Երեխա Հեպատոլենտիկուլյար դեգեներացիա
(ՀԵՊԱՏՈՑԵՐԵԲՐԱԼ ԴԻՍՏՐՈՖԻԱ, ՎԻԼՍՈՆ-ԿՈՆՈՎԱԼՈՎԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, ՎԵՍՏՖԱԼԻ ՊՍԵՎԴՈՍԿԼԵՐՈԶ)
Ժառանգական հիվանդություն է, որը ծագում է լյարդում և այլ օրգաններում պղնձի մեծ քանակության կուտակման հետևանքով։ Հիվանդությունը ժառանգվում է աուտոսոմ֊ ռեցեսիվային տիպով, որի զարգացման համար նշանակություն ունեն նաև արտածին գործոնները՝ վարակներ, թունավորումներ, որոնք ախտահարում են լյարդը։ Հիվանդության պաթոգենեզում մեծ նշանակություն է տրվում լյարդում ցերուլոպլազմինի գոյացմանը, որը փոխադրական սպիտակուց է և արյան մեջ միանում է պղնձին։ Հեպատոլենտիկուլյար կազմափոխություն ունեցող հիվանդների արյան մեջ պղինձը ալբումինի և ամինոթթուների հետ անկայուն միացություններ է առաջացնում։ Պղինձը սովորաբար հեշտությամբ է անջատվում և կուտակվում հյուսվածքներում, հատկապես՝ լյարդում, ուղեղի թաղանթներում ևաչքի եղջերապատյանում։ Ազատ պղնձի ավելցուկն ընկճում էօքսիդացման պրոցեսները, ինչպես նաև որոշ ֆերմենտների ակտիվությունը, որի հետևանքով բջիջները ենթարկվում են մեռուկացման։ Մեռուկացում է նկատվում առաջին հերթին այն հյուսվածքներում, որտեղ թթվածնի պահանջը հատկապես մեծ է, այսինքն, գլխուղեղում, նրա ոսպանման կորիզներում և մեծ կիսագնդերի կեղևում։
Կլինիկան։ հիվանդությունն սկսում է զարգանալ մանկական տարիքում։
Մինչև նյարդային համակարգի ախտահարման ախտանիշների առաջացումը, որպես կանոն, երևան են գալիս տարբեր ընդերային խանգարումներ, որոնցից ամենագլխավորը լյարդի գործունեության խանգարումն է։ Հայտնաբերվում է լյարդի չափերի մեծացում, դիսպեպտիկ երևույթներ, ցավեր աջ թուլակողում։ Դեղնուկ հազվադեպ է զարգանում։
Հիվանդության բնորոշ նշանը աչքի եղջերապատյանի եզրերում կանաչագորշ գունակի կուտակումն է (Կայզեր-Ֆլեյշերի օղակ)։ Երբեմն նկատվում է դեմքի և մարմնի դեղնականաչագույն գունավորում։ Նշվում են հոդացավեր, արտահայտված քրտնոտություն։ Արյունահոսական երևույթները, քթային արյունահոսությունը հաճախ են հանդիպում, դրական է լարանի (ժգուտ) փորձանմուշը։
 Ն. Վ. Կոնովալովը հեպատոլենտիկուլյար  դեգեներացիայի 5 ձև է առանձնացնում։
- Որովայնային ձևն ընթանում է ենթասուր դիստրոֆիայի պատկերով ընթացող լյարդի ծանր ախտահարումով և ավարտվում է հիվանդի մահով։ Նյարդաբանական ախտանիշներն այդ դեպքերում չեն հասցնում զարգանալ, քանի որ հիվանդությունը տևում է ընդամենը մի քանի ամիս, երբեմն 2-3 տարի։
- Ռիգիդնո-առիթմոհիպերկինետիկ (կարկամաանռիթմագերշարժական) կամ վաղ ձևը նույնպես սկսվում է մանկական տարիքում և բնորոշվում է արագ ընթացքով։ Հիմնականում նկատվում է մկանային կարկամվածություն, որը բերում է կծկանքների, շարժումների դանդաղման և աղքատացման, խորեոաթետոիդ բռնազբոսիկ շարժումների։ Բնորոշ են դիմախաղից զուրկ և սառած ժպիտով դեմքը, խոսելու խանգարումը (դիզարտրիան), կլման խանգարումը (դիսֆագիան), էպիլեպտանման ցնցումները։ Հիվանդությունը տևում է 2-3 տարի։
- Դողդողացող-կարկամայինը սկսվում է պատանեկան տարիքում և այս հիվանդության ամենահաճախ հանդիպող ձևն է։ Այն արտահայտվում է դանդաղ զարգացող երևույթներով և ունի երկարատև ընթացք։ Հատկանշական է միաժամանակ զարգացող ծանր կարկամվածությունը և դողդողոցը։ Երբեմն հայտնաբերվում են աթետոիդ և խորեանման բռնազբոսիկ շարժումներ։ Հիվանդների կյանքի միջին տևողությունը կազմում է 5-6 տարի։
- Ալիքաձև տարբերակը սկսվում է 20-30 տարեկանում, ընթանում է դանդաղ, տևում է 10-15 և ավելի տարիներ։ Գերակշռում է դողացումը, կարկամվածությունը հայտնվում է միայն հիվանդության վերջում։
- Արտաբրգակեղևայինը հիվանդության հազվադեպ հանդիպող ձևերից է։ Զարգանում են թերլուծանքներ (պարեզներ), նկատվում են ծանր էպիլեպտաձև ցնցումներ, որոնք զուգակցվում են թուլամտությամբ։ Ախտաանատոմիական հետազոտությամբ մեծ կիսագնդերի կեղևում հայտնաբերվում են փափկեցման տարածուն հատվածներ։
Ախտորոշումը հաստատվում է հիվանդության ժառանգական բնույթի մասին եղած անամնեզի տվյալների, աչքի եղջերապատյանում օղակի առկայության, լյարդի ախտահարման, հիպերամինոացիդուրիայի հիման վրա։ Ախտորոշիչ նշանակություն ունի նաև արյան մեջ ցերուլոպլազմինի ցածր պարունակությունը։
Բուժման նպատակներով օգտագործում են D-պենիցիլամին, որից լավ արդյունք է ստացվում։ Տրվում են նաև ծծմբային դեղամիջոցներ, որոնք կապում են պղինձը և այն հեռացնում օրգանիզմից։ Նշանակվում է ածխաջրերով հարուստ և պղնձից աղքատ կաթնաբուսական դիետա։
Փսիխոզների զարգացման դեպքում հիվանդներին տրվում են հոգեհակ (փսիխոտրոպ) դեղամիջոցներ։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
 Տեղեկատվություն. med-practic.com
 
         
    
         
		 
        
        
	ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ 
     
     
    