Հղի կնոջ և ապագա երեխայի վիճակի ժամանակին որակյալ և մասնագիտական բժշկական հսկողությունը, ծննդաբերության և հետծննդյան շրջանի գրագետ վարումը կարող են կանխարգելել կրիտիկական վիճակներ՝ հանդիսանալով մոր և մանկան առողջության գրավական:
Էրեբունի ԲԿ-ի ծննդատունն ունի III աստիճանի բարձրագույն կատեգորիա և հանդիսանում է բազմապրոֆիլ հիվանդանոցի բաղկացուցիչ մասը, որտեղ հսկվում և ծննդալուծվում են բարձր ռիսկի հղիներն ինչպես մանկաբարձագինեկոլոգիական ախտաբանություններով, այնպես էլ այլ օրգան-համակարգերի հիվանդություններով: Էրեբունի ԲԿ-ի հարմարավետ և բարձր որակավորում ունեցող ծննդատանը յուրաքանչյուր տարի գրանցվում է ավելի քան 4000 ծնունդ և տարեկան մոտավորապես 27 000 կին ստացիոնար բուժում է ստանում օպերատիվ ու կոնսերվատիվ գինեկոլոգիայի բաժանմունքներում: Ծննդատան ամբուլատոր ծառայությունը յուրաքանչյուր տարի սպասարկում է մոտավորապես 200 000 կնոջ:
ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ
ԾՆԱՐԱՆ և ՀԵՏԾՆՆԴՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԾՆՆԴԱՏԱՆ ԱՆԷՍԹԵԶԻՈԼՈԳԻԱՅԻ և ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ