ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Մանդարին
Այն մարդկությանը հայտնի է եղել դեռեւս հին ժամանակներից: Ինչպես գիտենք, մանդարինը պարունակում է շատ վիտամիններ ու օգտակար նյութեր: Մանդարինի համակարգված օգտագործումը նպաստում է արյան ճնշման իջեցմանը եւ խոչընդոտում աթերոսկլերոզի զարգացումը:
Մանդարինի հյութի մեջ եղած կալցիումը, մագնեզիումը կարգավորում են մարսողական համակարգի աշխատանքը, ինչպես նաեւ լավացնում են նյութափոխանակությունը: Ինչպես ցույց են տվել հարավկորեացի գիտնականների փորձերը, մանդարինը կանխում է նաեւ լյարդի ճարպակալումը, բացի այդ, վիտամին A-ի մեծ պարունակությունը նվազեցնում է լյարդի քաղցկեղի առաջացման վտանգը:
Իսկ ահա թե ինչ է գրում մեր թերթի մշտական ընթերցող ու նամակագիր Ջուլիետա Սահակյանը. «Կարդալով ձեր թերթում վերջերս տպագրված «Ցիտրուսային կուլտուրաներն իսկական դեղ են» հոդվածը՝ ես որոշեցի մեկ անգամ եւս անդրադառնալ այդ թեմային, հատկապես` մանդարինին: Առաջարկվող դեղատոմսերը, բաղադրատոմսերն ու աղցանները իմ կողմից փորձված միջոցներ են: Օրինակ` ասթմայի դեպքում շատ օգտակար է հետեւյալ բաղադրատոմսը. 10 գրամ չորացրած մանդարինի կեղեւին ավելացնել 100մլ եռջուր, 15 րոպե եռացնել ջրային գոլորշու վրա եւ կում-կում խմել ուտելուց առաջ: Այն բավականին թեթեւացնում է հիվանդի վիճակը: Ընդհանրապես մանդարինը շատ լավ է շնչուղիներին:
Եթե մանդարինի չորացրած կեղեւը լցնենք վուշից կարված փոքրիկ պարկի մեջ, նրա արտադրած եթերային յուղերով հարուստ բույրը դրականորեն կազդի մեր շնչուղիների վրա:
Մանդարինի հյութը շատ դրականորեն է ազդում երեխաների վրա: Օրվա մեջ 100գ մանդարինի հյութի գործածությունը կարող է կանխել ռախիտի զարգացումը: Մանդարինի չորացրած կեղեւներից պատրաստված թուրմը լավացնում է մարսողությունը, օգնում է հազի, սրտխառնոցի դեպքում, ինչպես նաեւ՝ ունի խորխաբեր նշանակություն: Դրա համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ մանդարինի մանրացրած կեղեւի վրա լցնել 300մլ եռջուր, թրմել մի քանի ժամ, բաժանել 3 մասի եւ խմել սնունդ ընդունելուց 20 րոպե առաջ:
Լնդերի բորբոքման դեպքում մանդարինի 5-6 կաթիլ եթերային յուղը լուծել 10մլ մասուրի յուղի մեջ, լավ խառնել եւ թանզիֆով թրջոցներ դնել հիվանդ մասերին: Նեւրոզների եւ նույնիսկ երեխաների փորացավի, ախորժակի անկման դեպքերում շատ օգնում է 2-3կաթիլ մանդարինի եթերային յուղի ու 1 թեյի գդալ մեղրի խառնուրդի օգտագործումը:
Թարմ մանդարինի հյութը շատ լավ օգնում է սնկային հիվանդությունների դեպքում, եթե այն քսում եք ախտահարված մասին: Այն նաեւ բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, ամրապնդում է անոթներն ու մաքրում թոքերը լորձունքից: Այդ հյութը պատրաստելու համար անհրաժեշտ է լվացված մանդարիններից հեռացնել կեղեւն ու կորիզները, միջուկն անցկացնել մսաղացով ու թարմ վիճակում խմել: Նույնիսկ խորհուրդ է տրվում առավոտը սկսել 1 բաժակ մանդարինի հյութով:
Ստամոքսի եւ երիկամների հետ խնդիրներ ունեցողներին խորհուրդ չի տրվում օգտագործել մանդարինի հյութ, քանի որ այն գրգռիչ ազդեցություն կարող է ունենալ: Ընդհանրապես մանդարինը հակացուցված է գաստրիտի, խոլեցիստիտի, ստամոքսի խոցի, 12-մատնյա աղիի եւ բոլոր տեսակի հեպատիտ հիվանդությունների դեպքում:
Բացի բուժական նպատակներով օգտագործելուց, մանդարինից պատրաստում են նաեւ շատ համեղ ուտեստներ` մուրաբաներ, աղցաններ: Մանդարինի մուրաբա պատրաստելու համար անհրաժեշտ է մանդարինը լավ լվանալ ու կեղեւով խաշել 12-15րոպե՝ մոտավորապես 90աստիճանի տակ: Հետո սառեցնել հոսող ջրի տակ ու պահել սառը ջրի մեջ 10-12 ժամ: Մանդարինները բաժանել 2 կամ 4 մասի, վրան ավելացնել շաքարաջուր` տաք վիճակում, ու թողնել մնա 6-8 ժամ՝ ներծծվելու համար: Առաջին եփելու ժամանակ 1 կգ մրգի համար վերցնում են 800գ շաքարավազ եւ 2 թեյի բաժակ ջուր: Երկրորդ եռալու ընթացքում ավելացնում են 400գ շաքարավազ եւ 1 թեյի բաժակ ջուր: Այսինքն՝ 1 կգ մանդարինի մուրաբայի համար անհրաժեշտ է 1կգ 200գ շաքարավազ:
Մանդարինից կարելի է պատրաստել համեղ աղցան: 250գ կեղեւից մաքրած մանդարինի վրա ավելացնել 200գ կտրատած խնձոր եւ խառնել կես բաժակ թթվասերով։ Կարելի է ավելացնել նաեւ 1 թեյի գդալ շաքարավազ: Այն պետք է ուտել պատրաստելուց անմիջապես հետո»:
06.02.2010 Կարդացեք նաև
Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման...
08.11.2024
Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...
10.03.2021
Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...
16.02.2021
Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...
25.01.2021
Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...
13.01.2021
Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...
08.01.2021
Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...
03.12.2020
Նուռ
Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...
14.04.2020
Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...
10.04.2020
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ