկի (էքսուդատի) կուտակմանը։ Հիվանդության տևողությունը տատանվում է մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ` կախված ախտանիշների արտահայտվածությունից և բորբոքային պրոցեսի աստիճանից։ Այս հիվանդությանը բնորոշ է ուժեղ ցավը, որը ճառագայթում է դեպի գլխի համապատասխան կեսը և ատամները, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը (մինչև 38-39°C), լսողության զգալի վատացումը։
Ֆարինգիտը ըմպանի լորձաթաղանթի սուր կամ քրոնիկական բորբոքումն է, որը հիմնականում զուգակցվում է վերին շնչուղիների բորբոքումների հետ (գրիպ, սուր ռեսպիրատոր հիվանդությունններ և այլն)։ Այս հիվանդությանը բնորոշ է ըմպանում քերման զգացողությունը, կուլ տալու ժամանակ ցավը, որն ավելի զգալի է դառնում թուքը կամ սնունդը կուլ տալիս։
Հաջորդ հաճախակի հանդիպող հիվանդությունն անգինան է, որն իրենից ներկայացնում է սուր վարակածին հիվանդություն` քմային նշիկների ախտահարմամբ։ Վարակը կարող է լինել էկզոգեն (ավելի հաճախ հանդիպող) կամ էնդոգեն (ինքն ավարակում)։ Էնդոգեն վարակն իրականանում է բերանի խոռոչից և ըմպանից (նշիկների քրոնիկական բորբոքում, կարիես ատամներ և այլն.)։ Վարակի աղբյուր կարող են լինել նաև քթի և հարքթային խոռոչների քրոնիկական հիվանդությունները։ Ավելի հաճախ հանդիպող վարակի հարուցիչներն են ստաֆիլոկոկերը, ստրեպտոկոկերը (հատկապես՝ հեմոլիտիկ), պնևմոկոկը, իսկ նախատրամադրող գործոնների դերում են օրգանիզմի տեղային և ընդհանուր սառեցումն ու ընդհանուր դիմադրողականության անկումը։
Քրոնիկական նշաբորբով հիվանդանում են թե՛ երեխաները և թե՛ մեծահասակները, որի պատճառ են հանդիսանում հաճախակի կրկնվող սուր նշաբորբերը, հարքթային խոռոչների ախտահարումը, կարիես ատամները, քրոնիկական ռինիտը և այլն։ Հիմնական ախտանիշներն են` ըմպանում օտար մարմնի զգացումը, բերանից տհաճ հոտը, աշխատունակության անկումը, գլխացավը, հոդացավերը, երբեմն՝ ռեֆլեկտոր հազի նոպաները։
- Ի՞նչ բարդություններ կարող է զարգանալ այս հիվանդությունների հետևանքով։
Քթաըմպանի, ըմպանի բորբոքումները կարող են բարդանալ սուր նշաբորբով, հարքթային խոռոչների և միջին ականջի բորբոքմամբ։ Նշաբորբերը կարող են ունենալ տեղային բարդություններ, ինչպիսիք են միջին ականջի սուր բորբոքումը, սուր լարինգիտը, ըմպանի այտուցը, ինչպես նաև կարող են նպաստել տարբեր օրգան-համակարգերի ախտահարմանը` առաջացնելով խոլեցիստիտ, օրխիտ, ռևմատիզմ։
- Ի՞նչ առանձնահատկություններ ունեն նշված հիվանդությունները մանկական տարիքում։
Նորածինների և կրծքի հասակի երեխաների մոտ միջին ականջի բորբոքման կլինիկական պատկերը տարբերվում է մեծահասակների կլինիկայից։ Նորածինների մոտ սուր ականջ աբորբերը չունեն արտահայտված կլինիկական պատկեր` ընդհուպ մինչև թարախային արտադրության սկսվելը։ Ավելի հաճախ այն արտահայտվում է երեխայի գլխի այս ու այն կողմ թափահարումով, քնի խանգարումով, ակամա ձեռքը դեպի ականջը տանելով։ Երեխան հրաժարվում է կրծքից, քանի որ կուլ տալու ժամանակ միջին ականջում ճնշումը բարձրանում է, որն իր հերթին ուժեղացնում է ականջի ցավը։ Սովորաբար հիվանդությունն ուղեկցվում է ռինո-ֆարինգիտով։ Հնարավոր է նաև մենինգեալ երևույթների համակցում։
Քրոնիկական նշաբորբը երեխաների մոտ, ի տարբերություն մեծահասակների, ավելի ծանր է ընթանում և զուգակցվում է քթաըմպանի լորձաթաղանթի բորբոքման հետ։ Այս դեպքում խանգարվում է նաև քթային շնչառությունը։
Սուր նշաբորբը մանկական տարիքում առավել վտանգավոր է, քանի որ հենց ռևմատիզմի պատճառ հանդիսացող β-հեմոլիտիկ ստրեպտոկոկն օրգանիզմ է ներթափանցում ախտահարված նշիկներով, իսկ, ինչպես գիտենք, ռևմատիզմը մանկական տարիքում հանդիպող հիվանդություն է։
Նշենք ևս մի առանձնահատկություն. նշիկների մեծ չափերը ոչ միշտ են քրոնիկական նշաբորբի ցուցանիշ, քանի որ երեխաների մոտ մեծ նշիկները կարող են ունենալ ֆիզիոլոգիական բնույթ, և, ընդհակառակը, քրոնիկական բորբոքային փոփոխությունները կարող են զարգանալ նաև փոքր նշիկներում։
- Ինչպե՞ս կանխարգելել այս հիվանդությունները։
Քիթ-կոկորդ-ականջ օրգանների հիվանդությունները հիմնականում ունենում են հանկարծակի սկիզբ, ուստի շեշտը դրվում է բուժման և, առավելապես, բարդությունների կանխարգելման վրա։
- Բուժման ի՞նչ եղանակեր կան ժամանակակից բժշկության մեջ։
Ժամանակակից բժշկության շնորհիվ հիվանդի ընդհանուր վիճակը հնարավոր է մեղմել հենց առաջին օրվանից։
Բուժման մոտեցումը տարբեր հիվանդությունների դեպքում տարբեր է։ Միջին ականջի բորբոքումների բուժման համար հակաբիոտիկի նշանակումն անհրաժեշտ պայմաններից մեկն է։ Քանի որ հարուցիչի հայտնաբերումը և հակաբիոտիկի հանդեպ նրա զգայունության որոշումը մի քանի օր տևող գործընթաց է, ուստի, ժամանակ չկորցնելու և հիվանդի վիճակը է՛լ ավելի չբարդացնելու համար, անհրաժեշտ է լայն սպեկտրի հակաբիոտիկի անհապաղ կիրառում։ Այս տեսակետից Օտոֆա (պարունակում է ռիամիցին հակաբիոտիկ) ականջի կաթիլների նշանակումը համակցված միջոցառումների հետ միասին տալիս է հիանալի արդյունք, դրական դինամիկան ցայտուն զգացվում է հիվանդի յուրաքանչյուր հաջորդ այցի ժամանակ։ Հինգերորդ օրը հիվանդի վիճակն արդեն կարգավորվում է։
Քրոնիկական նշաբորբերի դեպքում, եթե շարունակական կոնսերվատիվ բուժումներն անարդյունք են, նպատակահարմար է կատարել վիրահատություն։ Հետվիրահատական շրջանը, անկախ վիրահատության անզգայացման եղանակից, առանձնանում է արտահայտված ցավով, խանգարվում է կլման ակտը, հիվանդները երբեմն գերադասում են քաղցել, քան կուլ տալ ցավ պատճառող սնունդը, երբեմն ունենում են բարձր ջերմություն։
Նշիկների հեռացումից (տոնզիլէկտոմիա) հետո հետվիրահատական հենց առաջին օրը հիվանդներին նշանակվում է Հեքսասփրեյ, որն ունի մանրէականգ և մանէասպան ազդեցություն` օրգանիզմի վրա ամենացածր տոքսիկ ազդեցությամբ ու տեղային ցավազրկող էֆեկտով։ Օգտագործումից արդեն 10 րոպե անց սկսում է գործել նրա բակտերիալ բջջի մուկոպոլիսախարիդային թաղանթը քայքայող ազդեցությունը։ Իր հատկությունների շնորհիվ Հեքսասփրեյի օգտագործումը հետվիրահատական շրջանում նպաստում է հիվանդի ավելի արագ ապաքինմանը։ Արդյունավետ է նաև Հեքսալիզ պատրաստուկի կիրառումը, որը բացի հակամանրէային, հակաբորբոքիչ, հակացավային ազդեցությունից, ցուցաբերում է նաև հակասնկային, հակավիրուսային և իմունոկարգավորիչ ազդեցություն (խթանում է ինտերֆերոնի արտադրությունը)։
Լինելով իրենց բնույթով հակաախտահանիչներ` Հեքսասփրեյը և Հեքսալիզը այլընտրանքային դեղամիջոց են հակաբիոտիկների հանդեպ գերզգայունություն ունեցող անձանց համար։ Այս դեղամիջոցների կիրառումը ցուցված է նաև ֆարինգիտի ժամանակ, որոնց օգտագործման դեպքում պետք է բացառել սառը հեղուկի, կծու սննդամթերքի ընդունումը։
Որոշ հիվանդություններ, ինչպիսիք են, օրինակ. հեմոֆիլիան, թրոմբոցիտոպենիան, II-III աստիճանի սրտային անբավարարությունը և այլն, անհնարին են դարձնում վիրահատությունը։ Այս դեպքում հիվանդի վիճակը մեղմելու համար իդեալական է տեղային միջոցառումների զուգակցումը դեղամիջոցների հետ։ Տեղային միջոցառումներ են անընդհատ կրկնվող լվացումներն (7-8 սեանս) ու ողողումները, որոնք հիմնականում պահանջում են համապատասխան պայմանների և ժամանակի առկայություն, իսկ արդեն հիվանդությունից հոգնած մարդիկ բացասաբար են արձագանքում դրանց։ Ավելացնեմ, որ այս դեղամիջոցները հանդիսանում են նաև տեղային միջոցառումներին փոխարինող գործոն։
- Ինչո՞վ է պայամանավորված երկարատև քթարտադրությունն ապաքինումից հետո և ինչպե՞ս կանխել այն։
Դա հետևանք է վերին քթային անցուղիներում գտնվող ադենոիդների բորբոքման։ Ի տարբերություն ոչ պակաս կարևորություն ունեցող քթի կաթիլների, որոնք ներթափանցում են միայն ստորին քթային անցուղի և չեն հասնում ադենոիդներին ու բերում անոթասեղմիչ արդյունք, Պոլիդեքսա քթի ցողացրիչը հասնում է մինչև ադենոիդ, ցուցաբերելով և՛ անոթասեղմիչ, և՛ հակաբորբոքիչ, և՛ հակամիկրոբային ազդեցություն` դրանով իսկ օգնում խոռոչների անցանելիության վերականգնմանն ու կանխում վարակի տարածումը։ Պոլիդեքսա քթի ցողացրիչը կարելի է նշանակել երեխաներին` սկսած 2,5 տարեկանից։ Ավելի փոքրիկներին կարելի է բուժել Իզոֆրա դեղամիջոցով, քանի որ այն թույլատրված է օգտագործել նորածնային հասակից։ Այն ազդում է և՛ գրամ-դրական, և՛ գրամ-բացասական մանրէների վրա։
- Ի՞նչ առանձնահատկություն ունի հղի կանանց բուժումը։
Այս դեպքում անհրաժեշտ է նշանակել այնպիսի դեղամիջոցներ, որոնք չեն վնասի պտղին կամ կրծքով կերակրվող երեխային։ Հեքսասփրեյը լիովին բավարարում Է այս պահանջներին, որը առավելագույնս տեղային ազդեցության շնորհիվ կարելի է նշանակել և՛ հղի կանանց, և՛ կերակրող մայրերին։
Ani
05.02.2016
Մեդ-Պրակտիկ
08.02.2015
Հարգելի Տաթևիկ, ցավոք քթի ադենոդների դեպքում լիարժեք բուժման միակ միջոցը վիրահատությունն է:
Տաթևիկ
29.01.2015
Մեդ-Պրակտիկ
16.11.2013
Հարգելի Սաթենիկ, բարև Ձեզ, մայրիկի մոտ կարող են լինել խնդիրներ կապված կերակրափողի և ստամոքի հետ, կամ խնդիրներ սրտի հետ: Քիչ է Ձեր ներկայացրած տեղեկատվությունը որևէ եզրահանման գալու համար: Նրան անհրաժեշտ է հետազոտվել, առաջին հերթին հրավիրեք թերապևտ և նա կարող է որոշում ընդունել ում դիմել՝ սրտաբանի, թե գաստրոծնտերոլոգի:
Satenik
14.11.2013
Կարդացեք նաև
Լսողության խանգարումը լսողությունն ապահովող ականջի և գլխուղեղի հատվածների տարբեր հիվանդությունների հետևանք է: Այն դիտվում է ամենատարբեր...
Աուդիոմետրիան հնարավորություն է տալիս լիարժեք գնահատել լսողությունը և հիվանդության դեպքում որոշել ախտահարման աստիճանն ու բնույթը: Ձայնային ազդակի ուժը կարգավորվում...
Դատարկ քթի (ԴՔ) համախտանիշը վիրահատական բուժման բարդություն է, երբ քթի խոռոչները՝ հատկապես ստորին, խիստ վնասվում են վիրահատության հետևանքով: Դա հանգեցնում է քթի...
Բկանցքում լորձի ներկայությունն օրգանիզմի բնական ֆիզիոլոգիական վիճակ է: Լորձն օգնում է պաշտպանվել մանրէներից և գործում է որպես վերին շնչուղիների քսանյութ...
Ցավոտ կոշտացումը, սովորաբար, որևէ հատվածում բնական նյութի կուտակում է (ճարպ, լիմֆա): Կոշտացումները երբեմն ուռուցքի առաջացման սկզբնական շրջանն են: Եթե ցավից զատ առկա են տենդ, ընդհանուր թուլություն...
Ներկայում տարածված խնդիր է քթի լորձաթաղանթի չորությունը: Այն երբեմն լուրջ ախտաբանության արտահայտություն կարող է լինել...
Երեխաները սիրում են «փորձարկումներ» անել և հաճախ այդ նպատակի համար «օգտագործում են» իրենց սեփական մարմինը: Օրինակ, նրանք կարող են ձեռքի տակ հայտնված որևէ փոքր առարկա մտցնել քթի մեջ...
Ականջի մեջ օտար մարմինը կարող է տեղակայվել արտաքին լսողական անցուղում, իսկ թմբկաթաղանթի ծակվելու դեպքում կարող է տեղակայվել միջին ականջի կամ ներքին ականջի տարածքում: Ծծմբային խցաններն ու մակաբույծները...
Քթից թարախային արտադրությունը հաճախ լինում է կանաչ կամ դեղնավուն, վատ հոտով, կարող է անհանգստացնել նաև գլխացավը, բարձր ջերմությունը, ընդհանուր թուլությունը և այլն...
Մոլորակի բնակչության քսան տոկոսի մոտ ժամանակ առ ժամանակ դիտվում է հարբուխ, որը հետևանք է լորձաթաղանթի վրա արտաքին գործոնների ազդեցության /փոշի, ալերգեններ՝ ծաղկափոշի, կենդանու մազ...
Բերանի տհաճ հոտը, կլման դժվարացումը, գլխացավը, կոկորդում տհաճ զգացողությունը կարող են թարախային խցանների ախտանշաններ լինել: Դրանք ուղեկցվում են նաև բարձր ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Ինչպե՞ս կբնութագրեք սինուսիտը որպես ախտաբանություն, և ո՞ր խոռոչներն են ավելի հաճախ ախտահարվում
Սինուսիտը հարքթային խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է...
Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում
Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն