Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Կավաբուժություն

Կավաբուժություն

Կավաբուժությունը բուժիչ հնագույն միջոցների շարքին է դասվում: Կավը հարուստ է հանքային աղերով եւ միկրոէլեմենտներով, որոնք խիստ անհրաժեշտ են մարդու օրգանիզմին:

 

Հնում այն օգտագործել են թրջոցների տեսքով կամ մաշկի վրա քսելով, ինչպես նաեւ խմել են` բացիլների եւ թունավոր նյութերի դեմ պայքարելու նպատակով: Շատ հայտնի են հատկապես կավի մաքրող եւ սպիտակեցնող հատկությունները, այդ իսկ պատճառով այն հնում օգտագործել են նաեւ սպիտակեղեն լվանալիս: Մեր օրերում կրկին կավաբուժությունն արդիական է դարձել: Կավի գույնը կախված է նրա հանքային բաղադրությունից (երկաթի, պղնձի քանակից եւ այլն) եւ ծագումից: Կավը լինում է կապույտ, կանաչ, սպիտակ, սեւ, կարմիր, դեղին եւ մոխրագույն. Դրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ բաղադրությունը եւ բժշկության, կոսմետոլոգիայի մեջ օգտագործվում է տարբեր նպատակներով: Կավն իր մեջ պարունակում է մագնիում, կալցիում, կալիում, ազոտ, երկաթ, կվարց, ֆոսֆատ, կայծքար (ՍՐպՎվպջպՎ), եւ այլն: Այս բոլորը շատ անհրաժեշտ են մեր օրգանիզմի համար: Կավը ներծծում է թունավոր նյութերը եւ հեռացնում օրգանիզմից` ամբողջությամբ մաքրելով այն: Հաստատված է, որ կավը հակաբակտերիալ, հակաուռուցքային (բարորակ եւ չարորակ ուռուցքների դեպքում) ուժեղ միջոց է: Շատերը դա պայմանավորում են կավի մեջ առկա շատ հազվագյուտ ռադիոակտիվ ռադիում էլեմենտով, որը, որոշակի քանակության դեպքում, մարդու համար դրական դերակատարում ունի: Կավը մաքրող եւ պարուրապատող շատ արդյունավետ բնական միջոց է, որը կարգավորում է նյութափոխանակությունը: Նույնիսկ կարծիք կա, թե կավն ունակ է մարդու բիոդաշտը կարգավորել:

Կապույտ կավ


Այս կավն իր մեջ պարունակում է բոլոր հանքային աղերն ու միկրոէլեմենտները, որոնց կարիքն ունի մեր օրգանիզմը (վերեւում թվարկված է): Բացի այդ, կապույտ կավը հարուստ է ցինկով, ալյումինիումով, կոբալտով, մոլիբդենով, պղնձով, արծաթով, մարգանեցով եւ այլ նյութերով։ Հրաշալի հակաբորբոքային միջոց է: Կապույտ կավը մաքրում, ախտահանում է մաշկը, ակտիվացնում է արյան շրջանառությունը եւ մաշկաբջիջների գործունեությունը: Կապույտ կավը ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է նաեւ որպես ճաղատանալու, մազաթափության դեմ արդյունավետ միջոց: Կապույտ կավը հաճախակի օգտագործելով` կազատվեք մի շարք հիվանդություններից: Կապույտ կավը` կավի տեսակների մեջ հնագույնն է: Հրաշալի կոսմետիկ միջոց է: Այն օգտագործվում է որպես դիմակ` դեմքի եւ ամբողջ մարմնի մաշկի համար: Առհասարակ, կապույտ կավը նաեւ ակտիվացնում է արյան կարմիր գնդիկների` էրիտրոցիտների առաջացումը, ինչն էլ իր հերթին կանխում է անեմիան` սակավարյունությունը: Այս կավի միջոցով բուժում են միգրենը, գլխացավերը, հոդային հիվանդությունները, աղեստամոքսային խնդիրները, եւ այլն: Կավն ակտիվացնում է իմունային համակարգը, նյութափոխանակությունը, արագացնում է վերքերի եւ խոցերի ապաքինումը: Հնուց հայտնի է, որ կավի ջրով լվացումները դեմքի մաշկը լավացնում են, առողջացնում: Կավը կանխում է թարախային պրոցեսները: Օրինակ, Հին Եգիպտոսում, Չինաստանում եւ Բաբելոնում մսամթերքը, միրգը, բանջարեղենը երկար ժամանակով պահպանում էին կավի տարբեր տեսակների փոշին օգտագործելով: Թրջում էին կավաջրի մեջ եւ երկար պահպանում:

Կապույտ կավը բժշկության մեջ շատ է օգտագործվում: Ցարական Ռուսաստանում կապույտ կավը շատ թանկ գնով արտերկրում էին վաճառում: Կապույտ կավը օգտագործում էին ճարպակալման, հոդերի հիվանդությունների, մկանային թուլությունների, վահանագեղձի հիպոֆունկցիայի դեպքում: Կապույտ կավը հակացուցումներ չունի: Իսկ միներալների քանակով այն գերազանցում է մրգերին եւ բանջարեղենին: Այն նաեւ օգտակար է ռադիացիայի հետեւանքով առաջացած օնկոլոգիական հիվանդությունների դեպքում:

Կանաչ կավ


Այս կավատեսակը ներկված է երկաթի օքսիդով: Բացի վերոնշյալ բոլոր հանքային նյութերից, միկրոէլեմենտներից եւ վիտամիններից, նաեւ պոտաշ (տՏՑՈՔ, կալիումի կարբոնատ K2CO3) է պարունակում, որն անգույն բյուրեղներ է առաջացնում, որոնք շատ լավ լուծվում են ջրի մեջ: Մոտ 50% կրեմնիումի (սիլիցիումի) դիօքսիդ, 13% ալյումինիում եւ 15% այլ նյութեր է պարունակում` ոսկի, արծաթ, ծանր մետաղներ, պղինձ եւ այլն:

Սպիտակ կավ կամ կաոլին (ճենակավ)

Սպիտակ կավի բաղադրությունը նման է կանաչ կավին: Տարբերվում է միկրոէլեմենտների քանակությամբ: Կաոլինի հատկությունները դեռեւս մ.թ.ա. 4-րդ դարում` Հիպոկրատի կողմից են նկարագրվել: Այդ ժամանակներից սկսած սպիտակ կավը գեղեցիկ կանայք օգտագործել են դիմակների մեջ: Կաոլինը հարուստ է կայծքարով, ցինկով եւ մագնիումով: Կանխում է մազաթափությունը, եւ ամրացնում է վնասված-կոտրվող եւ հիվանդ մազերը: Վերականգնողական հատկություն ունի: Շատ օգտակար է հատկապես թառամած, հոգնած եւ բարակ մաշկի համար: Անփոխարինելի անտիսեպտիկ միջոց է: Սպիտակ կավը եւս հնում օգտագործել են ճարպակալման, մազաթափության դեմ, աղիների քրոնիկ հիվանդությունների բուժման, եղունգների ամրացման, մարսողական տրակտից թունավոր նյութերի հեռացման համար:

Կարմիր, դեղին եւ մոխրագույն կավ

Սրանք կավի հազվագյուտ տեսակներ են, որոնք հիմնականում օգտագործվում են կոսմետոլոգիայի մեջ: Կարմիր կավի գույնը պայմանավորված է երկաթի օքսիդի եւ պղնձի, մարգանեցի, գեմատիտի պարունակությամբ: Օգտագործվում է որպես օրգանիզմում երկաթի պակասը լրացնող միջոց: Կարմիր կավն օգտագործվում է նաեւ սրտանոթային հիվանդությունների, ոտքերի վարիկոզային, էնդոկրին հիվանդությունների, զարկերակային թերլարման (արտերիալնայա գեպոտոնիա) դեպքում: Դեղին կավը թոշնած մաշկի համար խիստ օգտակար է, հեռացնում է թունավոր նյութերը եւ հատկապես չոր մաշկը հարստացնում է թթվածնով: Դեղին կավն իր բաղադրության մեջ նատրիումի միասնություն ունի, ծծումբ, եւ օգտագործվում է գլխուղեղի արյան շրջանառության խախտման` ինսուլտի, գլխացավերի, օստեոխոնդրոզի դեպքում: Մոխրագույն կավը թարմացնող եւ տոնուսը բարձրացնող հատկություն ունի: Այս կավն օգտագործում են հատկապես տաքության` մարմնի ջերմաստիճանն իջեցնելու, մաշկի բորբոքային հիվանդությունների, որոշ ներքին օրգանների բուժման նպատակով: Մոխրագույն-սեւ կավը շատ օգտակար է արտրոզի եւ արտրիտի դեպքում, այն նաեւ երիտասարդացնում է մաշկը:

Կավով դեղատոմսեր

Կավի փոշին 1:1 հարաբերակցությամբ բացեք ջրի հետ, որպեսզի թթվասերի պես զանգված դառնա: Կավը չի կարելի մետաղյա տարայի մեջ պահել կամ մետաղյա գդալով խառնել: Ստացված զանգվածը կարող եք պահել սառնարանում եւ ժամանակ առ ժամանակ օգտագործել: Չորանալու դեպքում այն կարող եք կրկին ջրով բացել: Արտրիտի, արտրոզի, օստեոխոնդրոզի եւ հոդատապի (պոդագրա) դեպքում 40-45 ջերմաստիճան տաքության ջրով բացված կավը լցրեք 4 տակ ծալված անձեռոցիկի մեջ (1,5-2 սմ հաստության), սպիրտով կամ օղիով մաքրեք ցավող հատվածները եւ դրեք այդ հատվածների վրա: Փաթաթեք բինտով եւ տաք կտորով: 2-3 ժամ պահելուց հետո հանեք կավը, տաք ջրով մաքրեք այդ հատվածները, չորացրեք եւ կրկին փաթաթեք տաք շորով:

Վնասվածքների (եւ մկանի ձգումների) դեպքում օրը 2 անգամ 2-3 ժամով վնասված հատվածին սառը ջրով բացված կավով թրջոցներ դրեք:

Հարբուխի դեպքում օրը 3-4 անգամ 20 րոպեանոց թրջոցներ դրեք կավով: Ջրով բացված կավը պետք է 40 աստիճան տաքության լինի: Թրջոցը դրեք ճակատային եւ քթի հատվածներում: Հայմորիտի դեպքում նույն թրջոցը դրեք քթանցքի աջ եւ ձախ կողմերում:

Ատամնացավի դեպքում օգտակար է կավով եւ ջրով պատրաստված փոքրիկ գնդիկը (մարմնի ջերմաստիճանի) տեղադրել ցավող ատամի կողմից` լնդի վրա: Միաժամանակ կարող եք տաք կավը ծոծրակի վրա քսել:

Կավով դիմակներ

Կավը ջրի հետ բացեք` 1:2 հարաբերակցությամբ, փայտե կամ ապակե գդալով լավ խառնեք, որպեսզի միասեռ զանգված դառնա, եւ 10-12 ժամ տեղադրեք լույսի տակ: Այնուհետեւ այդ զանգվածը 0,5-0,7 սմ հաստությամբ քսեք նախապես լվացված-մաքուր մաշկի վրա` դեմքին, պարանոցին, մարմնին: Պետք չէ դիմակը դնել աչքերի շուրջ եւ քթի հատվածում: 20 րոպե պահելուց հետո գոլ ջրով լվացեք դեմքը եւ սնուցող կրեմ քսեք:

Պզուկների դեպքում շաբաթը 1-2 անգամ սպիտակ կավով դիմակ պատրաստեք. այն մաքրում է մաշկի ծակոտիները, հեռացնում է պզուկները, բշտիկները, եւ լավացնում է մաշկի գույնը:

Ի դեպ, դիմակների դեպքում կավը նաեւ կարող եք բացել վարունգի հյութով: Այդպես նաեւ կազատվեք պեպեններից:

Չոր մազերի վրա կավով պատրաստված դիմակը քսեք, ցելոֆանե գլխարկով փակեք մազերը, ապա սրբիչով փաթաթեք գլուխը: Կես ժամից կավը լվացեք մազերից, ապա մազերը սովորականի պես լվացեք:

- Կավով կոմպրեսները եւ թրջոցները օգտակար են հոդերի եւ ողնաշարային հիվանդությունների դեպքում: Ի դեպ, հարգի առողջարաններում կավը մշտապես օգտագործվում է բուժումների նպատակով: Նաեւ կավով լոգանքներ են կազմակերպվում: Տնային պայմաններում դուք եւս կարող եք կավն իր բոլոր հնարավորություններով օգտագործել:

- Պոլիարտրիտի դեպքում եզնալեզվի (պոդորոժնիկ) 1-2 ճաշի գդալ տերեւները 1 թեյի բաժակ եռացրած ջրի մեջ լցրեք, ավելացրեք 0,5 թեյի բաժակ կավ, լավ խառնեք (ապակե կամ փայտյա տարայի մեջ, ապակե կամ փայտյա գդալով), որպեսզի թթվասերի պես զանգված դառնա: Դանդաղ եւ զգուշորեն ցավող հատվածներին քսեք այդ զանգվածը, օրվա ընթացքում եւս մեկ անգամ կրկնեք պրոցեսը: Շաբաթվա ընթացքում մի քանի անգամ կրկնեք սա:

- Օստեոխոնդրոզի դեպքում վերցրեք 1 թեյի գդալ մեղրը, եւ նույնքան ալոէի հյութը: Խառնեք իրար, ավելացրեք 3 ճաշի գդալ գոլ ջուր, ապա ավելացրեք կավը: Հաստ շերտով ստացված զանգվածը քսեք մեջքին` ողնաշարի հատվածներում: Ծածկեք մեջքը պոլիէթիլենե կտորով, ապա` հաստ սրբիչով կամ բրդյա կտորով: 1-2 ժամ պառկեք, ապա մաքրեք կավը եւ մաշկը մաքրեք տաք ջրով: Այս պրոցեդուրայից հետո չպետք է մրսացնեք ձեզ: 2-3 շաբաթ անընդմեջ եւ շաբաթը 2-3 անգամ կրկնեք այս պրոցեդուրան:

- Օստեոխոնդրոզի դեպքում 1 ճ/գ ալոէի հյութը, 1թ/գ կիտրոնի հյութը 2 թեյի բաժակ գոլ ջրի մեջ խառնեք եւ վրան ավելացրեք կավը, այնքան, որ ոչ շատ թանձր զանգված ստացվի: Թանզիֆե կտորը թրջեք ստացված զանգվածի մեջ եւ գոտկատեղը ժամանակ առ ժամանակ մաքրեք դրանով: Մեկ շաբաթվա ընթացքում օրը 2-3 անգամ կրկնեք պրոցեսը:

 

Դեռեւս Ավիցեննան է իր աշխատություններում անդրադարձել կավաբուժությանը: Կավի բոլոր տեսակները ժողովրդական բժշկության մեջ անփոխարինելի եւ շատ արդյունավետ միջոց են: Կավը հիմնականում օգտագործում են թրջոցների տեսքով: Այն (ջրի հետ լուծելիս) պետք է անպայման պատրաստել առանց վնասվածքների էմալապատ, ապակե կամ փայտյա պնակի մեջ: Կավի թրջոցն իր մեջ է կլանում վնասված կամ մահացած բջիջները` օրգանիզմի մեջ արտադրվող շլակների եւ թունավոր նյութերի հետ միասին: Կավով թրջոցներ արվում են այրվածքների, վնասվածքների, ջարդվածքների, տրոֆիկ խոցի (եւ այլն) դեպքում...##: Քանի որ կավը հակացուցումներ չունի, հետեւաբար այն կարող են օգտագործել ցանկացած տարիքի մարդիկ: Ուռուցքների, խոցերի, էկզեմայի այրվածքների դեպքում կավի թրջոցը դնում են ուղղակի մաշկի վրա` առանց անձեռոցիկի գործածության: Մաշկը լվանում են, երբ կավն ամբողջովին չորացած է լինում: Լվանալուց հետո կրկին կավից թրջոց դնել հիվանդ հատվածի վրա: Նույնը կրկնել այնքան ժամանակ, մինչեւ ցավն ու հիվանդությունն ամբողջովին անցնի: Իհարկե, հիվանդությունն անմիջապես չի անցնում. սկզբում կավը պետք է ներծծվի, վերքի միջոցով օրգանիզմից կլանի թունավոր նյութերը, վնասակար հեղուկը եւ կեղտը: Մինչեւ այդ նյութերն ամբողջովին չմաքրվեն` վերքը չի ապաքինվի: Եթե վերքը, ջարդվածքը, ուռուցքը կամ որեւէ այլ հիվանդություն կավի միջոցով բուժեք, ապա համոզված եղեք, որ օրգանիզմը դրանցից կմաքրեք ամբողջությամբ, եւ այլեւս դրանք ի հայտ չեն գա: Իհարկե, պայմանով, որ դրանից հետո կհետեւեք ձեր սննդակարգին եւ առողջ ապրելակերպ կվարեք:

Խմելու համար կավի փոշին պետք է անհրաժեշտ քանակության ջրի հետ բացել, լավ խառնել եւ կում-կում խմել: Այն պետք է խմել միայն ուտելուց առաջ: Կավով լուծույթը խորհուրդ է տրվում խմել պոդագրայի, աթերոսկլերոզի, շաքարախտի, մաշկային հիվանդությունների, արյան, լյարդի, լեղապարկի եւ երիկամների հիվանդությունների դեպքում: Իսկ սակավարյունության, օրգանիզմում հանքային նյութերի պակասի դեպքում խորհուրդ է տրվում մշտապես օգտագործել կավաջուրը: Կավը խթանում է մարսողական տրակտի լորձաթաղանթի աշխատանքը եւ կանոնակարգում է աղիների ֆունկցիան, եւ կավաջրի ընդունումն օգնում է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների բուժմանը:

Անգինայի դեպքում մեկ թեյի բաժակ ջրի մեջ լուծեք 1 թեյի գդալ կավի փոշին, եւ այդ լուծույթով յուրաքանչյուր ժամը մեկ ողողեք կոկորդը` միեւնույն ժամանակ՝ մի քանի կում խմելով այն: Սակավարյունության դեպքում խորհուրդ է տրվում օրը երեք անգամ, ուտելուց կես ժամ առաջ, խմել կեսական բաժակ գազարի հյութ` նախապես այն խառնելով մեկ թեյի գդալ կավի փոշու հետ: Բացի այդ, անհրաժեշտ է մեկ տարվա ընթացքում ամեն օր, օրը 1-3 անգամ ջրով խմել 1 թեյի գդալ եղինջի (ՍՐՈտՌՉՈ) չորացրած տերեւների փոշի: Ընդ որում` ցանկալի է, որ այդ եղինջը հավաքված լինի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում: Նաեւ ցանկալի է` այդ փոշին լցնել ցանկացած սննդի մեջ եւ ուտել այն:

Կապույտ կավով եւ ջրով պատրաստված թանձր լուծույթը դրեք թանզիֆե կտորի վրա եւ 2-3 ժամ դրեք ցավող հատվածների վրա: Վրան ցելոֆանով փաթաթեք եւ տաք պահեք: Ապա հանեք թրջոցը, լվացվեք գոլ ջրով եւ դեն նետեք կավե թրջոցը, քանի որ այն չի կարելի օգտագործել երկրորդ անգամ: Նույն պրոցեդուրան կրկնեք այնքան ժամանակ` մինչեւ ապաքինվեք: Օրական կարող եք 1-5 թրջոց դնել: Կավը օրգանիզմից հեռացնում է բորբոքային բոլոր պրոցեսները: Ներծծում է ուռուցքածին թունավոր նյութերը, օգտակար է մաստոպատիայի, հայմորիտի, վահանագեղձի հիվանդության դեպքում: Փորկապության դեպքում խորհուրդ է տրվում 0,5 թեյի գդալ կապույտ կավը լուծել գոլ ջրի մեջ եւ խմել սոված փորին: Երեկոյան նույնը կրկնել ուտելուց 2 ժամ առաջ: Խմելու համար մի կտոր կապույտ կավը լավ լվացեք, մանրացրեք եւ մեկ լիտրանոց ապակե տարայի մեջ լցրեք: Մաքուր ջուր լցրեք վրան եւ լուծեք այն: Այն կարող եք պահպանել նույնիսկ 2 ամիս. թանձրանալու դեպքում վրան ջուր ավելացրեք: Ցանկալի է տարան ժամանակ առ ժամանակ արեւի տակ դնել: Ներքին օրգանների բուժման համար խորհուրդ է տրվում կավաջուրն օգտագործել փոքր-ինչ տաք վիճակում: Տաքացրեք այն գոլորշու վրա, սակայն չեռացնեք: Կավը չի կարելի պահել սառնարանում: Մեր ընթերցողներից մեկը պատմում էր, որ իր բարեկամուհին ընկել եւ վնասել էր ծունկը: Ոտքի այդ հատվածն ուռչել, կարմրել էր, եւ ծնկային հոդերից հեղուկ էր դուրս եկել: Բժիշկներից մեկը խորհուրդ էր տվել վիրահատել ծունկը: Սակայն, բարեբախտաբար, մի ծեր կին խորհուրդ էր տվել ոտքը բուժել կավի օգնությամբ: Թթվասերի թանձրության կավաջրի թրջոցները (երեք օր շարունակ) օգնեցին ուռուցքը անցկացնել, ոտքը բուժել:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

05.12.2013

Հարգելի Սերինե, բարև Ձեզ, անկախ պատճառից, որի արդյունքում կա ծնկի վնասում, հարկավոր է վնասվածքաբանի (տրավմատոլոգի) խորհրդատվություն:

սերինե

01.12.2013

ծունկի մեջ ջուր հավաքվելւ դեպքում ինչ խորհուրդ կտաք?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ