ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Մասուրի և գազարի օգտակար հատկանիշները
Մայիսյան մասուրը պոլիվիտամինային կոմպլեքս է: Մասուրի հատիկները պարունակում են շաքար, պեկտինային նյութեր, կիտրոնային, խնձորային եւ այլ օրգանական թթուներ, վիտամին C, K, PP, P, E, կարոտին եւ B խմբի վիտամիններ, գլյուկոզոիդ, երկաթի աղեր, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում:
Մասուրն օժտված է արտահայտված լեղամուղ հատկությամբ, իսկ դրա կորիզներն ունեն միզամուղ հատկություն: Օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը բարձրացնելու եւ ամրապնդելու համար շատ օգտակար են մասուրի արմատները: Օգտագործում են նաեւ լյարդի հիվանդությունների, մալարիայի, միզաքարային եւ աղեստամոքսային հիվանդությունների, ինչպես նաեւ՝ սովորական մրսածության ժամանակ:
Տիբեթյան բժշկության մեջ մասուրը օգտագործում են նույնիսկ թոքերի տուբերկուլյոզի, նեւրասթենիայի, եւ նորագոյացությունների ժամանակ: Մասուրը լայն կիրառություն է ստացել ցինգայի, ավիտամինոզների, որոշ արյունահոսությունների, ինֆեկցիոն հիվանդությունների, թոքաբորբի, աթերոսկլերոզի, անեմիաների, դիստրոֆիաների, ոսկրերի կոտրվածքների, դժվար լավացող վերքերի եւ այլ հիվանդությունների բուժման եւ կանխարգելման ոլորտում: Մասուրի յուղը օգտագործում են այրվածքների, մաշկաբորբերի եւ նաեւ ռենտգենով ճառագայթահարման դեպքում:
Մասուրի հատիկներից պատրաստում են կախույթ, թուրմ, օշարակ, հաբեր, պոլիվիտամինային թեյեր: Մասուրի արմատներից նույնպես պատրաստում են թուրմեր: Այս թուրմն ունի հաճելի համ ու հոտ: Մասուրի պտուղները մտնում են բազմավիտամինային հավաքածուների մեջ: Մասրենու պտուղներից պատրաստած յուղային հանուկը, որը վաճառվում է դեղատներում` «Կարոտոլինը», կիրառվում է տրոֆիկ խոցերի, լորձաթաղանթի տրոֆիկ փոփոխությունների, իսկ խտանյութերից պատրաստված «խոլսաս» օշարակը` լեղապարկի բորբոքման եւ լյարդաբորբի բուժման դեպքում:
Մաշկային այրվածքների ժամանակ օգտագործում են մասուրի քիմիական խտանյութերից ստացած յուղը, իսկ սերմերից ստացված յուղը` մաշկի ճաքճքվածությունը, լնդային հիվանդությունները, բերանի լորձաթաղանթի բորբոքումները, տրոֆիկ խոցերը բուժելու համար: Թուրմի պատրաստում. 20 գ հատիկները լվանում են, ավելացնում են 2 բաժակ եռացրած ջուր, եռացնում են էմալապատ տարայում մոտ 10 րոպե: Թրմում են մոտ 10-18 ժամ, քամում 2-3 շերտ թանզիֆով: Համի լավացման համար կարելի է ավելացնել օշարակ կամ շաքար: Ստացված թուրմը խմել 1/2-1 բաժակից` օրը 2 անգամ` ուտելուց առաջ: Երեխաներին տրվում է 1/4-1/2 բաժակից` օրը 1-2 անգամ: Գլխուղեղի սնուցումը լավացնելու համար օգտագործում են մասուրի թուրմ` 20 գ չոր մանրացրած հումքին ավելացնում են 1 բաժակ եռացրած ջուր, թրմում են 12 ժամ, քամում եւ օգտագործում են 1/2 բաժակից` օրը 3 անգամ:
Մասրենու պատրաստուկները բուժման նպատակով թույլատրվում է օգտագործել միայն բժշկի խորհրդով: Բժիշկն էլ կորոշի պատրաստուկների ընդունման տեւողությունն ու հյութերի խտությունը` հատկապես երեխաների համար:
Գազարայուղը պակաս օգտակար չէ, քան չիչխանի յուղը: Գազարայուղն ունի ոչ պակաս բուժական նշանակություն, քան չիչխանի յուղը։ Արծաթապատ ամանի մեջ լցնել 1 բաժակ քերած գազար, ավելացնել 1,5-2 բաժակ արեւածաղկի կամ ձիթապտղի յուղ, տարան պինդ փակել եւ դնել եռացող ջրով կաթսայի մեջ, թողնել 15 րոպե։ Սառեցնել սենյակային ջերմաստիճանում, քամել երկտակ թանզիֆով։ Գազարայուղը (կարոտինայուղ) պատրաստ է օգտագործման համար։ Ընդունել 3 անգամ 1-ական թեյի գդալ (3 րոպե պահել բերանում, այնուհետեւ թափել): Այն հատկապես օգտակար է ծխողներին: Հրաշալի ներգործություն ունի նաեւ արտաքին օգտագործման դեպքում։ Այն ուղղակի պետք է քսել մարմնի հիվանդ մասերին։ Յուղը պետք է պահել սառնարանում։ Գազարի հյութը պետք է խմել անմիջապես հյութաքամիչով անցկացնելուց հետո։
Գազարի հյութի 3/4 մասին ավելացնել կես բաժակ կաղամբի հյութ, ավելացնել 1 մաս լոլիկի հյութ։ Խառնել եւ խմել։ Այն շատ է օգնում նիհարելուն, մաքրում է երիկամները եւ հակաքաղցկեղածին նշանակություն ունի։ - 1 ճաշի գդալ գազարի սերմին ավելացնել 1 բաժակ եռջուր եւ 12 ժամ թրմել։ Քամել, խմել տաք վիճակում՝ կես բաժակ, օրը 5-6 անգամ, ուտելուց առաջ: Այս միջոցը օգնում է մաքրել երիկամներն ավազից։ - 4 ճաշի գդալ գազարի հյութին ավելացնել 1 ճաշի գդալ ճակնդեղի հյութ եւ 4 ճաշի գդալ վարունգի հյութ։ Այս միջոցը եւս օգտակար է երիկամներին: - Հեպատիտով հիվանդներին շատ օգտակար է, եթե գազարահյութը խառնեն քերած խնձորի եւ մեղրի հետ ու օգտագործեն ամեն օր: - 1 ճաշի գդալ թարմ գազարահյութին ավելացնել նույնքան ձիթապտղի յուղ, 5 կաթիլ սխտորի հյութ եւ լավ խառնել ու հարբուխի դեպքում կաթեցնել քթանցքերում։
30.03.2010 Մեդ-Պրակտիկ
24.04.2014
Հարգելի GARNIK PAPOYAN, բարև Ձեզ, մասուրի թեյ կարելի է երեխաներին: Պատրաստաման և չափաքանակների մասին մանրամասն կարող եք կարդալ հոդվածում, որի հղումը ներկայացվում է ստորև.
http://woman.delfi.ua/news/woman/health/shipovnik-v-racione-rebenka-polza-i-recepty.d?id=1738258
GARNIK PAPOYAN
23.04.2014
Կարդացեք նաև
Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման...
08.11.2024
Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...
10.03.2021
Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...
16.02.2021
Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...
25.01.2021
Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...
13.01.2021
Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...
08.01.2021
Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...
03.12.2020
Նուռ
Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...
14.04.2020
Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...
10.04.2020
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ