Ախտանիշներ Վախ
Պոզիտիվ հուզական խանգարումներից հուզական վիճակների և հակազդումների ախտահարումներից մեկի ` հիպոթիմիայի արտահայտվող ձևերից մեկն է: Վախը հուզական վիճակ է, որի բովանդակությունն է կազմում սեփական «ես»-ի բարեկեցությանը կամ կյանքին սպառնացող վտանգի երկյուղը կամ անհանգստությունը։ Վախի (ինչպես նաև տագնապի) հակվածությունը կախված է սեռից, տարիքից, անձնային առանձնահատկություններից, անձի սոցիալական ուղղվածությունից, ֆիզիկական և հոգեկան առողջությունից, ինչպես նաև այն նշանակությունից ու արժեքից, որ տալիս է անձը կենսական կամ սոցիալական վտանգին։
Առանձնացնում են վախի հետևյալ տեսակները՝
ըստ դրսևորումների երանգների և ձևի՝
- ասթենիկ (ընդարմացում, թուլություն, գործողությունների աննպատակահարմարություն)
- սթենիկ (խուճապ, փախուստ, ագրեսիա),
ըստ արտահայտվածության՝
- խուճապ (հանկարծակի և կարճատև վախ, որն առաջանում է իրավիճակի անսպասելի, սակայն դեռ չգիտացված, փոփոխության պայմաններում),
- երկյուղ (աստիճանաբար առաջացող վախի զգացում, որը կապված է երկարատև ազդող վտանգի գիտակցման հետ, և այն կարող է ունենալ որոշակի լուծում), սարսափ (վախի առավելագույն արտահայտվածություն բանականության ճնշման պայմաններում՝ «խելահեղ վախ»),
ըստ դրսևորումների ծագումնաբանության`
- վիտալ վախ (վախը ծագում է սեփական մարմնից),
- ռեալ վախ (վտանգը բխում է շրջապատից),
- բարոյական կամ խղճի վախ (վախը ծագում է անձի մղումների և արժեքների վերարժեքավորման (քայքայման) հետևանքով),
ըստ զարգացման փուլերի՝
- անվճռականություն,
- անվստահություն,
- շփոթություն,
- վախկոտություն (երկչոտություն),
- տագնապ,
- վախ,
- սարսափ։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն: med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYPhVZxR' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_axtanish.php(67): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ