Իմունաբանություն
Իմունային համակարգը խթանելու 12 կենցաղային միջոց. med.news.am
Իմունային համակարգը պաշտպանում է մեր օրգանիզմը հիվանդություններ հարուցող տարրերից եւ մանրէներից, ուստի կարեւոր է, որ այն հնարավորինս բարձր արդյունավետությամբ աշխատի, հիշեցնում է Medical Daily-ն: Ներկայումս տարբեր գիտահետազոտական խմբեր կենսակերպի՝ իմունային համակարգի վրա ազդեցության ուղիները բացահայտելու փորձեր են անում, սակայն բոլոր փոխկապակցվածությունները պարզելու համար դեռ երկար ժամանակ կպահանջվի: Այդուհանդերձ, արդեն որոշակիորեն հասկանալի է, որ սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանը, տարիքին, հոգեբանական սթրեսին եւ վարքագծային կանոններին առնչվող այլ գործոնների համադրությունները կարող են այս կամ այն ազդեցությունն ունենալ հիվանդությունների դեմ պայքարի կարողության վրա:
Այսինքն, իմունային համակարգի աշխատանքի խթանման համար թանկ դեղամիջոցներ բոլորովին էլ հարկավոր չեն. կենցաղային պայմաններում ձեռնարկված միջոցառումները բավարար կլինեն՝ առավել արդյունավետությամբ աշխատող դիմադրողական համակարգ վայելելու համար.
- Պաս
Առողջ միջին եւ բարձր տարիքի մարդիկ, եւ նույնիսկ՝ քիմիաթերապիա անցնող հիվանդները, տարվա ընթացքում պարբերաբար մի քանի օր սնունդից հրաժարվելով՝ կարող են նշանակալի խթան հաղորդել իրենց իմունային համակարգին: Հարավային Քալիֆորնիայի համալսարանի գիտահետազոտական խմբի անդամները պարզել են, որ պասի ընթացքում թեկուզեւ արյան սպիտակ գնդիկների նվազեցում է նկատվում, նորմալ սննդակարգին վերադառնալուց հետո դրանց քանակը նշանակալիորեն գերազանցում է նախորդ՝ սննդային ընդմիջումից առաջ գրանցված մակարդակը: - Երաժշտություն
Երաժշտությունը ո՛չ միայն իմունային համակարգի աշխատանքը խթանելու, այլ նաեւ՝ ցավի զգացողությունը եւ վիրահատական միջամտությունից առաջ սթրեսը նվազեցնելու կարողություն ունի: Երաժշտության սիրահարների մոտ մանրէների, վարակված եւ նույնիսկ քաղցկեղային բջիջների վրա հարձակում նախաձեռնող բջիջների նշանակալիորեն բարձր քանակ է նկատվում: - Սեքս
Շաբաթական երկու անգամ սեռական հարաբերություններին տրվելով՝ օրգանիզմում վարակների եւ մանրէների դեմ պայքարող հակամարմնի՝A իմունագլոբուլինի արտադրությունը 30 տոկոսով ավելացնելու հնարավորություն կստանաք: - Astragalus
Այս խոտաբույսը չինական ավանդական խոհանոցի բաղադրիչներից է եւ իմունային համակարգի աշխատանքը խթանելու կարողությամբ է հայտնի: Ցանկության դեպքում կարող եք նաեւ սննդային հավելումների տեսքով ընդունել: - Զբոսանք անտառում
Ճապոնացի գիտնականները պարզել են, որ անտառային տեսարանները՝ քաղաքային համայնապատկերի համեմատությամբ, 20 րոպեի ընթացքում մարդու օրգանիզմում առկա իմունային համակարգի աշխատանքն արգելակող հորմոններից մեկի՝ կորտիզոլի, մակարդակը 13,4 տոկոսով ցածր մակարդակի հասցնելու կարողություն ունեն: - Կոկոսի յուղով սուրճ
Կոկոսի յուղն օրգանիզմում շաքարի կարիքը նվազեցնելու, ճարպակալումը կանխարգելելու, նյութափոխանակությունը արագացնելու եւ, արդյունքում, իմունային համակարգի աշխատանքը խթանելու հատկություն ունի: - Սաունա
Ավստրալացի գիտնականները պարզել են, որ շաբաթական երկու անգամ սաունա հաճախող մարդիկ, նման սովորույթ ընդհանրապես չունեցողների հետ համեմատությամբ, երկու անգամ շատ են հարբուխ տանում: - Կանաչ թեյ
Կանաչ թեյի բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտները ո՛չ միայն օրգանիզմը մաքրելու, արյան ճնշումը կարգավորելու եւ սրտի առողջությունը պահպանելու, այլ նաեւ՝ իմունային համակարգի աշխատանքը խթանելու հրաշալի միջոց են համարվում: - Համբույր
Համբուրվելիս, հատկապես հղի կանանց պարագայում, օրգանիզմն իմունային համակարգի համար անհրաժեշտ միկրոօրգանիզմներ է ստանում: - Գինի եւ հապալաս
Գինու եւ հապալասի բաղադրիչներից երկուսը՝ ռեսվերատրոլը եւ սնկային հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետ միջոց ծառայող պտերոստիլբենը, D վիտամինի հետ միասին, կարող են ո՛չ միայն իմունային համակարգի աշխատանքի խթանմանը հանգեցնել, այլ նաեւ թույլ չտալ, որ հակաբիոտիկների նկատմամբ ռեզիստետնտություն ձեռք բերեք: - Շփվեք
Գիտնականները հաստատել են, որ քրոնիկ հիվանդությունների եւ միայնության միջեւ որոշակի կապ կա: Ըստ այդմ, նշվում է, որ մեկուսացումը կարող է սթրեսի ավելացման եւ իմունային համակարգի թուլացման հանգեցնել: Մեծ շրջապատ ունեցող մարդիկ՝ մեկուսացվածների համեմատությամբ, սրտային հիվանդություններից խուսափելու 50 տոկոսով բարձր հավանականություն ունեն: - Կաթնաթթվային մթերք
Թթված կաթից պատրաստված կեֆիրի մեջ առկա պրոբիոտիկները՝ սովորական յոգուրտի բաղադրիչների հետ համեմատությամբ, իմունային համակարգը 5 անգամ ավելի խթանելու կարողություն ունեն: Բացի այդ, պրոբիոտիկների բաղադրության մեջ մտնող յոդի շնորհիվ վահանաձեւ գեղձն իմունային համակարգի աշխատանքը կարգավորելու հավելյալ հնարավորություն է ձեռք բերում:
Կարդացեք նաև
Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...
Այս հոդվածը պատվաստանյութերի մշակման և տարածման մասին հրապարակումներից է: ԱՀԿ-ի բացատրական նյութերից իմացե՛ք ավելին պատվաստանյութերի մասին՝ թե ինչպես են արտադրվում ու ներգործում...
Քարդիֆի համալսարանի գիտնականների հայտնագործությունը թույլ կտա բժիշկներին այնպես կարգավորել մարդու իմունային համակարգը, որպեսզի այն պայքարի քաղցկեղային բջիջների դեմ։ Դա կարող է ճանապարհ հարթել դեպի քաղցկեղի դեմ համադարման դեղամիջոցը...
Իմունային համակարգը «պաշտպանիչ մեխանիզմ» է օրգանիզմի համար, որն ունակ է ետ մղելու տարատեսակ վիրուսները, բակտերիաները և հիվանդությունները, որոնց բախվում ենք օր-օրի...
Որքան էլ պատվաստանյութերը կարեւոր նշանակություն ունեն բժշկության մեջ եւ կարող են իմունային համակարգի խթանման միջոցով մի շարք հիվանդությունների, ներառյալ՝ գրիպի դեմ կանխարգելիչ պայքարի գերարդյունավետ...
2004 թվականից եվրոպական տարածաշրջանում իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը, որի նպատակը հանրության շրջանում իրազեկությունը բարձրացնելն է, հետևաբար և պատվաստումների...
Ներկայումս մրսածության կանխարգելման համար շատերը և իրենք են ընդունում իմունային պատրաստուկներ և, նույնիսկ, երեխաներին են տալիս: Սակայն, արդյոք, դա արդարացվա՞ծ է...
Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև օտարածին նյութերի...
«Իմունիզացիայի եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում, ապրիլի 23-ին Առողջապահության նախարարությունում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար անցկացվեց Կլոր սեղան, որի առանցքային թեման վերաբերում էր իմունականխարգելմանը...
Օրգանիզմի պաշտպանական համակարգ` իմունիտետը, ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում: Առանց իմունային համակարգի նորմալ աշխատանքի հնարավոր չէ դիմակայել ոչ մի հիվանդության...
Այս հոդվածը նպատակ ունի ընթերցողին ծանոթացնելու մարդու իմունային համակարգին, որի շնորհիվ մեր օրգանիզմն օժտված է հակազդելու մի ամբողջ շարք` մասնավորապես բակտերային, վիրուսային ծագում ունեցող հիվանդությունների և դրանցից պաշտպանվելու հատկությամբ` իմունիտետով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն