ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Պղպեղը ժողովրդական բժշկության մեջ
Պղպեղը բավականին տարածված բույս է: Վերջինիս հայրենիքը Հարավային Ամերիկան է: Տարբերում են պղպեղի կծու, կիսակծու եւ քաղցր տեսակներ, որոնք հիմնականում մշակվում են բանջարանոցներում:
Պղպեղի կամ տաքդեղի խոշոր պտուղները պարունակում են մեծ քանակությամբ շաքարներ, պիգմենտներ, մոմեր, եթերային յուղեր, B1,B2, P, PP, A եւ C վիտամիններ, հանքային աղեր: Պղպեղի քաղցր տեսակը պարունակում է ավելի շատ վիտամիններ, քան կծու տեսակը: Վիտամին C-ի պարունակությամբ տաքդեղը գերազանցում է բոլոր բանջարանոցային կուլտուրաներին, նույնիսկ` կիտրոնին: Օրը 1-2 հատ պղպեղ ուտելով կարելի է բավարարել օրվա վիտամին C-ի պահանջը:
Տաքդեղի մեջ քիչ չէ նաեւ կարոտինի քանակը, եւ նույնիսկ կարելի է ասել` կարոտինի բաղադրությամբ այն չի զիջում գազարին: Այն չի պարունակում ֆերմենտներ, որի պատճառով էլ պահպանվում է պահածոյացված վիճակով: Պղպեղը պարունակում է կապսաիցին ալկալոիդ, ինչով էլ պայմանավորված է կծու տեսակների սուր եւ ծակող համը:
Ժողովրդական եւ գիտական բժշկության մեջ քաղցր տաքդեղը` որպես վիտամիններով հագեցած սննդամթերք, լայնորեն օգտագործվում է սակավարյունության, հիպովիտամինոզի եւ ավիտամինոզի, ուժերի անկման դեպքում, ինչպեսեւ այն շատ լավ բացում է ախորժակը: Եթե պղպեղն օգտագործենք գազարի եւ սպանախի հետ, ապա այն կնվազեցնի աղիներում չափից շատ գազերի կուտակումը:
Կծու տաքդեղն ալկալոիդի առկայության շնորհիվ բարելավում է աղիների աշխատանքը: Պղպեղի թուրմը շատ օգտակար է էնտերոկոլիտի, բակտերիալ դիզենտերիայի եւ լուծի դեպքում: Իսկ թուրմը պատրաստելու համար անհրաժեշտ է չորացրած-մանրացրած տաքդեղը մոտ 30 գ թրմել 100մլ 70 տոկոսանոց սպիրտի մեջ եւ թրմել 20 օր: Այն կարելի է ընդունել վերը նշված հիվանդությունների դեպքում` 15մլ` օրը 3 անգամ: Իսկ ահա պղպեղի փոշուց ու կարագից պատրաստված քսուքը շատ լավ է մարմնի ցրտահարված մասերի համար: Նույնիսկ կարծիք կա, որ տաքդեղի հյութը շատ լավ է օձի կծածին` այն թեթեւացնում է ցավը եւ իջեցնում այտուցը:
Թարմ տաքդեղը կարելի է օգտագործել որպես կանխարգելիչ բակտերիցիդ միջոց, որը կարգավորում է նաեւ մարսողությունը: Իսկ ահա սեւ պղպեղի հայրենիքը համարվում է Հնդկաստանը: Այս բանջարեղենի պտուղը հասունանում է 4-5 ամսվա ընթացքում: Դրանք պարունակում են եթերային յուղեր, ալկալոիդ պիպերին, որը տալիս է այրող համ: Ինչպես գիտեք, սեւ պղպեղն օգտագործվում է որպես համեմունք` մսեղենի, մարինադների, թթու դրած բանջարեղենների մեջ, եւ այլն: Սեւ պղպեղն ունի արտահայտված աղեստամոքսային ուղիների արտազատական գործունեությունը խթանող, ինչպես նաեւ՝ հականեխիչ եւ արտաքին գրգռող հատկություն: Այն շատ օգտակար է հատկապես մրսածության դեպքում: Օրինակ` կարելի է 1 ճաշի գդալ մանրացրած սերմի վրա լցնել 200մլ կարմիր գինի ու եփել 10 րոպե: Այս եփուկը կարելի է օգտագործել քնից առաջ` մրսածության եւ բարձր ջերմության դեպքում:
Պղպեղով կարելի է նաեւ կոմպրեսներ անել: Մանրացրած տաքդեղը խառնել մեղրի եւ ալյուրի հետ` 1:1 հարաբերությամբ, եւ օգտագործել որպես կոմպրես մարմնի ցավող մասերին դնելով: Մրսածության, հազի, հոդացավերի, ռեւմատիկ ցավերի, նեւրալգիայի եւ նմանատիպ հիվանդությունների ժամանակ սեւ պղպեղը շատ լավ օգնում է: Սալորը վերադարձնում է երիտասարդությունը Սալորը եւ սեւ սալորը շատ հարուստ են A,C,E վիտամիններով: Մրգի այս տեսակը չեզոքացնում է այն բոլոր ագրեսիվ մասնիկները, որոնք «մեղավոր են» վաղաժամ ծերացման համար: Սալորի օգնությամբ օրգանիզմից դուրս են գալիս շատ թունավոր նյութեր, եւ լավանում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը։ Այն նաեւ բարենպաստ ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա: Սալորից նույնիսկ պատրաստում են սնուցող դիմակներ:
10.04.2010 Կարդացեք նաև
Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման...
08.11.2024
Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...
10.03.2021
Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...
16.02.2021
Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...
25.01.2021
Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...
13.01.2021
Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...
08.01.2021
Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...
03.12.2020
Նուռ
Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...
14.04.2020
Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...
10.04.2020
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ