Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

Կոմա

Կոմա

Կոման (կոմատոզ վիճակը) (հուներեն κῶμα - խորը քուն) սուր զարգացող ծանր ախտաբանական վիճակ է, որը բնութագրվում է ԿՆՀ-ի ֆունկցիաների հարաճող ճնշմամբ, գիտակցության կորստով, արտաքին գրգռիչների նկատմամբ ռեակցիայի խանգարմամբ, շնչառության, արյան շրջանառության և օրգանիզմիկենսագորունեության ապահովման այլ ֆունկցիաների աճող խանգարումներով։

 

Այս իմաստով “կոմա” հասկացությունը նշանակում է ԿՆՀ-ի ճնշման ամենածանր աստիճանը (որին հետևում է ուղեղի մահը), որը բնութագրվում է ոչ միայն գիտակցության լրիվ բացակայությամբ, այլ նաև առեֆլեքսիայով և օրգանիզմի կարևոր ֆունկցիաների կարգավորման խանգարումներով։


Կլինիկական պրակտիկայում ամրացել է “կոմա” հասկացությունը, որպես հաճախ իր զարգացման մեջ որոշակի փուլայնություն ունեցող, սպառնալի ախտաբանական վիճակ,որն այդպիսի դեպքերում պահանջում է անհապաղ ախտորոշում և թերապիա ԿՆՀ-ի ֆունկցիաների խանգարման հնարավոր վաղ փուլերում, երբ դրանց ճնշումը դեռ չի հասել ծայրահեղ աստիճանի։ Դրա համար կոմայի կլինիկական ախտորոշումը դրվում է ոչ միայն դրան բնութագրող բոլոր նշանների, այլ նաև ԿՆՀ-ի ֆունկցիաների մասնակի ճնշման ախտանիշների (օրինակ` ռեֆլեքսների պահպանմամբ, գիտակցության կորստի դեպքում ) առկայության դեպքում, երբ այն գնահատվում է որպես կոմատոզ վիճակի զարգացման փուլ։

 

  • Արթուն կոմա (լատ. coma vigile ) շրջապատի և իր նկատմամբ լրիվ անտարբերության և անմասնակցության վիճակ է, աուոպսիխիկայի, իսկ որոշ դեպքերում և ալլոպսիխիկ կողմնորոշման պահպանմամբ։

  • Սոմնոլենտ կոմա ( coma somnolentum, լատ. somnolentus. քնկոտ) բարձրացած քնկոտության ձևով մշուշապատ գիտակցության վիճակ է։


ԿՆՀ-ի սկզբնական կամ չափավոր արտահայտված ճնշման դռսևորումների գնահատման համար հիմք են ծառայում կոմայի զարգացման ընդհանուր օրինաչափությունների հասկացումը և այն հիվանդությունների և ախտաբանական պրոցեսների իմացումը, որոնց դեպքում կոման բնորոշ բարդություն է, յուրահատուկ կապված է հիմնական հիվանդության ախտածնության հետ և որոշում է դրա վիտալ կանխատեսումը, որն ենթադրում է նաև անհապաղ օգնության տակտիկայի որոշակի յուրահատկություն։ Այսպիսի դեպքերում կոմայի ախտորոշումն ունի ինքնուրույն նշանակություն և արտացոլվում է ախտորոշման ձևակերպման մեջ, օրինակ` բարբիտուրատներով թունավորում, երրորդ աստիճանի կոմա։ Սովորաբար կոման չի ընդգծվում ախտորոշման մեջ, երե դրա մեջ ընդգծված է այլ ախտաբանական վիճակ, որի դեպքում գիտակցության կորուստն ենթադրվում է որպես արտահայտման բաղկացուցիչ մաս, օրինակ` անաֆիլակտիկ շոկի, կլինիկական մահվան ժամանակ։

Էթիոլոգիան


Կոման ինքնուրույն հիվանդություն չի, այն ի հայտ է գալիս կամ որպես մի շարք, ԿՆՀի գործունեության պայմանների զգալի փոփոխություններով ուղեկցվող, հիվանդությունների բարդություն կամ որպես գլխուղեղի գոյացությունների առաջնակի վնասման արտահայտություն, օրինակ` ծանր գանգուղեղային տրավմայի ժամանակ։ Միաժամանակ, ախտաբանության տարբեր ձևերի դեպքում կոմատոզ վիճակները տարբերվում են ախտածնության և արտահայտման տարբեր տարրերով, որով և պայմանավորված է տարբեր ծագման կոմաների ժամանակ տարբերակված թերապևտիկ տակտիկան։

Դասակարգումը


Էթիոլոգիական սկզբունքի վրա հիմնված կոմայի դասկարգումների մեջ նկարագրված է դրա ավելի քան 30 տեսակները, որոնցից մի մասը չի դասվում առանձին հիվանդություններին, այլ հիվանդությունների և համախտանիշների խմբերին։


Առաջնային ուղեղային կոմա


Այս տեսակի կոմաների հիմքում ընկած է գլխուղեղի առաջնային ախտահարման հետևանքով առաջացած ԿՆՀ-ի ֆունկցիաների ճնշումը

 

  • Տրավմատիկ կոմա (coma traumaticum) - գանգուղեղային տրավմայի ժամանակ ԿՆՀ-ի ախտահարմամբ պայմանավորված կոմա

  • Էպիլեպտիկ կոմա (coma epilepticum) - էպիլեպտիկ նոպայի ժամանակ զարգացող կոմա

  • Ապոպլեկտիկ կոմա (coma apoplecticum) - գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների զարգացող կոմա

  • Մենինգյալ կոմա (coma meningeale) - մենինգիտների ժամանակ ինտոքսիակցիայի հետևանքով զարգացող կոմա

  • .Ապոպլեկտիֆորմ կոմա (coma apoplectiforme) - գլխուղեղի արյան շրջանառության երկորդային խանգարումներով պայմանավորված կոմա, օրինակ` միոկարդի ինֆարկտի ժամանակ

  • Ուռուցքային կոմա - ուղեղի և դրա թաղանթների ուռուցքների ժամանակ զարգացող կոմա։


Էնդոկրին կոմա


Հորմոնների անբավարար սինթեզի, դրանց ավելցուկ արտադրման կամ հորմոնալ դեղամիջոցների գերդոզայով պայմանավորված կոմա։

Հեղինակ. Հ.Մ. Մանվելյան
Սկզբնաղբյուր. Նեյրոֆարմակոլոգիա
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. neotlozhnaya-pomosch.info
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ