Առաջին օգնություն Բերանի և ատամների վնասվածքներ
Գլխավոր
Բերանի և ատամների վնասվածքների դեպքում առաջին հերթին պետք է ապահովեք շնչուղիների անցանելիությունը, քանի որ նման վնասվածքները կարող են շնչառական բարդությունների պատճառ հանդիսանալ։ Օրինակ՝ հնարավոր է տուժածի շնչուղիների խցանում։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
- Եթե համոզված եք, որ տուժածը չունի գլխի և ողնաշարի լուրջ վնասվածքներ, նստեցրեք նրան իրանով մի փոքր առաջ թեքված։ Եթե տուժածը չի կարող նստել, շրջեք նրան կողքի, թույլ տալով, որ արյունը դուրս հոսի բերանից։
- Խնդրեք տուժածին թքել բերանում կուտակվող արյունը։
- Վերքը ծածկեք ստերիլ անձեռոցիկով և արյունահոսության դադարեցման նպատակով մատով ճնշում գործադրեք։ Շրթունքի թափանցող վնասվածքի դեպքում տեղադրեք անձեռոցիկը նրա և լնդի միջև։ Դուք կարող եք տեղադրել մյուս անձեռոցիկը շրթունքի արտաքին մակերեսին։ Եթե արյունահոսում է լեզուն, ապա ստերիլ անձեռոցիկի վրայից սեղմեք այն բութ մատի և ցուցամատի միջև։
- Եթե 10-20 րոպեի ընթացքում արյունահոսությունը չի դադարում, ապա դիմեք մասնագիտացված բուժօգնության։
- Այտուցը և արյունահոսությունը նվազեցնելու նպատակով սառը թրջոցներ դրեք շրթունքներին և լեզվին։ Տուժածին մի' տվեք տաք հեղուկներ։
- Եթե վնասվածքի պատճառով ատամները դուրս են ընկել, դադարեցրեք արյունահոսությունը։ Արյունահոսությունը դադարեցնելու նպատակով ատամնաբնի վրա դրեք խիտ ծալված անձեռոցիկ և խնդրեք տուժածին ծնոտները սեղմել։Գնդիկը մի՛ մտցրեք բացակայող ատամի ատամնաբնի մեջ։ Եթե արյունահոսությունն ուժեղ է, փոքր սառցապարկ տեղադրեք լնդի վրա։ Խնդրեք տուժածին թքել բերանում կուտակվող արյունը։ Թույլ մի' տվեք նրան ողողել բերանը: Դա կխանգարի արյան մակարդմանը։ Եթե արյունահոսությունը չի դադարում, դիմեք ատամնաբույժի օգնության։
Տե'ս նաև "ԳԼԽԻ ԵՎ ՈՂՆԱՇԱՐԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ":
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYVZDRVt' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_first_aid.php(243): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ