ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ
Ինչո՞ւ է տղամարդկանց մոտ առավոտյան ժամերին էրեկցիա առաջանում. news.am
Առավոտյան ժամերին ի հայտ եկող էրեկցիան անխտիր բոլոր տղամարդկանց պարագայում նորմալ ֆիզիոլոգիական բնույթ է կրում: Փորձենք պարզել, թե ինչպես է երբեմն տհաճությունների պատճառ հանդիսասող այդ երեւույթը գիտականորեն բացատրվում: Սպոնտան էրեկցիա գիտական անվանումը ստացած ֆենոմենը սովորաբար գիշերային ժամերին, կամ արթնանալիս է զգացնել տալիս:
Ընդ որում, էրեկտիլ դիսֆունկցիայով չտառապող բոլոր տղամարդիկ քնած ժամանակ կարող են 3-5 անգամ երեւույթի կրողը դառնալ, հաղորդում է IFL Science-ը: Ըստ սաղմնաբանների բացահայտումների առնանդամի գիշերային պրկվածությունը նույնիսկ արգանդում՝ պտղի մոտ է նկատվում: Այն կարող է ամբողջ կյանքի ընթացքում տղամարդու անբաժան ուղեկիցը դառնալ: Տղամարդիկ այս հարցում միայնակ չեն. կանանց մոտ էլ քնած ժամանակ կլիտորային էրեկցիա եւ հեշտոցային կոշտացում կարող է ի հայտ գալ: Նույն երեւույթը նաեւ մի շարք կանթասուն կենդանիների մոտ է նկատելի:
Այս ուղղությամբ վերջին տարիներին կատարվող հետազոտությունները թեեւ սպոնտան էրեկցիայի մի շարք բացատրություններ են տալիս, բայցևայնպես դրանք բոլորն էլ շարունակում են անապացույց մնալ: Տեսություններից մեկի համաձայն առնանդամի գիշերային պրկվածությունը ազոտի օքսիդի բուռն արտազատման արդյունքում է ի հայտ գալիս: Արյունատար անոթների ներքին պատը կազմող էնդոթելիալ բջիջներից արտազատվող այս միացությունը հզոր անոթալայնիչ հատկությամբ է օժտված: Անոթների լայնացման արդյունքում արական արտաքին սեռական օրգանի հատուկ հյուսվածքներն ակտիվ արյունամատակարարվում են:
Այս ամենի կարգավորման բարձրագույն կենտրոնը գլխուղեղի երկու հատուկ կառույցներն են իրականացնում՝ վառոլյան կամուրջն ու հիպոթալամուսը: Ընդհանրապես, էրեկցիայի երկու տեսակ գոյություն ունի՝ հոգեծին եւ ռեֆլեքսային: Առաջինը գրգռիչ մտքերի կամ պատկերների խթանմամբ եւ նյարդային ազդակների օգնությամբ տեղի ունեցող գործընթաց է հանդիսանում, իսկ ահա երկրորդն ակամայից, երբեմն նույնիսկ՝ գերլցված միզապարկի ճնշող ազդեցությամբ է խթանվում:
Կարդացեք նաև
Շվեդական Lelo ընկերությունը ստեղծել է «ապագայի պահպանակներ», որոնք մի քանի անգամ ամուր են ավանդականից: Այս մասին հայտնում է Tech Insider-ը: Ընկերության հիմնադիր Ֆիլիպ Սեդիքի խոսքով՝ չնայած հեղափոխական...
Մարդու սպերմատոզոիդներն ավելի արագ են ընթանում եւ ավելի լավ են պահպանում իրենց ուղղությունն ամուր մակերեւույթի վրա, որի բացակայության դեպքում նրանց արագությունը նվազում է։ Տվյալ երեւույթը կարող է փակ...
Ուսանողուհին Նյու Յորքից՝ Միշել Չուն, նոր ցողացիր-պահպանակ է ստեղծել, որը դուր կգա շատ տղամարդկանց, քանի որ այս պահպանակը, ի տարբերություն...
Վիրջինիայի համալսարանի ամերիկյան գիտնականներն աշխատում են տղամարդկանց համար նախատեսված ներքին ընդունման առաջին հակաբեղմնավորիչների...
Գիտնականները հետազոտել են սեռական զսպվածության հետևանքները մարդու վրա: Ավելին, հետազոտության արդյունքերը տարբեր են եղել կանանց և տղամարդկանց մոտ: Եթե ինտիմ կյանքի...
University of Wollongong համալսարանի ավստրալիական գիտնականները նոր հեղափոխական պահպանակ են ստեղծել: Նոր նմուշի պահպանակներն օժտված են այնպիսի ֆունկցիաներով, ինչպիսին են քսուկի ավտոմատ հավասարաչափ...
Մի քանի հազար բրիտանացիների կյանքին հետևելով, գիտնականները եկել են այն եզրահանգման, որ «Վիագրան», ինչպես նաև այլ դեղորայքներ օգնում են պայքարել իմպոտենցիայի դեմ ոչ բոլոր տղամարդկանց...
Շագանակագեղձի քաղցկեղի բուժումից հետո տղամարդիկ հաճախ են բախվում էրեկտիլ դիսֆունկցիայի խնդրի հետ: Որոշ մարդկանց մոտ խնդիրը լուծվում է ինքնուրույն, իսկ մյուսներին կարող է օգնել ռեգեներատիվ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն