ՇԵՆԱՎԱՆ բժշկական ամբուլատորիա |
|
|
|
||||||||||||
Ամբուլատորիան հիմնադրվել է 1996 թվականի նոյեմբերին: Մինչ այդ ևս գորրծել է հիմնարկը՝ որպես ամբուլատորիա, սակայն որպես ընտանեկան բժշկի գրասենյակ ձևավորվել է 1996 թվականին: Ծրագիրն իրագործվել է առողջապահության առաջնային ծրագրերի իրականացման գրասենյակի օգնությամբ: 2000-2001թթ. մասնագետները վերապատրաստվել են Առողջապահության ազգային ինստիտուտում: Ամբուլատորիայում մատուցվում է ընտանեկան բժշկության, կլինիկական լաբորատորիայի, իմունիզացիայի ծառայություններ: Ամբուլատորիան սպասարկում է 5 համայնք` Շենավան, Հաղթավան, Երնջատափ, Ափնա, Շողակն: Ընդհանուր առմամբ, բնակչության ընդհանուր թիվը 3000 է: Բացի Շողակնից, այս համայնքներում գործում են նաև վերակառուցված բուժմանկաբարձական կետեր, որոնք բուժական պարագաներ և դեղորայք ստանում են ամբուլատորիայից: Բուժմանկաբարձական կետերն իրականացնում են առաջին բուժօգնություն: Աշխատանքները պարբերաբար վերահսկվում է ամբուլատորիայի բժշկի կողմից: Ամբուլատորիան բիոքիմիական և ուլտարաձայնային հետազոտության համար անհրաժեշտ սարքավորումների կարիք ունի: |
|
Սույն կայքէջը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Կայքէջի բովանդակության համար պատասխանատու են հեղինակները, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ Կառավարության տեսակետները: | |||