Երեխա Սակավարյունություն պոստհեմոռագիկ (մանկական տարիքի)
ՍԱԿԱՎԱՐՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ (ԱՆԵՄԻԱ). ՀԵՏԱՐՅՈՒՆԱՀՈՍԱԿԱՆ (ՊՈՍՏՀԵՄՈՌԱԳԻԿ)
Սուր հետարյունահոսական (պոստհեմոռագիկ) սակավարյունություն։ Երեխաների մոտ կարող է առաջանալ քթային, պորտային, ստամոքսաաղիքային և այլ արյունահոսություներից հետո, ինչպես նաև հեմոռագիկ դիաթեզների դեպքում և մեխանիկական վնասվածքի հետևանքով։ Կլինիկական պատկերը կախված է արյան կորստի քանակից և արյունահոսության արագությունից։ Բացի սակավարյունության ախտանիշներից, կարող են առաջանալ նաև թթվածնային քաղց, կոլապս և շոկային վիճակ։ Արյունահոսությունից անմիջապես հետո կարմիր արյան կողմից շեղումներ դեռևս կարող են չնկատվել («թաքնված սակավարյունություն»), քանի որ առաջանում է անոթային հունի ռեֆլեքսային փոքրացում և պահեստային արյունը մուտք է գործում արյան ընդհանուր շրջանառություն («կոմպենսացիայի ռեֆլեքսային փուլ»)։
Սակավարյունության պատկերը սովորաբար զարգանում է 1-2 օր հետո «հիդրեմիկ (ջրարյունային) կոմպենսացիայի» փուլում։ Այդ փուլում դեպի արյուն է մղվում մեծ քանակությամբ հյուսվածքային հեղուկ և անոթային հունում սկզբնական արյան ծավալը վերականգնվում է։ Չորսից հինգ օր անց սակավարյունությունից բացի, հիվանդի մոտ նկատվում են թրոմբոցիտների և նեյտրոֆիլների քանակի չափավոր շատացում։ Այս շրջանի համար բնորոշ է նաև ռետիկուլյոցիտոզը և լեյկոցիտոզը՝ արտահայտված ձախ թեքումով, ծայրամասային արյան մեջ մինչև մետամիելոցիտների ու միելոցիտների հայտնվելը։ Սա կոչվում է «ոսկրածուծային կոմպենսացիայի» փուլ։ Սակավարյունության այս ձևի դեպքում արյան կազմը լրիվ կանոնավորվում է միջին հաշվով 3-4 շաբաթվա ընթացքում։
Քրոնիկական հետարյունահոսական ( պոստհեմոռագիկ) սակավարյունություն։ Առաջ է գալիս հաճախակի կրկնվող արյունահոսություններից հետո։ Սակավարյունության այս ձևը երեխաների մոտ հազվադեպ է հանդիպում։ Կարող է առաջանալ ստամոքսաաղիքային տրակտի արյունահոսություններից՝ հաստ աղիքի արյունահոսող պոլիպի, որոշ ճիճվային ինվազիաների (անկիլոստոմիդոզ, մազագլուխ) և այլ դեպքերում։
Քրոնիկական հետարյունահոսական սակավարյունության զարգացումը բաժանվում է 2 փուլի.
- առաջինը՝ ընդգրկում է արյունահոսության սկզբից մինչև երկաթի պաշարի լրիվ սպառումը։ Այս փուլի համար բնորոշ է ուժեղացած էրիթրոպոեզը և էրիթրոցիտների համեմատաբար բարձր քանակը։
- Երկրորդ փուլում երկաթի պաշարը լրիվ սպառվում է, օրգանիզմում ընկճվում է էրիթրոպոեզը, խիստ պակասում է էրիթրոցիտների քանակը և ծանր հիպոքրոմ սակավարյունության պատկեր է զարգանում։
Հետևաբար, քրոնիկական հետարյունահոսական սակավարյունության զարգացման հիմքում ընկած են նշված երկու գործոնների միասնությունը՝ արյունահոսությունը և երկաթի պակասը։
Բուժումը։ Սուր արյունահոսության ժամանակ միջոցներ են ձեռնարկվում անհապաղ այն դադարեցնելու։ Ներերակային ներմուծվում են արյան փոխարինողներ: Արյան խումբը և ռեզուս գործոնը որոշելուց հետո անցնում են արյան փոխներարկման։ Նշանակում են սրտային դեղամիջոցներ։ Օգտագործվում են կալցիումի պատրաստուկներ, վիկասոլ, ասկորբինաթթու, ռուտին։ Քրոնիկական պոստհեմոռագիկ սակավարյունությունների ժամանակ անհրաժեշտ է առաջին հերթին բուժել այն հիվանդությունը, որը սակավարյունության պատճառ է հանդիսացել։ Նշանակվում են C, B1, B2, B6, E, A վիտամիններ, երկաթի պատրաստուկներ։ Հիվանդության ծանր դեպքերում նշանակվում է էրիթրոցիտային զանգվածի կոտորակային փոխներարկում։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն