Առաջին օգնություն Դիֆթերիա
Գլխավոր
Դիֆթերիան սուր վարակիչ հիվանդություն է։ Դիֆթերիայի հարուցիչն արտադրում է թունավոր նյութեր, որոնք, անցնելով արյան մեջ, ախտահարում են ամբողջ մարմինը, առավելապես՝ սիրտը, նյարդային համակարգը, երիկամները և վերին շնչուղիները։ Դիֆթերիան շատ վտանգավոր է և, եթե առաջին իսկ օրերին չհայտնաբերվի ու չբուժվի, կարող է բերել մահվան։ Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 2-10 օր։ Դիֆթերիայով հիվանդը վարակիչ է դառնում գաղտնի շրջանի վերջին 2–3 օրերից սկսած մինչև ապաքինումը։
ՆՇԱՆՆԵՐԸ
- մարմնի ջերմաստիճանի գգալի բարձրացում,
- գորշասպիտակավուն փառ բերանի խոռոչի, շնչուղիների կամ այլ օրգանների լորձաթաղանթների վրա,
- շնչառական ուղիների և պարանոցի շրջանում արտահայտված այտուց, որը կարող է հանգեցնել շնչուղիների փակման և շնչառության խիստ դժվարացման,
- ցավի գրեթե լրիվ բացակայություն այտուցված օրգաններում,
- ձայնի խռպոտում՝ ընդհուպ մինչև կորուստ,
- հազ,
- աղմկոտ շնչառություն,
- շնչահեղձության նոպաներ,
- կլման դժվարացում։
Տե'ս նաև "ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ":
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYJbIqXv' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ